Երկարատև հարաբերությունների գաղտնիքը

Հիշեք, որ հարաբերություններից մեծ օգուտ է քաղում այն զուգընկերը, որն ավելի լավ է ճանաչում ինքն իրեն: Այդ մարդն անհամեմատ ավելի ինքնավստահ եւ հանգիստ է, հենց նա է վերահսկում իրավիճակը:

Ուշադրություն մի դարձրեք ձեր անձի նկատմամբ ուրիշների կարծիքին եւ դատողություններին: Փորձեք ընկալել նրանց արարքների մոտիվացիան:

Թույլ մի տվեք, որ իրադարձությունները եւ ձեզ շրջապատող մարդիկ ազդեն ձեր տրամադրության եւ ինքնազգացողության վրա:

Հիշեք, որ ընկերության մեջ թողտվությանը տեղ չկա: Մի փորձեք ուրիշին ձեզ ենթարկել եւ մի ենթարկվեք ուրիշների հնարքներին:

Մի մոռացեք, որ բոլոր մարդիկ իրենց էությամբ միանման են: Ուրիշներին օգնելով` դուք օգնում եք ինքներդ ձեզ: Ինչ-որ մեկին վնաս հասցնելով` դուք դրանով ինքներդ ձեզ եք վնասում: Շրջապատին պահանջներ մի ներկայացրեք, չէ որ միայն այդպես դուք կազատվեք հիասթափություններից եւ խաբեությունից:

Վերջ տալով պաշտպանվել ձեր հասցեին բոլոր զրպարտություններից, դուք կկարողանաք մոտենալ հոգեւոր հասունությանը: Ուշադրություն մի դարձրեք չարախոսությանը եւ պահանջներին, միայն այդպես դուք ձեռք կբերեք հոգու եւ մտքի ցանկալի հանգստություն:

Ինքնաճանաչումը հսկայական բարեբեր աշխատանք է: Հիշեք, շրջապատի ընկալումը հնարավոր է միայն ինքն իրեն ընկալելու եւ հասկանալու դեպքում:

Մի խուսափեք բացասական պահերից: Մի վախեցեք հիասթափություններից եւ հոգեկան ցավից, չէ որ երբեմն հենց այդ զգացմունքներն են ի վիճակի հստակություն մտցնել հարաբերություններում:

Մոտ մարդու կորուստը չի կարող լցվել համապատասխան փոխարինմամբ: Հոգեկան լիարժեք ցավ չապրելով` դուք չեք կարողանա ապագայում ամբողջությամբ ազատվել դրանից:

Իսկական սերը չի կարող արմատախիլ արվել զուգընկերոջ կողմից մերժումով:

Ազատվեք սոցիումում ոչինչ չլինելու ներքին վախից: Իրականում այդ վիճակը յուրովի բացառիկ է, այն անհամեմատ ավելի հարուստ է, քան կարող է թվալ ձեզ:

Դեպքերի մեծամասնությունում փոխհարաբերություններում ի հայտ եկող տհաճ պահերն են, որ ի վիճակի են բացել մարդու իսկական էության վարագույրը: Երբեմն առավել տհաճ անհատականություններն ի վիճակի են ձեզ ավելի շատ բան սովորեցնել, քան նրանք, ում հետ ձեզ համար հարմարավետ է եւ հեշտ:

Փորձելով արմատախիլ անել աշխարհում առկա անարդարության գաղափարը, դուք կկարողանաք փոխել ձեր աշխարհայացքը: Ձեզ կզարմացնեն շրջապատողների ֆրազները իրավունքների անվերջ ոտնահարման մասին:

Մեկ այլ մարդու մեջ կարելի է տեսնել միայն այն արժանիքները, որոնց դուք տիրապետում եք: Թերությունները, ինչպես եւ արժանիքները, միշտ դիտարկվում են սեփական արտացոլման պրիզմայով:

Ներքին պայքարը միշտ ավելորդ կասկածներ կսերմանի: Հերիք է ընտրել դրական կողմը, որպեսզի ապրեք ինքներդ ձեզ հետ ներդաշնակության մեջ:

Տենչանքը եւ սերը երկու լիովին տարբեր զգացմունքներ են: Ձեզ մի խաբեք մի զգացմունքը մեկ ուրիշի փոխարեն ընկալելով: Տենչանքը հաճույքի աղբյուրի անվերջ փնտրտուք է, իսկ սերն ի վիճակի է ինքն իր հետ ներդաշնակություն ապահովել:

Սխալ է ապրել ուրիշների կարծիքներով ղեկավարվելով` վախենալով, թե հանկարծ վատ բան կմտածեն ձեր մասին:

Եղեք այն, ինչ կաք: Մի փորձեք սիրող մարդու դիմակ դնել: Անհամեմատ ավելի լավ կլինի, եթե դուք իսկական լինեք` այնպիսին, ինչպիսին եք իրականում:

Գլխավորը, ինչին անհրաժեշտ է ձգտել, սեփական կյանքն այնպիսին դարձնելն է, որ հետեւեն ձեր օրինակին, իսկ բարությամբ, գթասրտությամբ եւ մեծահոգությամբ հիանան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ