7 «չի կարելի» ընտանեկան կյանքում

zNews-ը այսօր ներկայացնում է ընտանեկան կյանքի այն 7 «չի կարելիները», որոնք չպահպանելու դեպքում ձեր ընտանիքը կայուն չի լինի։

1. Չի կարելի դավաճանել և խաբել։ Վստահությունը շատ փխրուն բան է․ մի անգամ սխալվեցիր և վերջ։ Մի փոքրիկ ճեղքը կարող է հետագայում մի մեծ կոտրվածք առաջացնել։

2. Չի կարելի դիմացինին թողնել և հեռանալ, երբ նա վատ վիճակում է։ Այնքան հեշտ է դուռը շրխկացնելն ու դուրս գալը, երբ կինն ինչ-որ բանից բողոքում է, կամ չլսել աշխատավայրում ամուսնու խնդիրների մասին և ժամերով դուրս չգալ հեռախոսի միջից։ Երբեք, երբեք չի կարելի նման պահերին մենակ թողնել սիրելիին։ Մնա նրա կողքին, հանգստացրու, մխիթարիր, գրկիր․․․ Ուշադրություն ցույց տուր, աջակցիր։

3. Չի կարելի արժեզրկել մեկը մյուսին։ Մի մեղադրիր կնոջդ, որ նա գումար չի ներդնում ընտանիքի ընդհանուր բյուջեում, մի մեղադրիր ամուսնուդ, որ քիչ է փող աշխատում, ու նշանակում է լավ չի աշխատում։ Սովորեք միասին վարել գործերը։ Ամեն մեկը թող այն գործով զբաղվի, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում։ Օգնեք միմյանց ուժերի ներածի սահմաններում։ Ձեր նպատակը պետք է միևնույնը լինի․ այնպես անել, որ ընտանիքին լավ լինի։

4. Չի կարելի մշտապես պահանջել դիմացինից և ոչինչ չնվիրել։ Ընտանիքը դա նվիրում է։ Մենք միասին ենք մնում, որպեսզի տանք և ստանանք, լրացնենք մեկս մյուսին։ Շատ սեր տալով երես տալ հնարավոր չէ։ Շատ սիրելով երբեք չեք թուլանա։ Սովորեք միասին ժամանակ անցկացնել, բացել ձեր սրտերն իրար առաջ, ավելի հաճախ միմյանց լավ խոսքեր ասել, գրկել իրար։ Թող երեխաները տեսնեն, թե ինչ է սերը։

5. Պետք չէ ակնկալել, թե խնդիրներ չեն լինելու։ Դրանք շատ են լինելու։ Ընդհանրապես, շատ բան է լինելու, որոնցից կուզենայիք խուսափել։ Երկու տարբեր մարդիկ չեն կարող ամեն ինչով համապատասխանել։ Պետք է երկար ճանապարհ անցնեք «Եսից» դեպի «Մենք»։ Եվ որքան շուտ հրաժարվեք եսասիրությունից, այնքան շուտ վրա կհասնի ներդաշնակությունը։

6. Չի կարելի ինչ-որ բան իրարից ավելի բարձր դասել։ Ամուսինն ու կինը երկուսի համար էլ պետք է առաջին տեղում լինեն։ Ընտանիքում չպետք է լինեն երկրորդ համարներ։ Այդ պատճառով երեխաներն էլ պետք է ստանան միևնույն սերն ու հարգանքը, որը կա ծնողների միջև։ Սիրո մեջ հիերարխիա չկա։

7. Չի կարելի լինել երջանիկ, եթե կողակիցդ դժբախտ է։ Իսկ դա նշանակում է, որ միասին պետք է այնպիսի հարաբերություններ ստեղծել, որտեղ բոլորին է լավ։ Հենց ընտանիքում մենք պետք է ստանանք այն, ինչը մեզ պետք է երջանկության համար։ Մնացած ամեն բան՝ ընկերները, հաճելի զբաղմունքը, գիտությունը, կյանքի հաճելի պարգևատրումներն են։ Դրանք կարող են լինել, կարող են և չլինել։ Բայց եթե մի անգամ դուք ընտրել եք ընտանիքը, հենց այն պետք է միշտ լինի առաջին տեղում։ ՄԻՇՏ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ներսես Շնորհալու հանելուկներից․ կարո՞ղ եք կռահել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ներսես Շնորհալու հանելուկներից․ կարո՞ղ եք կռահել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Ստուգեք Ձեր գիտելիքները․ հարցերը դժվարներից չեն․ փորձե՞նք
Կենդանակերպի չորս նշան, որոնք շուտով կստանան ճակատագրական հնարավորություն փոխելու իրենց կյանքը