Ուժեղ, առողջ և երջանիկ մարդու 8 կանոնները

Like on FB:

Շատ հաճախ մենք ունենք ամեն ինչ՝ կրթություն, փող, հասարակության մեջ դիրք։

Բայց պատահում է, որ չեն լինում ամենագլխավորը՝ առողջությունն ու երջանկությունը։

Երբեմն առողջ ու երջանիկ լինելու համար պետք է ընդամենը կարգի բերել սեփական ներաշխարհը, այսինքն՝ մեր մտքերը։

Այս հոդվածն այդ համակարգի կանոնների մասին է։

1. Մի կենտրոնացեք վատ բաների մասին մտքերի վրա։

Ձեր հիշողության մեջ ստեղծեք լավ հիշողությունների շտեմարան ու հաճախ վերադարձեք այն լավին, ինչը եղել է ձեր կյանքում, բայց առանց զղջումների, այլ միայն այն ուրախալի գիտակցությամբ, թե ինչ է դա եղել, և նշանակում է՝ ձեզ հետ է մնացել միշտ։ Երազեք լավի մասին։

Պլաններ կառուցեք, սովորեք ձեզ շրջապատող կյանքում լավը տեսնել ու ուշադրությունը չկենտրոնացնել վատի վրա։

2. Սովորեք ներել։

Մարդը, ով իր մեջ կրում է նեղվածության մեծ բեռ, չի կարող առողջ լինել։ Պետք է ներել վիրավորանքի դառնությունը, ցավը, վշտալից հիշողությունները, ամեն վատն ու անցանկալին, ինչ եղել է ձեր կյանքում։ Ներեք ձեզ նեղացնողներին ու թշնամիներին, վրեժի պլաններ մի կրեք ձեր մեջ։ Հիշեք, որ լավագույն վրեժն անտեսելն է։ Անտեսեք ձեզ նեղացնողներին ու բոլոր վիրավորանքները, մի մտածեք դրանց մասին ու միշտ առողջ կլինեք։

3. Սովորեք հաճույքով անել այն ամենը, ինչ անում եք։

Սնունդ օգտագործելով՝ մտածեք ոչ այն մասին, թե դա որքան օգտակար ու պիտանի է, որ հագենաք, այլ միայն այն մասին, թե դուք ինչ եք անում ձեր սեփական հաճույքի համար։

Երբ մենք աշխատում ենք սնունդից հաճույք ստանալ, մենք ինքնաբերաբար սկսում ենք ճիշտ սնունդ ընդունել, այսինքն՝ պատշաճ կերպով ծամել այն, դանդաղ, երկար, առանց շտապելու։ Ֆիզիկական վարժություններ կատարելով՝ նույնպես մտածեք միայն սեփական հաճույքի մասին։ Պետք չէ ծանրաբեռնել ինքդ քեզ՝ ստիպելով մարզվել, երբ դա ձեր ուժերից վեր է։

Հիշեք՝ օգտակար է միայն այն, ինչ հաճույքով ես անում։ Մնացած ամեն ինչը վնասակար է։ Հաճախ մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ, բայց խուսափեք ստահոդ ուրախություններից։ Երբեմն մարդը մտածում է, որ շատ ուտելով՝ ինքն ուրախություն է պատճառում իրեն։ Դա ինքնախաբեություն է։

Չէ՞ որ այդպիսի «ուրախությունից» հետո սովորաբար բոլորովին էլ ուրախալի չի լինում, ու վատ է լինում թե մարմնի, և թե հոգու համար։ Հիշեք, որ իրական ուրախությունն այն ուրախությունն է, որն անցնելով՝ իր մասին հաճելի հիշողություն է թողնում ու բարի, ուրախալի ինքնազգացողություն։։ Եվ այդ ժամանակ ողջ կյանքն աստիճանաբար ուրախալի է դառնում։

4. Սովորեք ձեր շուրջը տեսնել մարդկանց, որոնց համար ավելի վատ է, քան հիմա ձեզ համար։

Սովորեք կարեկցել նրանց ու հավատ ու լավատեսություն հաղորդել։ Բայց մի նվաստացրեք նրանց խղճահարությամբ։ Մարդուն խղճալով՝ մենք սոսկ շեշտում ենք նրա աղետալի վիճակը։

Ավելի լավ է՝ հավատացեք նրան, այն բանին, որ նա ուժ կունենա դուրս գալ իր հիվանդությունների ու դժբախտությունների միջից։ Սովորեք օգնել այդպիսի մարդկանց ձեր ուժերի ներածին չափով, բայց ոչ՝ ի վնաս ձեզ ու ձեր հետաքրքրությունների։ Երբ դուք օգնում եք ուրիշներին՝ դրանով իսկ չհակասելով ձեր շահերին, դրանով դուք նաև ձեզ եք օգնում։

5. Սովորեք ձեզ այնպես պահել, ասես ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, անկախ նրանից, թե իրականում ինչպես են ձեր գործերը տվյալ պահին, և ինչ առողջական վիճակում եք դուք գտնվում։

Ինչ որ մենք մեր մասին մտածում ենք, այն էլ դառնում ենք։ Մի մոռացեք այդ մասին։ Չարժե սեփական վարքագիծը վերածել ցուցադրականության՝ այլ մարդկանց ցույց տալով, թե ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Դա արեք ոչ թե ուրիշների, այլ ինքներդ ձեզ համար, անգամ, եթե ինքներդ ձեզ հետ միայնակ եք։ Երբ մենք մեր գլուխը բարձր ենք պահում ու ինքներս մեզ ասում, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք մեր դրական մտքերով մեր կյանք բարեկեցություն ենք ներգրավում։

6. Երբեք ինքներդ ձեզ մի ասեք՝ «չեմ կարող», ինչին էլ որ դա վերաբերի՝ առողջացմանը, աշխատանքին, ֆիզիկական վարժություններին։

Ավելի լավ է, ասեք՝ «Ես չեմ ուզում», որովհետև «չեմ կարող» ասելով՝ մենք շատ ուժգին սահմանափակում ենք մեր սեփական հնարավորությունները։ Եվ շատ հաճախ այդ բառերի հետևում թաքցնում ենք ոչ թե դա անելու սեփական անկարողությունը, այլ միայն սեփական ցանկության և ինքնավստահության բացակայությունը։

Եթե ձեզ թվում է, որ ինչ-որ գործ ձեր ուժերից վեր է, աշխատեք ավելորդ անգամ այդ մասին չմտածել, թե կարո՞ղ եք արդյոք դա անել, թե՞ ոչ, այլ ավելի լավ է, փորձեք առանց մտորումների սկսել դա անել։ Դուք զարմանքով կհայտնաբերեք, որ իրականում շատ բան կարող եք անել, շատ ավելին, քան ինքներդ մտածում եք։

Արեք, մի ասեք՝ չեմ կարող, որովհետև այդպես ասելով՝ դուք սահման եք դնում, որից անդին չեք կարող բարձրանալ։ Իսկ մարդկային հնարավորությունները գործնականորեն անսահման են։ Պետք է հավատալ սեփական ուժերին, նոր հորիզոններ նվաճել, ինչը ստիպում է հարգանքով վերաբերվել սեփական անձին։

7. Հիշեք այն մասին, որ ոչ հաջողությունները, ոչ պարտությունները, ոչ հիվանդությունները, ոչ առողջությունն ի հայտ չեն գալիս անհայտությունից, ինքնին չեն հայտնվում։

Մարդը ստեղծված է նրանից, ինչ ինքն արել է և ինչի մասին նա մտածել է անցյալում։ Դրանից ստեղծվում է մեր ներկան։ Իսկ հիմա՝ ներկայում, մենք սերմանում ենք մեր ապագայի ծիլերը։ Այն, ինչ մարդը մտածում է, ինչին հավատում է, ինչ ինքը հիմա է անում.

Այս ամենից է կառուցվում ապագան։

Առո՞ղջ եք դուք, թե՞ ոչ, արդյունքն է այն բանի, ինչ դուք անցյալում արել եք։ Ուժե՞ղ կլինեք դուք, թե՞ ոչ՝ ապագայում, կախված է այն բանից, ինչին հավատում եք, ինչ մտածում եք ու ինչպես վարվում եք ներկայում։

Առողջության ու հաջողության համակարգը պետք է այն բանի համար, որ ամենաբարենպաստ կողմը ներգրավես սեփական ներկան՝ փոխես մտքերը, արարքները, գործողությունները, հավատը։ Ձեր ներկան դեպի բարենպաստ կողմ թեքելով դրական մտքերի օգնությամբ՝ մենք դնում ենք առողջ ու երջանիկ ապագայի հիմքերը։

8. Ինչպես ջուրն է իր ձևը փոխում այն անոթի համապատասխանությամբ, որի մեջ լցված է, այնպես էլ՝ բոլոր մոլեկուլները, որոնցից ստեղծված են մեր օրգանիզմի բջիջները, փոխում են իրենց վիճակը՝ համաձայն մեր մտքերի, մեր արարքների ու մեր հավատի։

Եթե մտքերն ու արարքները լի են լավատեսությամբ ու հավատով, ապա բջիջներն իրենց վիճակը փոխում են դեպի առողջության, ներդաշնակության, բնության օրենքների հետ համապատասխանության կողմը, և օրգանիզմի կազդուրիչ ուժերը սկսում են աշխատել ողջ հզորությամբ։

Անհրաժեշտ է հավատալ նրան, որ ձեր ոգու ուժը կարող է դիմագրավել բոլոր անհաջողություններին։

Որտեղ հավատն է, այնտեղ, որպես կանոն, ճշմարտությունն է, առողջությունն ու հաջողությունը, այնտեղ իրական ուժն ու ոգու անմահությունն է, այնտեղ երջանկությունն է՝

Մեծ ու ամենազոր հիասքանչ բնության հետ միասնության մեջ։ Ապրեք բնության օրենքներին համապատասխան ու կդառնաք նույնպիսի ամենազոր և հիասքանչ, ինչպես ինքը՝ բնությունն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Ահա թե ինչու իրականում մուսուլմաններն ու հրեաները խոզի միս չեն ուտում
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Սերը դեպի ձեզ ձգելու 7 ոսկե կանոն
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը