7 պատճառ, որոնք թույլ չեն տալիս, որ գրավիչ մարդիկ զուգընկեր գտնեն

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ավելի գրավիչ արտաքինով օժտված մարդիկ հեշտությամբ են զուգընկեր գտնում:

Սակայն նման կարծիքը միշտ չէ ճիշտ դուրս գալիս:

Արտաքին գրավչությունը, անկասկած, զուգընկերոջ ընտրության հարցում որոշակի դեր խաղում է, քանի որ մարդկանց հատուկ է ուշադրություն դարձնել այն բանին, ինչ իրենք տեսնում են:

Գրավիչ մարդկանց անհամեմատ հեշտ է գտնել հավանական զուգընկերներին ու նոր ծանոթություններ ձեռք բերել:

Դա ժխտել չենք կարող, սակայն գրավչությունն ու հմայքն ավելին են, քան մարդու արտաքին տեսքը:

Հմայիչ մարդիկ կարող են շատ ջանքեր գործադրել` գտնելու համար այն մեկին, ում հետ կարելի է կապել կյանքը` չնայած այդ մարդու` այնքան էլ վառ արտաքին չունենալուն:

Պարզվում է, որ հմայիչ մարդիկ էլ ճիշտ նույն խնդիրներն ունեն, ինչ մնացածը:

zNews-ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 7 անսպասելի խնդիրները, որոնք կարող են ունենալ հմայիչ մարդիկ:

1. Որովհետև շատ են հնարավորությունները:

Թվում է, թե տարբերակների լայն ընտրությունն այնքան էլ մեծ խնդիր չէ, բայց երբ հերթը հասնում է ծանոթանալուն, կարող է նույնքան բարդ լինել, որքան տարբերակների առհասարակ բացակայությունը:

Սոցիալական հոգեբանի կարծիքով` գրավչությունը հարաբերություններում այլընտրանքի տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս, ինչն արտահայտվում է արտաքին վտանգներից հարաբերությունների թույլ պաշտպանվածությամբ: Այդ իմաստով ընտրության լայն հնարավորությունը հավանաբար շահեկան չէ հարաբերությունների երկարատև լինելու համար:

Տարբերակների մեծ քանակի առկայությունը, երբ հերթը հասնում է ծանոթանալուն, կարող է բարդացնել մեկ մարդու հետ հարաբերություններ պահելը: Ի վերջո, ծանոթություններն այն են, որ կարող է բերել ամուր կապի և ինչ-որ մեկի նկատմամբ սիրահարվածություն զգալուն ողջ կյանքի ընթացքում: Մեծ մասից մեկին ընտրելու գաղափարը կարող է բարդ լինել:

2. Պոտենցիալ զուգընկերները վախենում են ձեր տարբերակներից:

Հմայիչ մարդիկ կարող են վախեցնել պոտենցիալ զուգընկերներին առաջին քայլն անել, քանի որ նրանք ակտիվորեն գիտակցում են, որ դուք տարբերակների հսկայական ընտրություն ունեք:

Դա կարող է բարի ու լավ մարդուն խանգարել փորձել նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ու այդ մարդուն ավելի լավ ճանաչել: Նա կարող է խուսափել մրցակցության մի մասը լինելուց: Այդ պատճառով մարդիկ չեն ցանկանում ռիսկի դիմել վերջնական արդյունքում մերժված լինելու համար:

3. Դատելով իրենց արտաքին տեսքից` նրանք հանդես են գալիս դատավորի դերում:

Վերջիվերջո, դա առաջին բանն է, ինչ մարդիկ տեսնում են մեկ ուրիշին հանդիպելիս: Գրավիչ մարդկանց մասին էլ կարել է դատել` ելնելով նրանց հայացքներից նույնքան հեշտ, որքան նրանց մասին, ովքեր այնքան էլ տպավորիչ տեսք չունեն:

Դա բարդացնում է նրանց հետ հարաբերություններն այն բանից հետո, երբ արդեն ձեր մասին եզրահանգումներ արել են` հիմնվելով ձեր արտաքինի վրա:

4. Մարդիկ ցանկանում են նրանց օգտագործել իրենց շահերի համար:

Գրավիչ մարդիկ հաճախ են բախվում բացառիկ խնդրի հետ: Մարդիկ օգտագործում են նրանց գեղեցիկ արտաքինի ու մարմնի համար: Նրանք կարող են բախվել այնպիսիների հետ, ովքեր կցանկանան մտերմանալ իրենց հետ:

Շահամոլությունն ու կեղծավորությունը կարող է երկար տևել և բացառապես մեկ նպատակի` մտերմանալու համար: Իսկ հետո նրանց պարզապես կլքեն: Դա կարող է հանգեցնել նրան, որ մարդը կդադարի վստահել ուրիշներին` հասկանալով, թե ինչ նպատակի համար են իրենց ցանկանում օգտագործել:

5. Մարդիկ ենթադրում են, որ նրանք զուգընկերներ չունեն:

Գեղեցիկ մարդիկ հարաբերություններում ազատամիտ լինելու խարանն են կրում: Նրանք հաճախ ենթադրվում են՝ որպես սեքսուալ էակներ, և ոչ ավելին: Որպես կանոն` հասարակությունը հրաժարվում է նրանց մեջ տեսնել իրենց հետաքրքրություններն ու կարծիքն ունեցող մարդկանց:

Դա կարող է շատ ծանր լինել: Բացի դրանից, դա խանգարում է նաև անձնական կյանքին:

6. Իսկական մտադրությունների մասին:

Խոշոր մոդելային գործակալության հետ պայմանագիր կնքած 22-ամյա իտալացի գեղեցկուհի Իզաբելլա Ջարդինին նկատել է, որ, երբ տղամարդիկ տեսնում են գեղեցիկ կանանց, նրանք վերջիններիս տիրելու ցանկության մեջ ավելի շատ սևեռվում են նրանց արտաքինի վրա: Այդ պատճառով էլ նրանց հարկավոր է քայլեր ձեռնարկել գեղեցիկ կանանց ավելի լավ ճանաչելու համար:

Հետևաբար՝ հմայիչ մարդիկ կբախվեն խնդրի հետ` փորձելով բացահայտել, թե ինչ են իրականում այդ մարդիկ ուզում իրենցից: Նրանք հաճախ չեն հասկանում, որ նման հետաքրքրություն հարուցում են իրենց անձը, անհատականությունը կամ արտաքինը: Այդ ամենն առանց դրա էլ բարդացնում է մարդկանց հետ նրանց հարաբերությունները:

7. Նրանք բոլոր ողբերգությունների պատճառներն են:

Մարդկանցից է կախված այն, որ իրենց մեջքի հետևում խոսում են` հիմնվելով կարծրատիպերի վրա: Նման վարքագիծը պայմանավորված է նրանց արտաքին տեսքով և անգամ խանդի աղբյուրով:

Այսպիսի մեղադրանքների հետ գործ ունենալը դժվար է ցանկացած մարդու համար, և գրավիչ մարդիկ այդ իմաստով ոչ մեկից չեն տարբերվում:
Անձնական ողբերգությունների մեջ մեղադրվելը կարող է բարդացնել ծանոթությունները, քանի որ նմանատիպ մեղադրանքներն ավելի արագ են տարածվում, քան դրանց բովանդակության իսկությունը:

Բոլորը սիրում են դրամաներ և ողբերգություններ, հատկապես, երբ հարցը վերաբերում է գեղեցիկ արտաքինին:

Անկասկած, շատ լավ բաներ կան: Խոսքը գնում է սոցիալական առավելությունների մասին, որոնք գալիս են՝ գեղեցիկ արտաքինի հետ միասին: Միևնույն ժամանակ՝ գրավչությունը կարող է մեծ դժվարություններ հարուցել, երբ գործը հասնում է ծանոթանալուն:

Բարեբախտաբար, թունելի վերջում միշտ լույս է: Ինչպես ասում են, մեկին կորցնում ես, 10-ին՝ գտնում: Եթե դուք գրավիչ եք և փորձում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, պարզապես հիշեք, որ միշտ կլինեն նրանք, ովքեր կցանկանան տեսնել ձեր դեմքն ու թափանցել հոգու խորքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը