«Ժամանակը սահմանափակ է, մի՛ վատնեք այն» . Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը

Like on FB:

Սթիվ Ջոբսը՝ լեգենդար Apple կորպորացիայի համահիմնադիրը, այն մարդկանցից է, ով միշտ հոսանքին հակառակ է գնացել:

Շատերն են նրան աստվածացրել իր գաղափարների և նորարարությունների համար:

zNews-ն առաջարկում է պարզապես հիշել Սթիվ Ջոբսի հայտնի խոսքերը, որոնք կրթել են հավակնոտ երիտասարդների մի սերունդ, ովքեր նույնպես ցանկանում են փոխել աշխարհը:

Առաջ ընթանալու և սխալների մասին

1. Եթե որևէ բան է արվել, և այն բավականին հաջող է ստացվել, պետք է գնալ առաջ, շարունակել, չկանգնել նույն տեղում երկար ժամանակ:

2. Չսխալվել՝ նշանակում է ոչ լիարժեք կյանքով ապրել:

Սթիվ Ջոբսն՝ իր մասին

1. Ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, ով գիտի՝ ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում մեկ քառորդ միլիարդ կորցնել: Դա շատ լավ անհատականություն է ձևավորում:

2. Եղել է ժամանակ, երբ ես ընկերներիս տանը հատակին եմ քնել և շշեր եմ հանձնել, որպեսի համբուրգեր գնեմ: Հիմա այս ամենը ձեռք բերելուց հետո իմ կենցաղը զգալիորեն փոխվել է, սակայն՝ ո՛չ ես:

Աշխատանքի մասին

1. Դժվար աշխատանքը հաղթահարելու մեկ միջոց կա՝ այն պետք է սիրել: Եթե դեռ դրան չեք հասել, մ՛ի շտապեք, երկա՛ր փնտրեք և կգտնեք:

2. Լավագույն արվեստագետներն ստեղծում են, հզորները՝ գողանում, իսկ իրական արվեստագետները պատվերը ժամանակին են կատարում:

3. Եթե այնպիսի կեցվածք եք ցույց տալիս, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, դա կաշխատի: Պետք է ցույց տալ, որ իրավիճակի կառավարումը ձեր ձեռքերում է, և մարդիկ կհավատան ձեզ:

4. Որպեսզի պարզության հասնես, անհրաժեշտ է ընդերքի բարդության թունել քանդել:

5. Եթե ցանկանում եք նոր ուղղի մտնել, այն սեփական ձեռքերով պետք է բացեք:

Կյանքի մասին

1. Թույլ մ՛ի տվեք, որ ուրիշների կարծիքների աղմուկը խլացնի ձեր սեփական ներքին ձայնը, քաջություն ունեցեք՝ հետևել սեփական սրտին և ինտուիցիային:

2. Լինել ամենահարուստ մարդը գերեզմանատանը՝ ինձ համար դա չէ կարևոր: Երեկոյան քնելուց առաջ հարցնել, թե ինչ հիանալի բան եմ արել. ահա, թե ինչն է իրապես կարևոր:

3. Մենք ուտում, հագնում և օգտագործում ենք ուրիշների ձեռքերով պատրաստած կամ աճեցրած արտադրանքը, մենք խոսում ենք ուրիշների ստեղծած լեզվով: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք էլ ներդրում ունենանք մարդկային կյանքում:

4. Ժամանակը սահմանափակ է, մ՛ի վատնեք այն, ոչ ոքի ազդեցության տակ մ՛ի ընկեք, առաջնորդվեք սեփական կամքին և կարծիքին համապատասխան:

5. Մահը կյանքի լավագույն գյուտն է: Այն փոփոխությունների պատճառն է, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար:

6. Հեռուստացույցը բթացնում և անիմաստ ժամանակ է խլում: Անջատե՛ք այն և կպահպանեք սեփական ուղեղի մի քանի բջիջ, սակայն ուշադիր եղեք. բթանալ կարելի է նաև Apple-ի համակարգչի դիմաց նստելով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Իմ կյանքում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում…»․ Մագա Հարությունյան (Video)
Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. Որո՞նք են դրա պակասի նախանշանները
Առաջարկում ենք խաղալ «Իսկ գիտե՞ս որ…» խաղը
«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ, որ դու կաս և լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու». Վահան Տերյանի 12 հանճարեղ մտքերը, որոնք կսովորեցնեն գեղեցիկ տխրել
Տղամարդկանց դավաճանության նախանշանները
Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (Video)
Հումորային, բայց տրամաբանական խնդիր, որը շատ քչերին է հաջողվում պատասխանել
Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ