Ի՞նչ է հուշում ձեր նախընտրած գույնը ձեր մասին

Սպիտակ։  Սա մաքրության և կատարելության գույն է։ Այն հաճախ ընտրում են կոկիկ, պարկեշտ և անկեղծ մարդիկ։

Սև։ Ամերիկյան հոգեբան Բերնարդո Տիրադոն ասում է, որ սևն ընտրում են առեղծվածային մարդիկ։ Հասկանալ, թե ինչ է նրանց ներսում, հեշտ չէ։  Նրանք հաճախ հսկողության տակ են պահում հեռավորությունը։ Այս մարդիկ էլեգանտ են և հիանալի ճաշակ ունեն։

Կապույտ։ Եթե քո սիրած գույնը կապույտն է, ուրեմն հարաբերությունների մեջ դու ամենից շատ գնահատում ես ներդաշնակությունը։ Կապույտը սիրում են հավատարիմ մարդիկ։ Ցավոք, նրանց համար դժվար է ազատվել կարծրատիպերից։ Բայց նրանք պատասխանատու են և զուսպ արտահայտությունների մեջ։

Կանաչ։ Հոգեբանները համոզված են, որ կանաչը նախընտրող մարդիկ ակտիվ են և շփվող։ Նրանք հեշտ են հարմարվում փոփոխություններին և հազվադեպ են ֆինանսական խնդիրներ ունենում։  Նրանք նաև տրամաբանական են իրենց քայլերի մեջ և հասցնում են ավարտին բոլոր սկսած գործերը։

Նարնջագույն։  Ֆրենկ Սինատրայի սիրած գույնն է։ Երգիչը համարում էր այն ամենահաջողակ գույնը։ Որոշ չափով նա ճիշտ էր։ Հոգեբան Բեթթի Վուդը ասում է, որ այս գույնն ընտրում են ակտիվ կենսակերպով ուրախ մարդիկ։ Երբեմն նրանք սիրում են բարդացնել, սակայն դա միշտ չէ, որ վատ է։ Այս մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում։

Վարդագույն։ Հաճախ վարդագույնը նախընտրում են նուրբ և մեղմ բնավորությամբ կանայք՝ հասկացնելով, որ  նրանց աջակցություն է հարկավոր։ Վարդագույնի սիրահարները հաճախ հոգատար և լավ ծնողներ են։

Մանուշակագույն։  Եթե դու ստեղծագործ մարդ ես, ապա ամենայն հավանականությամբ, քո սիրած գույնը մանուշակագույնն է։ Այն նաեւ հուշում է փառասիրության և որևէ մեկին չհնազանդվելու մասին։ Մանուշակագույնի սիրահարները լավ ընկերներ են, որոնց կարելի է ապավինել ցանկացած ժամանակ։

Շագանակագույն։ Քչերն են նախընտրում այս գույնը, սակայն նրանք, ում այն դուր է գալիս, աշխատասեր են, համբերատար, նուրբ և գերազնաց հումորի զգացում ունեն։

Կարմիր։ Կրքոտ անձնավորությունները, որոնք պաշտում են արկածները, ընտրում են կարմիրը։ Երբեմն այս մարդիկ դյուրագրգիռ են, սակայն դա շուտ է անցնում։ Կարմիրի սիրահարների հետ դու երբեք չես ձանձրանա։ Նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին և իրականացնում երազանքները։

Մոխրագույն։  «Պաշտպանություն» և «հուսալիություն» խոսքերը քեզ համար են, եթե դու ընտրում ես մոխրագույնը։ Դու չես սիրում վիճել։ Քեզ դուր է գալիս երբեմն մենության մեջ լինել՝ դու չես ձանձրանում ինքդ քեզ հետ մնալով։

Դեղին։ Հոգեբաններն ապացուցել են, որ դեղինը լայն աշխարհայացի և վառ երևակայության տեր մարդկանց գույնն է։ Հաճախ նրանք կատարելապաշտ են և սիրում են, որ ամեն բան իր տեղում լինի։  Հումորի զգացումն այն է, ինչ առանձնացնում է դեղինի սիրահարներին մյուսներից։ Նրանք շատ օրիգինալ են։

Երբ մարդը չի կարող ընտրել մեկ գույն և նրան դուր են գալիս մի քանիսը, ապա նա տարբեր է լինում և փոխվում է ըստ իրավիճակի։ Դա միանգամայն բնական երևույթ է։

Կիսվեք ձեր ընկերներ հետ այս հետաքրքիր հոդվածով՝ գույնի ընտրության և մարդու բնավորության հետ նրա կապի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․