Որոշումներ, որոնց համար հաստատ կզղջաք ծեր հասակում

Like on FB:

Ամեն օր մենք բազմաթիվ ու տարատեսակ որոշումներ ենք ընդունում և հաճախ չենք էլ հասկանում, որ դրանք մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր հետագա կյանքի վրա:

Կամովին կամ պարտադրված որոշումներ կայացնելով՝ մենք բոլորս էլ ինչ-որ բանով առաջնորդվում ենք:

Մեկս՝ փորձով, գիտելիքներով, խորհուրդներով, կանխազգացմամբ կամ գոնե նրանով, որ այդ պահին այլ տարբերակ չկա:

Եվ միշտ մենք մտածում ենք, որ ճիշտ ենք վարվում՝ ելնելով մեր մտքերից, տրամաբանությունից և մտածելակերպից:

Որոշ որոշումներ մեզ հաջողություն և թեթևություն են բերում, ուրախություն և հեռանկարներ, ուրիշները կյանք են փրկում, օգնում զարգանալ և արարել: Սակայն կան որոշումներ, որոնք կայացնելուց հետո դադարում ենք քնել, կորցնում ախորժակը, հավասարակշռությունն ու հանգստությունը: Ու արդյունքում՝ չենք կարողանում հանգիստ ապրել:

Չէ՞ որ այդ սխալ ընդունված որոշումը, ինչպես պարզվեց, տարիներ անց հարուցում է միայն մեղքի և ափսոսանքի, ինքդ քեզ, հարազատներիդ, մտերիմներիդ ու գործընկերներիդ վրա զայրանալու ճնշող զգացողություն:

Մենք, իհարկե, դեռ շատ կփորձենք ինքներս մեզ համոզել, որ դա սարսափելի չէ, որ այդ ժամանակ այլ կերպ հնարավոր էլ չէր, բայց դրանից զղջալու ավելի խորը նստվածք է մնում ողջ կյանքի համար: Իսկ հետո՝ ծերության տարիներին, անկողնում պառկած, դեռ շատ ենք զղջալու, որ ինչ-որ ժամանակ սխալ ենք վարվել: Եվ ամենակարևորը, ոչինչ չենք փորձել փոխել՝ մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդ, հիմար ենք եղել և մտածել ենք, որ դեռ շատ պահեր կունենանք, իսկ նոր որոշումները կփակեն բոլոր սխալները: Բայց որքան էլ փորձենք, բոլոր սխալներից ապահովագրել մեզ չենք կարող, և, եթե արդեն իսկ մեր կյանքում ինչ-որ սխալներ թույլ ենք տվել, չմոռանանք, որ դրանք միշտ էլ կարելի է փորձել ուղղել: Կարևորը՝ ժամանակ չկորցնել ու չհետաձգել:

Անտեսեք Ձեզ, Ձեր հպարտությունն ու եսասիրությունը և փորձեք փոխել այն, ինչ գիշերները Ձեզ չի թողնում քնել: Եվ որպեսզի ձեզ մոտիվացնեք, կարդացեք ստորև բերվող ստանդարտ սխալների ցանկը, որոնք բոլորն են գործում, բայց քչերն են նկատում, թե ինչպես են դրանք քայքայում մեզ ու փչացնում մեր կյանքը:

1. Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց շատ ժամանակ եք անցկացրել հեռուստացույցի առաջ՝ դիտելով անվերջանալի սերիալներ, հաղորդումներ, ռեալիթի շոուներ:

2. Դուք կզղջաք այն բանի համար, որ ձեր կյանքում առաջնայնությունը տվել եք սոցիալական ցանցերի վիրտուալ աշխարհին՝ գլխովին խորասուզվելով Ձեր և Ձեր ծանոթների մասին սխալ պատկերացումների խաղի մեջ:

3. Դուք կզղջաք այն բանի համար, որ առողջ ապրելակերպ չեք վարել՝ թույլ տալով Ձեր սովորույթներին վերահսկել Ձեզ:

4. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք տեսել ու գնահատել այս աշխարհի իրական գեղեցկությունը՝ Ձեր կյանքը շտապելով և անհարկի սեթևեթելով:

5. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք հավատացել և չեք ձգտել ավելի շատ, մեծ ու գլոբալ բաներ իմանալ:

6. Դուք կզղջաք այն բանի համար, որ հազվադեպ եք դիմավորել արևածագն ու հետևել նրա մայր մտնելուն՝ Ձեզ արդարացնելով ամենատարբեր կարևոր ու անհետաձգելի գործերի ու խնդիրների առկայությամբ:

7. Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց վախեցած, կծկված, լուրջ եք եղել ու աշխատել եք համապատասխանել ճշտի, արժանիի ու հաջողակի մասին եղած վարքագծի համընդհանուր նորմերին:

8. Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց շուտ եք հասունացել ու արգելել եք ինքներդ ձեզ երբեմն երեխա լինել՝ թեկուզև 40 տարեկանում:

9. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ընկերություն արել, չեք գնահատել ձեր ընկերներին և շատ ժամանակ միասին չեք անցկացրել:

10. Դուք կզղջաք այն բանի համար, որ չափից առավել նեղացկոտ, հիշաչար, չար ու կասկածամիտ եք եղել:

11. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք շփվել ձեր ընտանիքի, երեխաների, բարեկամների, հետ, շատ եք վիճել ու բարկացել նրանց վրա: Հազվադեպ եք նրանց սիրո խոսքեր ասել ու հիշեցրել, թե որքան թանկ են նրանք ձեզ համար:

12. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ծիծաղել, ուրախացել ու զվարճացել:

13. Դուք կզղջաք այն բանի համար, որ չափազանց ցավագին եք ընդունել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը:

14. Դուք կզղջաք այն բանի համար, որ չեք զարգացրել ձեր տաղանդն ու մոռացել եք մանկական երազանքների ու հետաքրքրությունների մասին:

15. Դուք կզղջաք այն բանի համար, որ քիչ եք ճանապարհորդել ու ճանաչել աշխարհը:

16. Դուք կզղջաք այն բանի համար, որ շատ եք վախեցել:

17. Դուք կզղջաք այն բանի համար, որ կասկածել ու թերագնահատել եք ձեզ, շատ բաներ չեք համարձակվել անել:

18. Դուք կզղջաք այն բանի համար, որ խենթ արարքներ չեք արել, մարտահրավեր չեք նետել հանգամանքներին, աշխարհին, չեք պայքարել ու թևաթափ եք եղել: Ձեզ թույլ եք տվել հեռանալ ու լռել:

19. Դուք կզղջաք այն բանի համար, որ նյութապաշտ եք եղել, որ շատ ուժ, եռանդ ու առողջություն եք վատնել մոդայիկ պլանշետների ու բրենդերի ձեռքբերման համար:

20. Դուք կզղջաք այն բանի համար, որ չեք ասել գլխավորը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Նյարդերը` բազմաթիվ հիվանդությունների պատճառ
Թեստ․ Փորձեք գտնել այս 10 հանելուկների պատասխանները
Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ… (Video)
Մթերքներ, որոնք օգտակար են արյան համար
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս հետաքրքրաշարժ ասացվածքների թեստը
«Պիտի մնայի էնտեղ, թող դնեին սպանեին, բայց երեխայիս գերեզմանի համար պիտի մնայի» (Video)
Գլուխկոտրուկ․ Եթե ունեք բարձր IQ, ապա միանգամից կգտնեք բոլոր 10 տարբերությունները
«Փոշմանել եմ, որ չեմ ասել՝ պապադ գալիս ա Արցախ»․ հերոսի մոր հիշողությունները (Video)
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը