1. Մի քայլիր իմ հետևից, քանի որ ես չեմ պատրաստվում որևէ մեկի իմ հետևից տանել։ Եվ մի քայլիր իմ առջևից, քանի որ ես մտադրված չեմ քո հետևից քայլել։ Եվ կողքովս էլ մի քայլիր։ Պարզապես հանգիստ թող ինձ։
2. Հազար մղոնանոց ճանապարհորդությունը սկսվում է ավտոմեքենայի շարժիչի փչանալուց կամ անվադողի ծակվելուց։
3. Ամենամութ գիշերը լուսաբացից առաջ է լինում։ Դրա համար էլ, եթե դուք պատրաստվում եք հարևանի փոստարկղից թերթ գողանալ, հիմա ճիշտ ժամանակն է։
4. Ինչո՞ւ է պետք փորձել անփոխարինելի դառնալ։ Քանի դեռ ձեզ փոխարինող չեն գտել, ձեզ չեն կարող կախել։
5. Միշտ հիշեք, որ դուք բացառիկ եք, ինչպես և, ի դեպ, մնացած բոլորը։
6. Երբեք երկու ոտքերով մի չափեք գետի խորությունը։
7. Եթե ձեզ թվում է, որ ոչ մեկի պետքը չէ՝ կենդանի՞ եք դուք, թե՞ ոչ, փորձեք բաց թողնել ձեր վարկի մի քանի մարում։
8. Նախքան ինչ-որ մեկին մեղադրելը մի քանի մղոն քայլեք նրա կոշիկներով։ Այդպիսով, երբ դուք սկսում եք մեղադրել, դուք կլինեք անվտանգ տարածության վրա, և դուք նոր կոշիկ կունենաք։
9. Եթե ձեզ մոտ առաջին անգամից չի ստացվում, ապա օդապարիկով թռիչքն ամեն դեպքում ձերը չէ։
10. Մարդուն ձուկ տվեք, և նա կուշտ կլինի ողջ օրը։ Իսկ սովորեցրեք նրան ձուկ որսալ, նա ողջ օրը կնստի նավակի մեջ ու գարեջուր կխմի։
11. Եթե դուք ինչ-որ մեկի 20 դոլար պարտքով գումար տաք ու այլևս երբեք նրան չտեսնեք, ուրեմն արժեր նրան տալ այդ գումարը։
12. Եթե դուք միշտ ճիշտն եք ասում, ապա կարող եք ոչինչ չհիշել։
13. Որոշ օրերի դուք ճակատային ապակի եք, իսկ ուրիշ օրերին՝ ճանճ։
14. Յուրաքանչյուր մարդ նորմալ է թվում, քանի դեռ նրան մոտիկից չես ճանաչում։
15. Ձեր խնայողությունները կրկնապատկելու ամենաճիշտ ճանապարհը թղթադրամները ծալելն ու տաբատի հետևի գրպանը դնելն է։
16. Երբ փակ է բերանը, չեն տուժում ոտքերը։
17. Սքոչը մեր ուժն է։ Նա լուսավոր ու մութ կողմեր ունի, բայց ինչ-որ կերպ մեր աշխարհը կարգուկանոնի մեջ է պահում։
18. Կնոջ հետ վեճում հաղթելու երկու եղանակ կա։ Դրանցից ոչ մեկը չի աշխատում։
19. Եթե ազնիվ լինենք, դուք ավելի շատ հնարավորություններ ունեք ինչ-որ նոր բան սովորելու, երբ ձեր բերանը փակ է։
20. Փորձն այն է, ինչը դուք երբեք չեք ստանա, քանի դեռ այն պետք չի եկել։
21. Երբեք բաց մի թողեք լռելու հնարավորությունը։
22. Երբեք, ոչ մի դեպքում գիշերը միաժամանակ քնաբեր ու փորկապության դեմ միջոցներ մի ընդունեք։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ