6 նշան, որ աղջիկը սիրահարված է ձեզ

Սեւեռուն հայացք

Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեր վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին:

Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետեւեք ինքներդ ձեզ:

Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ  ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաեւ տղամարդկանց:

Կարգի բերել տեսքը

Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից եւ պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը  սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է, արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:

Հանդիպումների ու շփման ձգտում

Սիրահարված աղջիկն անպայման  հանդիպումների ու  շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝  մինչեւ պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենեւին պատահական չլինել: Պետք է նաեւ հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:

Հոգատարություն

Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եւ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաեւ կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եւ դա երեւում է առաջին հայացքից մանրուք թվացող երեւույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսեւորում է նաեւ իր սիրեցյալի նկատմամբ:

Ուրախություն

Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա  սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների եւ համակրանքի դրսեւորում է:

Թույլ տալ անձնական տարածք մտնել

Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ