Մեր երեխաների լուռ ողբերգությունը, որի մասին ոչ ոք չի խոսում

Մենք պետք է միջամտենք, քանի դեռ ուշ չէ

«Երեխաների խնդիրները սկսվում են տանը և կարող են հենց այնտեղ էլ լուծվել։ Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե ինչպիսին կմեծանան իրենց երեխաները։

Սակայն ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկությունից, նրանք գտնվում են սարսափելի զգացմունքային վիճակում»,- գրում է պրոֆեսիոնալ թերապևտ Վիկտորյա Փրուդեյը։

Որքան էլ մեզ համար ցավալի լինի դա ընդունելը, շատ դեպքերում հենց մենք՝ ծնողներս, պետք է ինքներս օգնենք մեր երեխաներին։

Ո՞րն է խնդիրը։

Ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկության հիմքերից, և դրա փոխարեն ունեն՝

  • Շեղված ծնողներ
  • Երես տվող ծնողներ, որոնք երեխաներին ամեն ինչ են թույլ տալիս։
  • Զգացողություն, որ բոլորն իրենց պարտք են։
  • Չհավասարակշռված սնունդ ու ոչ բավարար քուն։
  • Տնային նստակյաց կենսակերպ։
  • Անվերջ խթանում, տեխնոլոգիական զվարճանքներ, վայրկենական բավարարություն։

Մի՞թե կարելի է առողջ սերունդ դաստիարակել այսպիսի անառողջ պայմաններում։ իհարկե ոչ։ Մարդկային բնույթը խաբել հնարավոր չէ, և առանց ծնողական դաստիարակության՝ այստեղ հնարավոր չէ։

Ինչպես տեսնում ենք, հետևանքները սարսափելի են։ Նորմալ մանկության կորստի համար երեխաները վճարում են իրենց էմոցիոնալ բարեկեցությամբ։ Ի՞նչ անել։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները երջանիկ ու առողջ մեծանան, մենք պետք է բացենք մեր աչքերն ու վերադառնանք ակունքներին։ Դեռ ուշ չէ։

Ի՞նչ պետք է անեն ծնողները։

  • Սահմանափակումներ մտցրեք ու հիշեք, որ դուք երեխայի ծնողն եք, այլ ոչ թե նրա ընկերը։
  • Երեխաների համար ապահովեք այն, ինչ նրանց պետք է, այլ ոչ թե այն, ինչ նրանք ուզում են։ Մի վախեցեք մերժել երեխաներին, եթե նրանց ցանկություններն ու պահանջմունքները միմյանց չեն համապատասխանում։
  • Երեխաներին կերակրեք առողջ սննդով։
  • Օրական մեկ ժամ անցկացրեք բնության գրկում։
  • Ամեն օր առանց էլեկտրական ու տեխնոլոգիական սարքերի ընթրիքներ կազմակերպեք։
  • Խաղացեք սեղանի խաղեր։
  • Ամեն օր երեխային ներգրավեք տնային գործերի մեջ՝ խաղալիքները հավաքել, պայուսակ դասավորել, սեղան գցել, և այլն։
  • Երեխային քնելու պառկեցրեք միևնույն ժամին, թույլ մի տվեք, որ մահճակալի մեջ լինեն գադջեթներ։
  • Երեխաներին սովորեցրեք պատասխանատու և անկախ լինել։ Նրանց մի պաշտպանեք մանր անհաջողություններից։ Դա նրանց սովորեցնում է հաղթահարել կենսական խոչընդոտները։
  • Երեխայի փոխարեն մի դասավորեք ու մի տարեք նրա ուսապարկը, դպրոց մի տարեք մոռացված գրքերը կամ տետրերը, 5 տարեկան երեխայի համար բանան մի մաքրեք։ Նրան սովորեցրեք ինքնուրույն անել այդ ամենը։
  • Երեխային սովորեցրեք համբերատար լինել ու հնարավորություն տվեք նրան ազատ անցկացնել ժամանակը, որ նա հնարավորություն ունենա ձանձրանալ ու արտահայտել իր ստեղծագործ մղումները։
  • Երեխային անընդհատ զվարճանքներով մի շրջապատեք։
  • Տեխնիկան երեխային մի հրամցրեք՝ որպես ձանձրույթը փարատելու միջոց։
  • Մի խրախուսեք գադջեթների կիրառությունը ճաշի սեղանի շուրջ, մեքենայում, ռեստորանում, խանութում։ Թող որ երեխայի ուղեղն ինքն իր համար ձանձրույթից ազատվելու տարբերակներ մտածի։
  • Երեխաներին սոցիալական հմտություններ սովորեցրեք, նրանց համար էմոցիոնալ մակարդակում մատչելի եղեք։
  • Երեխայի հետ շփվելիս մի շեղվեք հեռախոսի ուղղությամբ։
  • Երեխային սովորեցրեք հաղթահարել չարությունն ու նյարդային վիճակը։
  • Սովորեցրեք բարևել, զիջել, կիսել, կարեկցել, սեղանի շուրջ ճիշտ պահել ու նորմալ խոսել։
  • Երեխայի հետ պահեք էմոցիոնալ կապը, ժպտացեք, համբուրեք նրան, խուտուտ տվեք, նրա համար կարդացեք, պարեք, թռչկոտեք ու սողացեք նրա հետ միասին։

Մենք պետք է փոխենք մեր երեխաներին, այլապես կստանանք դեղերով ապրող մի ամբողջ սերունդ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց