Ամենացանկալի կանայք՝ գեղեցկության մասին

Ի՞նչ է գեղեցկությունը. տարիներ շարունակ մարդիկ փնտրում են դրա բացատրությունը, սակայն ոչ ոք այդպես էլ չի գտել բացարձակ չափարոշիչներ, թե ինչն է գեղեցիկ, ինչը՝ ոչ:

Պատճառը մեկն է՝ մարդիկ տարբեր են, ճաշակներն ու աշխարհընկալումը եւս:

Հայտնի կանանց մեջ, այնուամենայնիվ, հեռուստադիտողը միշտ էլ գտնում է կրկնօրինակման մոդելների, որոնց համարում է գեղեցկության չափանիշ:

Սակայն, եթե ուշադիր նայենք այդ կանանց, կտեսնենք, որ նրանք այնպիսին են, ինչպիսին բոլորը՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ:

Նրանց հմայքի գաղտնիքը մեկն է՝ ինքնավստահությունն:

Իսկ ի՞նչ են իրենք՝ գեղեցկուհիներն, ասել գեղեցկության մասին: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի մտորումները:

Օդրի Հեփբերն

«Կնոջ գեղեցկությունը նրա հագած զգեստների մեջ չէ, ոչ էլ՝ նրա կառուցվածքի կամ սանրվածքի մեջ է: Կնոջ գեղեցկությունը նրա աչքերում է, քանի որ աչքերն են նրա սիրտը տանող դուռը, մի վայր, որտեղ սերն է ապրում: Կնոջ գեղեցկությունն արտացոլվում է նրա հոգու մեջ»:

Մերլին Մոնրո

«Թերությունը գեղեցիկ է, խենթությունը՝ հանճարեղ: Ավելի լավ է բացարձակ տարօրինակ լինել, քան ձանձրալի»:

Մոնիկա Բելուչի

«Գեղեցկությունը կենդանի ու հետաքրքիր է դառնում, երբ այն ընտելացնում ես:

Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքը սարսափելի է: Նրանք այնքան անհարմար են զգում սեփական կաշվի մեջ: Հարմարավետությունը պետք է կախված լինի ոչ թե քո արտաքինից, այլ քո զգացողություններից»:

Պենելոպե Քրուզ

«Իմ բացատրության մեջ գեղեցկությունը չունի կանոններ: Գեղեցիկ կարող է լինել, ասենք, 90-ամյա կնոջ դեմքը, որն այնքան շատ պատմություններ ու էմոցիաներ է կուտակել: Գեղեցկությունը քո աչքերի աշխարհընկալումն է»:

Ջենիֆեր Լոպես

«Գեղեցկությունը միայն արտաքին գործոն է: Ըստ իս՝ ավելի կարեւոր է մտքի, մարմնի ու հոգու ներդաշնակությունը»:

Այշվարիա Ռայ

«Ոչ ոք կատարյալ չէ, բոլորն էլ տարբեր են, բայց յուրաքանչյուրը գեղեցիկ է իր ձեւով. դա է մեզ դարձնում առանձնահատուկ»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․