Ուինսթոն Չերչիլի իմաստախոսությունները

Աշխարհի պատմության մեջ ամենահայտնի բրիտանացին իմաստուն մարդ էր։

Նա եղել է զինվոր, գրող, նկարիչ, մարզիկ, պատմաբան ու քաղաքական գործիչ։

Նրա իմաստուն մտքերը շատերին են ոգեշնչել ու ոգեշնչում են մինչ օրս։

  • Ոչնչով այնպես հեղինակություն ձեռք չես բերի, որքան հանգստությամբ։
  • Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է։
  • Խելացի մարդն ինքը չի գործում բոլոր սխալները։ Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին։
  • Դեմոկրատիայի դեմ լավագույն փաստարկը միջին վիճակագրական ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է։
  • Եթե դու թշնամիներ ունես, լավ է. նշանակում է՝ քո կյանքում դու երբևէ ինչ-որ բան ես պնդել։
  • Եթե դուք անցնում եք դժոխքի միջով, գնացեք առանց կանգ առնելու։
  • Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսը գնալն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։
  • Բազեն բարձր է թռչում, երբ թռչում է ոչ թե քամու ուղղությամբ, այլ նրան հակառակ։
  • Հիմար է այն մարդը, ով երբեք իր կարծիքը չի փոխում։
  • Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասար բաշխումն է, իսկ սոցիալիզմի բնածին արժանիքը՝ աղքատության հավասար բաժանումը։
  • Իշխանությունը թմրանյութ է։ Ով այն գեթ մեկ անգամ փորձել է, նրանով թունավորվել է հավիտյան։
  • Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ ստիպված է լինում բախվել իր «մեծագույն հնարավորությանը»։ Դժբախտաբար, մեր մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ է տալիս շորերն ու առաջ է գնում, ասես ոչինչ էլ չի պատահել։
  • Մի մաղթեք առողջություն ու հարստություն, այլ մաղթեք հաջողություն, քանզի «Տիտանիկի» վրա բոլորը հարուստ ու առողջ էին, իսկ հաջողակ գտնվեցին եզակիները։
  • Սուտը հասցնում է աշխարհի կեսն անցնել, մինչ ճշմարտությունն իր տաբատն է հագնում։
  • Քաղաքականությունը նույնքան կլանող ու վտանգավոր է, որքան պատերազմը։ Պատերազմի ժամանակ ձեզ կարող են սպանել միայն մեկ անգամ, իսկ քաղաքականության մեջ՝ շատ անգամ։
  • Իմ ճաշակը շատ պարզ է։ Ես հեշտությամբ բավարարվում եմ լավագույնով։
  • Ուզում եք, որ վեճի ժամանակ ձեր խոսքը վերջի՞նը լինի։ Ուրեմն ձեր հակառակորդին ասեք. «Թերևս, Դուք ճիշտ եք»։
  • Մեծ առավելություն է ստանում նա, ով բավականին վաղ է սխալներ արել, որոնց վրա կարելի է սովորել։
  • Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որոնցից տեղյակ չեն։
  • Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ վարից վեր են նայում, կատուները՝ վերից վար, և միայն խոզերն են մեզ նայում՝ որպես հավասարը հավասարին։
  • Պատերազմն այն է, երբ ուրիշների շահերի համար զոհվում են բոլորովին անմեղ մարդիկ։
  • Կյանքի մեծագույն դասերից մեկն այն է, որ նաև հիմարները կարող են ճիշտ լինել։
  • Ավելի լավ է մարդուն կաշառել, քան սպանել։ Դե իսկ կաշառված լինելն էլ սպանված լինելուց է լավ։
  • Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել։
  • Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների ու փոքր մարդկանց դարաշրջանում։
  • Ամերիկացիները միշտ գնում են միակ ճիշտ լուծումը…Այն բանից հետո, երբ փորձել են մնացած բոլորը։
  • Երկրի համար ծանր ժամանակներում առասպելների նշանակությունը դժվար է գերագնահատել։
  • Հարաբերությունները փչացնելու լավագույն եղանակը դրանք պարզել սկսելն է։
  • Խորհրդարանի նպատակը ձեռնամարտը խոսքամարտով փոխարինելն է։
  • Երբ կռվում են երկուսը, շահում է երրորդը։
  • Եթե սպանես մարդասպանին, մարդասպանների քանակը չի փոխվի։
  • Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ։ Լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ։
  • Դուք երբեք չեք հասնի նշանակետին, եթե քար նետեք յուրաքանչյուր հաչող շան վրա։
  • Իր անցյալը մոռացած ժողովուրդը կորցրել է իր ապագան։
  • Երբ առյուծները լռում են, շաղակրատում են թութակները։
  • Նույնիսկ ամենակուրացուցիչ լույսը ստվեր ունի։
  • Ես լավատես եմ։ Ինչ-որ այլ բան լինելու օգուտն առանձնապես չեմ տեսնում։
  • Ոչ մի աստղ չի փայլի, քանի դեռ չի գտնվել այն մարդը, ով հետևից կպահի սև կտավը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․