8 բան, որ հասուն տղամարդիկ երբեք չեն անի

Like on FB:

Հնարավոր չէ հասունությունը կապել կոնկրետ տարիքի հետ:

Մենք բոլորս էլ բախվել ենք այնպիսի երիտասարդների հետ, որոնք իրենց տարիքից հասուն են դատում, և, ընդհակառակը, առաջացած տարիքի մարդկանց հետ, որոնք իրենց պահում են իրենց տարիքին բոլորովին էլ ոչ համապատասխան:

Ոչ հասուն վարքագիծը կարող է ունենալ խիստ վնասակար, վառ արտահայտված ժառանգականություն, ու այն կարող է արտահայտվել անձնական հարաբերություններում. դա մեր կյանքի մի կողմն է:

Եվ այսպես՝

1. Հասուն մարդը չի փախչի իր խնդիրներից

Հասուն մարդը Ձեզ փորձանքի մեջ չի թողնի, երբ վրա հասնեն բարդ ժամանակներ: Նա ձեր կողքին կլինի ու կօգնի ձեզ գտնել ճիշտ որոշումներ դժվարին պահերին: Հասուն մարդն իր վրա է վերցնում իր կյանքի ու որոշումների համար պատասխանատվությունը, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում:

2. Հասուն մարդը ձեզ չի քննադատի

Հասուն տղամարդիկ իրենց կյանքի կնոջը չեն քննադատում նրա արտաքին տեսքի, քաշի, մասնագիտության և նույնիսկ նրանց հույսերի ու երազանքների համար: Նրանք այդքան մանրախնդիր չեն: Հասուն մարդը կգա, որպեսզի ձեզ աջակցի, այլ ոչ՝ խոչընդոտի: Հասուն մարդիկ նաև ունակ են քննադատությունը տանել և դա որպես անձնական վիրավորանք չեն ընդունի:

3. Հասուն մարդը չի վախենում արտահայտել իր էմոցիաները

Տղամարդկանց մեծամասնությունը դժվարանում է ամենօրյա իրավիճակներում արտահայտել իր զգացմունքները, սակայն հասուն մարդը միջոց է գտնում դա անելու, քանի որ գիտի, որ ինքը պետք է հաշվի առնի իր զուգընկերոջ պահանջմունքները: Նա գիտի, որ զգացմունքների արտահայտությունը հարաբերությունները խորացնելու միջոց է և թուլության նշան չի համարվում:

4. Հասուն մարդը ձեզ չի ստիպի ինքներդ ձեզ անցանկալի զգալ

Հասուն մարդը միշտ ձեզ կընդգրկի իր շրջապատի և այն իրավիճակների մեջ, որոնք կարևոր են իր համար: Նա ձեզ ոչ միայն կծանոթացնի իր ընտանիքի ու ընկերների հետ, այլև ակտիվորեն կաջակցի այդ հարաբերությունների խորացմանն ու կխրախուսի դրանք:

5. Հասուն մարդը ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերի

Սա ինքնին ենթադրվող բան է: Հասուն մարդը ձեզ չի անտեսի կամ ծաղրի ուրիշների առջև: Նա հարգանք կդրսևորի բոլոր դեպերում ու իրավիճակներում: Հասուն մարդը չի վիրավորի ձեզ ոչ բանավոր կերպով, ոչ էլ ֆիզիկապես: Նա ձեզ տարածություն կտա, երբ դա ձեզ պետք է՝ առանց խանդի արտառոց դրսևորումների: Նա գիտի, որ երջանիկ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա:

6. Հասուն մարդը սեփական մոր հետ անառողջ հարաբերություններ չունի

Սա ստուգողական նշան է: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ձեր տղամարդը ձեզ ինչպես կվերաբերվի հետագայում, պարզապես ուշադիր հետևեք նրա և իր մոր հարաբերություններին: Ինչպես նա իր մորն է վերաբերվում, այնպես էլ կվերաբերվի իր կյանքի բոլոր կանանց: Եթե նա իր ծնողներին վերաբերվում է հարգանքով, սիրով ու բարությամբ, ապա ամեն բան լավ է:

7. Հասուն մարդը չի խուսափի ապագան պլանավորելուց

Հասուն մարդը գիտի, որ դուք երկարաժամկետ պլաններ պետք է ունենաք: Դուք չեք կարող պարզապես ապրել այսօր, իսկ վաղվա համար մտածել, երբ այն վրա կհասնի: Կամ վաղը թող ինքն իր մասին հոգ տանի: Այդպիսի մարդը կյանքը կառուցելու իր պլանները պետք է ունենա ու հետևի դրան, երբ կարիքը կա, անգամ, եթե դա իրեն դուր չի գալիս: Նա պատասխանատվություն է կրում նաև ընտանիք մտնող փողի համար և չի ծախսի իր կամ իր ընտանիքի պահանջմունքներից ավելին:

8. Հասուն մարդը չի փախչի խորհրդից

Ցանկացած հասուն մարդ գիտի, որ ինքն ամեն ինչ չէ, որ գիտի, և խորհուրդներ փնտրելու իմաստ իրականում կա, երբ որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս: Հասուն մարդը կխնդրի ձեզ խորհուրդ տալ ու կլսի դրանք: Նա այնքան հպարտ չէ, որպեսզի ընդունի, որ իրեն ուրիշների ու, հատկապես, իր զուգընկերոջ խորհուրդները պետք չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ
Դրամը ժամ առ ժամ գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանում
Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան