10 կարևոր քայլ, որ ծնողը պետք է սովորեցնի երեխային

Like on FB:

Ինչպե՞ս դաստիարակել երեխային: Ինչպե՞ս անել, որ սեփական երեխան հասակակիցներից ավելի խելացի լինի: Նախադպրոցական տարիքի երեխան քանի՞ պարապմունքի պետք է հաճախի, որպեսզի օրը հագեցած և իմաստալից լինի:

Վերը նշվածը ժամանակակից ծնողին մտահոգող հարցերն են, որոնք ակտուալ են և կարևոր: Սակայն այդ մտահոգիչ հարցերին կան պարզ և բնության կողմից հիմնավորված պատասխաններ: Երեխային չեն դաստիարակում, այլ սեփական օրինակով ճիշտ ապրել են սովորեցնում: Պետք չէ համեմատել երեխային հասակակիցների հետ, ամեն երեխա անհատ է և ունի զարգացման իր անհատական ռիթմը: Երեխան, այն էլ՝ նախադպրոցական տարիքում, պետք է զբաղված լինի միայն խաղով, որպեսզի ունենա մանկություն և տարիքին համապատասխան սոցիալականացում:

Ես կառաջարկեմ նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողներին՝ իրենց երեխաներին թվաբանություն, լեզուներ սովորեցնելը փոխարինել առողջ դատողությամբ մարդ կերտելով և զարգացնելով: Իսկ դրա համար երեխաներին պետք է սովորեցնել.

Սիրել ինքն իրեն

Ամենահիմնային և առանցքային զգացողությունը: Եթե մենք սովորենք սիրել, գնահատել, արժևորել մեզ, ապա կսկսենք սիրել նաև մեզ շրջապատող ամեն բան: Սովորենք ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին կանք, չամաչենք մեր վախերի համար, ընդունենք մեր արտաքինը, մեր թերությունները, և, ամենակարևորը, հասկանանք, որ թերություններ ունենալը նորմալ է: Միայն դրանից հետո կսկսենք շրջապատին քննադատելու փոխարեն՝ ընդունել և սիրել այն: Փորձեք այս ամենը հիմնային կերպով արմատավորել երեխայի մեջ:

Մեկնաբանել վարքը

Երեխան պետք է կարողանա բացատրել իր արարքները: Ոչ թե արդարանալ, այլ բացատրել, թե ինչու արեց այս կամ այն քայլը: Նման ճանապարհով երեխային սովորեցնում ենք ճանաչել սեփական արարքները, դրանց պատճառները, ինչպես նաև՝ հասկանալ դիմացինի քայլերը:

Շփվել խոսքի միջոցով

Երբ երեխան արդեն տիրապետում է խոսքին, պետք է ջանալ, որպեսզի նա շփվի խոսելով՝ իր բառապաշարի սահմաններում: Հաճախ վարքային և մնջախաղային շփումը հանգեցնում է հասակակիցների կողմից չհասկացվածության, որն ավելի շատ վնաս է երեխայի, քան շրջապատի համար: Շփման հմտությունները պետք է սերմանել փոքրուց և այն կազմակերպել առավել սոցիալականացված՝ խոսքային ձևով:

Հասկանալ մտքի և գործողության տարբերությունը

Մտքով մենք կարող ենք հերոսություններ կատարել, սակայն գործողությունն ավելի իրական կյանքի հետ է կապված, ուստի պետք է երեխային բացատրել և սովորեցնել, որ ամեն ծագող միտք հնարավոր չէ գործողության վերածել: Դրանով իսկ, երեխային ապահովագրում ենք վնասող գործողությունների իրականացումից:

Լինել հետաքրքրասեր և տալ հարցեր

Երբ մարդ հետաքրքրվում է, նշանակում է՝ ցանկանում է ճանաչել աշխարհը, այն միջավայրը, որում ապրում է: Շատ, նույնիսկ կենսականորեն անհրաժեշտ պայման է՝ երեխայի մեջ ձևավորել հետաքրքրասիրություն և հարցեր տալու հմտություն: Ստեղծեք պայմաններ, որ ձեր պատասխանները երեխայի մոտ այլ հարցեր առաջացնելու պատճառ հանդիսանան:

Հասկանալ, որ դժվար հարցերը չունեն պարզ պատասխաններ

Երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել, որ կան շատ բարդ հարցեր, որոնք չունեն պարզ պատասխաններ կամ լուծումներ: Պատրաստելով երեխային դժվարությունների, որոնք տվյալ պահին լուծում չունեն, մենք երեխայի մեջ կոփում ենք սթրեսակայունություն և ամրություն:

Չվախենալ անհաջողություններից

Գերազանցիկի սինդրոմն իրականում անձի մեջ զարգացնում է թուլություն և անհաջողությունները հաղթահարելու սոցիալական փորձի բացակայություն: Նման սինդրոմով երեխան, գերազանց ավարտելով դպրոցը, անընդունակ և անպատրաստ է լինում կյանքի դպրոցի համար: Հնարավորություն տվեք երեխային ունենալ նաև անհաջողություններ, ձեր օրինակով ցույց տվեք, որ դա նորմալ է, և կարելի է դրանից հետո հավաքվել և առաջ գնալով՝ ունենալ այլ ձեռքբերումներ:

Վստահել մեծահասակներին

Շատ երեխաներ կան, որ մեծահասակի կերպարի և նրա պարտականությունների մասին չունեն ճշգրիտ պատկերացում: Դա գալիս է սեփական ծնողների կերպարի աղավաղված ընկալումից: Ցույց տվեք, որ մեծահասակը, ունենալով կենսափորձ, կարող է շատ հարցերի լուծումներ տալ, կարող է պարտաճանաչ ու ճշտախոս լինել: Թույլ տվեք, որ երեխան վստահի ձեզ՝ իմանալով, որ մեծահասակները չեն ստում և գրեթե միշտ կատարում են ճիշտ քայլեր:

Հստակ իմանալ, թե որ հարցերի լուծումներն են մեծահասակի հնարավորության սահմաններում

Փորձեք երեխայի մոտ ստեղծել պատկերացում տարիքային պատկանելության, կենսափորձի, վարքային դրսևորումների, տարիքային իրավունքների մասին: Այս միջոցով երեխան կկարողանա կողմնորոշվել, թե տարբեր իրավիճակներում ինչ կարող է անել մեծահասակը, և ինչ կարող է անել ինքը: Դա տարիքին համապատասխան սեփական հնարավորությունների գիտակցումն է:

Մտածել ինքնուրույն

Շատ կարևոր է, որ երեխան սովորի իր տարիքին համապատասխան ինքնուրույն մտածել և եզրահանգումներ անել: Դա կարելի է զարգացնել՝ երեխային հարցեր տալով: Օրինակ, եթե նա ձեզ ինչ-որ երևույթի մասին հարց է տալիս, նախ՝ մինչ պատասխանելը, դուք իրեն հարցրեք, թե ինքն ինչ է մտածում իր իսկ հարցի շուրջ, հետո նոր լսելով նրա մեկնաբանությունը՝ տվեք ձեր պատասխանը: Ամեն հարցի ժամանակ կարևորեք նաև, թե ինչ է մտածում երեխան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Մոռացեք դիետաների մասին․ Ամեն երեկո դրեք ՍԱ լեզվի տակ ու մեկ շաբաթում նիհարեք 5 կգ
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Տարիքը, երբ սկսվել է դաշտանը, շատ բան կարող է պատմել կանացի առողջության մասին
Մորաքույրս 50 տարեկանում ասպիրինով դիմակ է օգտագործում և 30 տարեկանի տեսք ունի
Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»
15 ֆիլմեր, որոնք դուք պարտավոր եք դիտել. այս ֆիլմերն իրավացիորեն կարելի է գլուխգործոց համարել
«Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք». Սամուրայի կյանքի 20 կանոնները, որոնք գրվել են ավելի քան 400 տարի առաջ
Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան
«Ադրբեջանի գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն»․ Հայերի մեծ բարեկամ Անտոն Նոսիկի լավագույն մտքերը