Հրեա երեխաների հաջողության գաղտնիքները

Ինչպես և ցանկացած ուրիշ երեխաներ, հրեաների երեխաները նույնպես շրջապատված են ուշադրությամբ և հոգատարությամբ: Հրեա ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ անսահման է և, իհարկե, կարելի է դրանում ինչպես՝ առավելություններ, այնպես էլ՝ թերություններ գտնել, սակայն չի կարելի վիճել այն թեմայով, որ երեխաները փոքր տարիքից, ինչպես՝ ձուկը ջրում, կողմնորոշվում են կյանքի այնպիսի իրավիճակներում, ուր ոչ բոլոր ավագները կարող են ճիշտ որոշում ընդունել:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց գենետիկան խիստ խճճված ու բարդ է, դժվար չէ հասկանալ, թե ինչն է միավորում խելացի հրեա երեխաներին. ոչ ստանդարտ, ճկուն ու ազատ մտածելու ունակությունը: Այս կարողությանը նրանք տիրապետում են մեծերի օրինակով, ծնողների դաստիարակությամբ, և ահա դաստիարակության այն 7 գաղտնիքները, որոնց հետևում են հրեա ծնողները:

1. Երեխաների մեջ բարդույթներ մի ձևավորեք:

Հրեա մայրը երբեք չի ասի՝ դու վատն ես: Նա կասի՝ ինչպե՞ս կարող էր այնքան լավ տղան, ինչպիսին դու ես, նման հիմարություն անել: Հրեա մայրերի համոզմունքն է, որ իրենց երեխան չունի և չի կարող ունենալ թերություններ: Նրանք, իհարկե, տեսնում են այդ թերություններն իրականում, սակայն, բացի նրանցից, ոչ ոք այդ մասին չգիտի:

2. Խելամիտ ազատություն:

Ժամանակակից հրեական դաստիարակությունը համադրում է 2, թվում է, իրար հակասող բաներ՝ երեխայի ազատությունն ու պահանջների խստությունը: Այս ոճը նկարագրելու համար պատկերացնենք ընդարձակ, ազատ սենյակ՝ ամուր պատերով: Հրեական ընտանիքներում երեխաները կարող են քայլել ծնողների գլուխների վրայով, հայրիկի անձնագիրը ներկել մայրիկի շատ թանկ շրթներկով. դա պատճառ չէ երեխային թարս նայելու:

Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ դաստիարակություն չէ, այլ այն օդը, որը չշնչել հնարավոր չէ: Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան անցնում է անթույլատրելիի սահմանները: Հրեական ընտանիքում հասկանալի է, որ մայրիկի օծանելիքը կարելի է լցնել, ասենք, փողոցի կատուների վրա, բայց ահա տատիկի գլխին խփել չի կարելի:

3. Երեխային գովել ցանկացած առիթով:

Մայրը միշտ գովում է իր երեխային: Այդ գովեստը սկսվում է երեխայի ծննդյան պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ ամենաաննշան հաջողություններով, ձեռքբերումներով, թեկուզ դա լինի նոր սովորած վանկ կամ առաջին նկարի տեսքով թղթի վրա լցված ներկի կաթիլներ: Դրա մասին անպայման կիմանան նրա բոլոր ընկերներն ու ծանոթները, իսկ գլխավորը, երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ:

Իսկ եթե երեխան ավելի լուրջ հաջողություններ է արձանագրում, ապա առանց ընտանիքի կողմից երկար ծափահարությունների ու գովեստի խոսքերի՝ այդ իրադարձությունը տեղի չի ունենում: Եթե մենք մեզ սովորեցնենք երեխաների մեջ նկատել նրանց բոլոր լավ դրսևորումները, ներառյալ՝ մանրուքները, և խրախուսենք նրանց ամեն հարմար առիթով, դա միգուցե արմատապես փոխի նրանց վարքը:

Լավի նկատմամբ նրանց ձգտումն ամրապնդելու համար նրանց թույլ տվեք իբր թե պատահաբար լսել, թե ինչպես եք դուք ձեր ընկերներին պատմում իրենց հաջողությունների մասին:

4. Սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատվության բարձր աստիճանը:

Հրեաները հավատում են, որ երեխայի աչքերի առջև ծնողների կողմից անգամ արագորեն նետված ամենաաննշան բառը և փոքր արարքը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Այդ պատճառով էլ իրենց օրինակով և յուրաքանչյուր ասածի ու արածի նկատմամբ իրենց շատ պատասխանատու վերաբերմունքով հրեա ծնողներն ուղղորդում են իրենց երեխաներին:

5. Ընտանիքում սերն ու հարգանքը երեխայի հոգեկան հավասարակշռության երաշխիքներն են:

Հրեական ավանդույթը բացատրում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հիմքը ամուսինն ու կինն են, այն է՝ հայրն ու մայրը: Դրա համար էլ երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել այն բանին, որ առաջին տեղում միշտ դրվում է մոր ուշադրությունը՝ հոր, ու հոր ուշադրությունը՝ մոր նկատմամբ:

Եթե երեխան յուրացնի, որ իր ծնողներն առաջին հերթին ապրում են միմյանց համար, համոզվի, որ նրանց փոխհարաբերությունները ներծծված են հարգանքով, սիրով ու հոգատարությամբ, նա իրեն պաշտպանված կզգա: Բացի դրանից, ծնողների նման վարքագիծը շատ օրինակելի ու ուսանելի է: Հենց այդպիսի հարաբերություններ հետագայում երեխան կցանկանա կառուցել իր ստեղծած ընտանիքում:

6. Սովորել ծնողներ լինել:

Ծնողական դաստիարակությունը սկսվում է դեռ մինչև երեխայի ծնվելը: Ամուսնանալով՝ աղջիկն արդեն պատրաստ է մայր լինել, նրան չեն սովորեցրել ապրել ինքն իր համար, նրա գլխավոր կարիերան տունն ու ընտանիքն են: Եթե ի սկզբանե մայրությունն ու հայրությունը դիտարկվի՝ որպես բեռ կամ սահմանափակում, ապա լավ երեխա մեծացնելը դժվար կլինի:

Ինչպես հայտնի է, ուր ուղղում ես քո ուժերը, այնտեղից էլ պատասխանը ստանում ես: Ձգտելով դաստիարակել հաջողակ, ինքնուրույն և սեփական ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների՝ հրեա իմաստունները մշակել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որին Իսրայելում ցանկացած ոք կարող է ծանոթանալ հատուկ ծնողական դասընթացների ժամանակ:

Նման դասընթացներ գործում են աշխարհի շատ քաղաքների սինագոգներին առընթեր և հրեական դպրոցներում: Ահա և հաջողակ դաստիարակության առաջին օրենքը: Այն սկսվում է սեփական դաստիարակությունից ու կրթությունից, կին և մայր և տղամարդ ու հայր մասնագիտություններին կատարյալ տիրապետելուց:

7. Երեխաներին սովորեցնել ժամանակը ճիշտ տնօրինել:

Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը կամ բակերում թրև գալն ու անիմաստ զրույցները: Ջութակը, անգլերենն ու մաթեմատիկան և շատ այլ խմբակներ զբաղեցնում են նրանց օրը միաժամանակ ու ամբողջովին: Փոքր տարիքից երեխաները սովորում են, որ անընդհատ զբաղված լինելը շատ նորմալ բան է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
Թեստ. Որքանո՞վ եք հիշում հայ գրականության դասերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը
Ամուսնական անպտղություն
Կենդանակերպի 3 հիասքանչ կանայք, որոնց առաջ խոնարհվում է ամբողջ աշխարհը
Ահա թե ինչ է պատահում հսկայական փղի հետ վայրի բնության մեջ նրա սատկելուց հետո (Video)