Սիրեք տղամարդկանց: Վերջիններին հարկավոր է ձեր սերը, նույնիսկ եթե նրանք երբեք չխոստովանեն դա: Կյանքում կան երեւույթներ, որոնց մասին տղամարդիկ ցանկանում են թաքցնել հետաքրքրասեր մարդկանցից։
Արդյունքում նրանք սկսում են բավականին տարածված արտահայտություններ ասել, որոնք իրականում ճշմարտություն են, սակայն տղամարդիկ ասում են, իրենց սիրելիներին հանգստացնելու եւ չբարկացնելու համար. օրինակ, «դու հիանալի ես մեքենա վարում», «Մի՞թե հարեւանուհին գեղեցիկ է։ Չեմ կարծում» եւ այլն:
Առաջարկում ենք խոսել տասը երեւոյթների մասին, որոնք երբեք չեն խոստովանում տղամարդիկ։
1. Հարեւանուհին շատ գեղեցիկ է
Սակայն սա չի նշանակում, որ տղամարդը ցանկանում է լքել ձեզ եւ գնալ նրա մոտ: Դա տղամարդկանց բնույթն է. եթե նույնիսկ նրանք սիրահարված են եւ սիրում են իրենց ընտրյալին, միեւնույնն է, նրանք նկատում են մյուս կանանց գեղեցկությունը:
2. Երբեմն «գնում են ֆուտբոլ նայելու» արտահայտությունը նշանակում է «ցանկանումեք մի քիչ հանգստանալ քեզնից»
Երբեմն ֆուտբոլը պատրվակ է, երկրորդ կեսից մի քիչ հանգստանալու համար: Իհարկե, տղամարդը չի կարող ասել. «Սիրելիս, ես հոգնել եմ քեզանից եւ գնում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու»:
3. Ցանկացած բնույթի պարտականություն թուլացնում է տղամարդուառնականությունը
Շատ քիչ տղամարդիկ են հարաբերությունների հենց սկզբից մտածում ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Տղամարդկանց ամիսներ, իսկ երբեմն նաեւ տարիներ է հարկավոր իր սիրելի կնոջը ամուսնության առաջակ անելու համար:
4. Սեռերի հավասարություն. հիանալի է, բայց տղամարդը պետք է ավելի շատվաստակի
Հնագույն ժամանակներից ի վեր տղամարդը որս է արել (շատ է աշխատել) իսկ կինը պատրաստել է (քիչ է աշխատել): Սակայն այժմ երբ կանայք փորձում են ավելի շատ գումար վաստակել, դրանից տուժում են հարաբերությունները, քանի որ դա դուրեկան չէ տղամարդկանց համար:
5. Իրականում նրանց դուր է գալիս տնային գործերը
Շատ հաճախ տղամարդիկ հրաժարվում են «տղամարդուն բնորոշ տնային գործեր» (ծորակը, փոշեկուլը նորոգել, նկարը տեղադրել եւ այլն) անելուց: Սակայն իրականում դա նրանց շատ դուր է գալիս, քանի որ այս ձեւով տղամարդիկ ցույց են տալիս եւ մատնանշում են իրենց անփոխարինելի լինելը:
6. Տարիների ընթացքում տղամարդիկ իրենց երկրորդ կեսին ավելի շատ են սիրում:
Տղամարդու զգացմունքներն ու սերը աստիճանաբար եւ ժամանակի ընթացքում է ավելի մեծ ու ուժեղ դառնում, իսկ 40-50 տարեկանում այն հասնում է իր գագաթնակետին: Սակայն ոչ մի տղամարդ չի խոստովանի. «Սիրելիս, ես ամեն օր քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում»:
7. Երբեմն նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում կանայք
Սա տղամարդկանց ամենասարսափելի գաղտնիքն է: Մի՞թե տղամարդը կարող է խոստովանել, որ չի հասկանում իր կնոջ ասածը: «Այո, այո, ես քեզ լիովին հասկանում եմ» արտահայտությունը ուժի մեջ է միայն առաջիկա տասնհինգ րոպեն:
8. Տղամարդիկ վախենում են կին վարորդներից
Երբ մեքենան վարում է կինը, իսկ ամուսինը ուղեւորի դերում է, նա միանգամից վերածվում է վախկոտ տղայի, ով չի վստահում կին-վարորդին: Իհարկե, ոչ մի տղամարդ չի բարձրաձայնի այս մասին, սակայն եթե կինը վարում է 30կմ/ժ, սակայն տղամարդը ասում է՝ «Սիրելիս կարծում եմ, որ արագ ես վարում», ուրեմն նա վախենում է:
9. Բոլոր տղամարդիկ գաղտնի երազում են կրկին 25 տարեկան լինելու մասին
Բայց սա երբեք չեն խոստովանում: Բոլոր տղամարդիկ երազում են մշտապես լինել երիտասարդ, էներգիայով եւ հնարավորություններով լի լինել:
10. Ազատություն տուր նրան, եւ նա քեզ հավերժություն կնվիրի
Կինը, ով հարգում է տղամարդուն, նրա ազատությունն ու հետաքրքրությունները, ավելի մեծ շանսեր ունի երկար հարաբերություններ հաստատել նրա հետ, քան նրանք, ովքեր մշտապես հետեւում են տղամադրկանց:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ