3 կանայք, որոնց մասին տղամարդիկ հիշում են ողջ կյանքում

Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով:

Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ, եթե նա արդեն մի քանի տարի ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին:

Իսկ ո՞վ կարող է լինել տղամարդու անցյալից այն կինը, ում այդպես էլ նա չի կարողանում մոռանալ:

Իհարկե, տարբերակները բազմաթիվ կարող են լինել, սակայն շատ հավանական է, որ ձեր տղամարդը ոչ մի կերպ չի կարող մոռանալ ստորև նշվող 3 կանանցից որևէ մեկին:

1. Նրա առաջին սերը:

Խոստովանեք, որ դուք էլ եք ժամանակ առ ժամանակ հիշում այն հմայիչ երիտասարդին, ում սիրահարված եք եղել վաղ պատանեկության շրջանում: Շատ քչերը կարող են իսկապես մոռանալ իրենց առաջին սերը, այդ ժամանակվա զգացմունքներն ու զգացողությունները: Ընդ որում, կապ չունի՝ այդ սերը փոխադա՞րձ է եղել, թե՞ անպատասխան: Նույն կերպ էլ և ձեր տղամարդը դժվար թե ամբողջությամբ իր գլխից հանած լինի նրան, ում կողքին նա իրեն այլ տեսանկյունից է նայել:

Չէ՞ որ հենց նրա հետ է նա անսպասելիորեն հասկացել, որ կինը կարող է փոխել իր ողջ կյանքը: Առաջին սերն ամենամաքուր և միամիտ զգացմունքն է: Եվ եթե անգամ պատանեկան հույսերն ու երազանքները չեն իրականացել ինչ-ինչ պատճառներով, ոչ մի տղամարդ երբեք չի մոռանա իր առաջին սիրո մասին: Նա միշտ կհիշի, որ հենց այդ աղջիկն է իր մեջ արթնացրել ամենալուսավոր և նուրբ զգացմունքները: Ինչպե՞ս կարելի է մոռանալ նրան, ում ժպիտի համար անգամ տղամարդը պատրաստ է եղել սարեր շուռ տալ ու գետերի հունը փոխել:

2. Անհասանելի կինը:

Միգուցե տղամարդն այդ կնոջն ավելի քիչ է սիրել, քան մյուսներին, հնարավոր է, որ ընդհանրապես չի էլ սիրել, սակայն դրա փոխարեն՝ նա կրքոտ կերպով ցանկացել է այդ կնոջը, երազել, որ այդ շքեղ կինը գոնե մեկ անգամ իրենը լինի: Հանուն դրա նա պատրաստ է եղել գնալ անհավանական անմիտ քայլերի, միգուցե նաև՝ մեծ գումարներ ծախսել, բայց նա, միևնույն է, մերժել է նրան: Այդպիսի կինը խիստ կպչում է տղամարդու ինքնասիրությանը: Հենց դա էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ այդ կինը մեկընդմիշտ մնա ձեր տղամարդու հիշողության մեջ:

3. Այն կինը, ում նա կորցրել է:

Շատ հաճախ տղամարդը գիտակցում է, թե որքան շատ է նա գնահատում ու սիրում կնոջը, երբ վերջինս այլևս նրա կողքին չէ: Մի անգամ նա հեռացավ, ու պարզվեց, որ իր կյանքն այլևս իմաստ չունի ու կորցրել է նախկին հմայքը: Այդպիսի կորստից հետո տղամարդը սկսում է գիտակցել իր սխալները, ընդունել ու խոստովանել, որ նրա հետ քիչ ժամանակ է անցկացրել, նեղացրել է իր վերաբերմունքով ու արարքներով: Միայն այդ ժամանակ է նա հասկանում, որ չի կարողացել իսկապես գնահատել այդ կնոջ հոգատարությունը, սերն ու ջերմությունը: Բայց վերադարձնել ոչինչ այլևս հնարավոր չէ: Չափազանց ուշ է: Նա ընդմիշտ է գնացել:

Անգամ, եթե որոշ ժամանակ անց տղամարդն այլ կնոջ սիրի, նա մեկընդմիշտ կհիշի նրան, ով իրեն սովորեցրել է իրական սերը ճանաչել, ճիշտ է, միայն նրա հեռանալուց հետո: Իհարկե, ցանկացած կնոջ էլ հաճելի է գիտակցել, որ ինքն անջնջելի հետք է թողել տղամարդու հոգում, որ վերջինս հիշելու է իրեն իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ինչո՞ւ մտածել նրա մասին, թե ինչ զգացմունքներով ու մտքերով է ձեզ հիշում ձեր նախկին տղամարդը: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչ է զգում ձեր նկատմամբ նա, ում դուք սիրում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․