Տատիկի բաղադրատոմսերը. «կախարդական» դիմակ մազերի համար

Որոշել եմ ձեզ հայտնել գեղեցկության իմ անձնական գաղտնիքները, որոնք ժամանակին ինձ համար բացահայտել է տատիկս:

Դրանցից մեկը մազերի «կախարդական» դիմակն է:

Մեր մազերն ամեն օր ուժեղ խնամք են պահանջում՝ տուժելով մշտական չորացման, հարդարման, ներկման պատճառով:

Այո, կան պրոֆեսիոնալ մեծ թվով դիմակներ, պարկուճներ, բալզամներ, սփրեյներ, որոնք օգնում են թարմացնել մեր մազերը եւ վերադարձնել փայլն ու ծավալը:

Անկասկած, դրանք արդյունավետ են, եւ համապատասխանաբար՝ որակյալ արտադրանքը միշտ բարձր արժեք ունի:

Օրինակ՝ Մեռյալ ծովի հանքանյութերով մազերի վերականգնող դիմակները դեղատանն արժեն 20 հազար դրամ:

Բոլորի բյուջեն չէ, որ կարող է իրեն նման ծախսեր թույլ տալ, մինչդեռ բոլորն են ցանկանում գեղեցիկ մազեր ունենալ:

Ուստի՝ առաջարկում ենք փորձել տատիկի բաղադրատոմսով տնային դիմակները:

Պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • 1 ձվի դեղնուց
  • 1 թեյի գդալ մեղր, ցանկալի է՝ բնական
  • 1 ճաշի գդալ նշի յուղ
  • 1 ճաշի գդալ դդմի յուղ

Բոլոր բաղադրամասերը լավ խառնեք՝ միատարր զանգված ստանալու համար: Այնուհետեւ քսեք մազերի ամբողջ երկարությամբ՝ սկսելով արմատներից: Թեթեւակի մերսեք թեթեւ շարժումներով: Դիմակը քսելուց հետո մազերը ծածկեք գլխարկով, որի վրայից էլ սրբիչով փաթաթեք: Դիմակը պետք է մնա 2-3 ժամ: Նման միջամտություններն ավելի լավ է կատարել երեկոյան կամ քնելուց առաջ: Դիմակը լվանում եք շամպունով:

Հաջորդ առավոտյան գլուխը հիմնավորապես լվանում եք, որպեսզի յուղոտության էֆեկտ չմնա:

Դդմի յուղն արագացնում է մազերի աճը՝ խոչընդոտելով մազաթափությանը: Մազերն ավելի խիտ է դարձնում, փայլ, փափկություն հաղորդում եւ մազերը սնուցում: Իսկ նշի յուղն ամրացնում է թույլ մազափնջերը եւ խթանում մազերի ակտիվ աճը: Յուղերը վաճառում են բոլոր դեղատներում եւ արժեն մոտ 1000 դրամ:

Մազերի համար ահա այսպիսի բյուջետային եւ արդյունավետ դիմակ տատիկի բաղադրատոմսով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․