«Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել». Բալզակի լավագույն մտքերը

Ֆրանսիական գրականության դասական Օնորե դը Բալզակի արվեստը շարունակ պտտվում է տղամարդու և կնոջ հարաբերությունների շուրջ:

Համաձայն գրողի կենսագրության՝ ինքը՝ Բալզակը, որպես կանոն, սիրահարվում էր իրենից բավականաչափ մեծ կանանց:

30-ն անց գեղեցիկ, անկախ կանայք Բալզակի կիրքն էին:

Իզուր չէ, որ այդ տարիքն անվանում են բալզակյան հասակ:

1. Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին: Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց: Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել:

2. Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել:

3. Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ՝ հենց իր:

4. Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը:

5. Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար: Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են:

6. Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել:

7. Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:

8. Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում: Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում:

9. Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում:

10. Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը:

11. Անհեթեթություն է համարել, թե իբր տղամարդը երբեք չի կարող երջանիկ լինել միևնույն կնոջ հետ: Դա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր՝ որևէ լուրջ գործ նվագելու համար:

12. Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը:

13. Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում:

14. Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․