Սովորություններ, որոնք կօգնեն ձեզ զարգացնել հոգեբանական տոկունությունը

Կտոր-կտոր կերեք փղին

Սա հաջողված պլանավորման և նպատակներին հասնելու տեխնիկան է: Մի թիմում արդյունավետ աշխատելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր փոքր ներդրումն օգնում  ամբողջ թիմին շարժվել դեպի նպատակի իրականացումը: Դրա համար անհրաժեշտ է մեծ նպատակը բաժանել փոքր մասերի և քայլ առ քայլ հասնել հաջողության:

Այս մարտավարությունն աշխատում է կյանքի բոլոր բնագավառներում: Եթե դուք անընդհատ մտածեք միայն վերջնական նպատակի մասին, դուք միշտ կլինեք ամպերի մեջ և կտխրեք, որ իրականում դուք ոչինչ չունեք: Հակառակ դեպքում, եթե դուք կենտրոնանաք միայն փոքր խնդիրների վրա, դուք չեք կարողանա տեսնել մեծ պատկերը, և ձեզ կթվա, որ դուք դոփում եք մեկ տեղում:

Անհրաժեշտ է համատեղել երկուսն էլ: Սկսեք փոքր քայլերից, բայց մի մոռացեք, թե ինչ նպատակ եք հետապնդում:

Վիզուալիզացրեք հաջողությունը

Ահա, թե ինչ է անհրաժեշտ ճիշտ վիզուալիզացիայի համար՝

  • Ամեն ինչ պատկերացրեք, որքան հնարավոր է, պարզ և հստակ:
  • Պտտեք գործողությունները ձեր մտքում, որպեսզի հասցնեք դրանք մեխանիկական կատարման:
  • Եղեք լավատես: Մի մտածեք անհաջողությունների մասին և պատկերացրեք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է:
  • Հիշեք հետևանքների մասին: Դուք չեք ցանկանում հիասթափեցնել ձեր սիրելիներին, կամ վախենում եք ձեր հետագա համբավի համար: Եթե կարծում եք, որ այնքան էլ չեք վստահում ձեր ոգու ուժին, պատկերացրեք ձեր ձախողման հետևանքները. Դա կօգնի ձեզ:

Նախքան հաջորդ կարևոր իրադարձությունը, նախապես մտածեք ձեր գործողությունները և պատկերացրեք, թե ինչպես ամեն ինչ կստացվի:

Սովորեք ղեկավարել ձեր զգացմունքները

Այստեղ օգնում է 4, 4, 4 մեթոդը՝ շնչեք 4 վայրկյան, արտաշնչեք 4 վայրկյան և կրկնեք այս ամենը 4 անգամ:

Այս մեթոդը նման է մեդիտացիայում օգտագործվող շնչառական վարժություններին: Դրա էությունը նույնն է` օգնել ձեզ հանգստանալ: Բոլորը գիտեն, որ շտապելիս հնարավոր չէ որոշումներ կայացնել, բայց գործնականում դա կառավարելն  այնքան էլ հեշտ չէ: Հաջորդ անգամ, երբ դուք հայտնվեք սթրեսային իրավիճակներում, մի քանի րոպե դադար տվեք, կենտրոնացեք շնչառության վրա:

Փոխեք ձեր վերաբերմունքը

Ինչպես գիտեք, մի բաժակը կարող է կիսով չափ դատարկ կամ կիսով չափ լի  լինել: Միայն ինքներս կարող եք որոշել, թե ինչպես եք ուզում տեսնել կյանքը: Հոգեբանորեն տոկուն մարդիկ փորձում են դրական կողմեր գտնել ամեն ինչում: Ինչո՞ւ, քանի որ նրանք գիտեն, որ բացասական մոտեցումը չի օգնի նրանց հասնել իրենց նպատակներին ավելի արագ: Դա միայն կխանգարի:

Իրավիճակի վերաբերյալ ձեր վերաբերմունքը փոխելու ունակությունը չափազանց կարևոր է հաջողված մասնագիտական կյանքի համար: Ի վերջո, երբ մենք լավատես ենք, մեր մոտիվացիան աճում է, և մենք ավելի ենք ներգրավվում աշխատանքային գործընթացներում:

Վայելեք փոքր հաղթանակները

Մի մոռացեք ուրախացնել ձեզ: Դադարեք ինքներդ ձեզ տանջել՝ ասելով, որ դեռ ոչինչ չեք արել: Հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում պարզապես սկսում է թվալ, որ դուք երբեք որևէ բան չեք անի: Մոտիվացիան կընկնի, իսկ  դուք միայն կհոգնեք և կզայրանաք:

Մի պահ կանգ առեք և մտածեք այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Նշեք փոքր հաղթանակները: Դրական էներգիան կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

Ստեղծեք ճիշտ միջավայր

Թիմային աշխատանքը և վստահությունը հաջողությունների հիմքն են: Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր եք կամ հաջողակ, միայնակ դուք չեք կարողանա հասնել նույն արդյունքներին, ինչպես մյուսների հետ համագործակցելիս:

Շփվելով մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր տեսակետները և շահերը՝ դուք արագ կզարգանաք և կբարելավեք ձեր դիրքը: Ամենակարևորը՝ գտեք մարդկանց, ովքեր նման են ձեզ, բայց ունեն այլ հետաքրքրություններ ևս: Սա կօգնի անընդհատ սովորեցնել իրար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը