Դուք պետք է սկսեք գնահատել ինքներդ ձեզ…. ահա, թե ինչպես

Երբեմն մենք մոռանում ենք, որ մեր կյանքի ամենակարևոր մարդիկ հենց մենք ինքներս ենք:

«Ոչ» ասելու կարողությունը, երբ ինչ-որ բան դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ դուք եսասեր եք:

Դուք պետք է սկսեք գնահատել ինքներդ ձեզ:

Լինում է այնպես, որ մենք այնքան էլ չենք նշանավորում այնպիսի կարևոր բան, ինչպիսին ինքնագնահատականն է: Վստահ ենք, որ դուք հստակ գիտեք՝ ինչ է պետք ձեր ընտանիքին ու մտերիմներին: Դուք ամենազգայուն կերպով արձագանքում եք ձեր զուգընկերոջ, ծնողների ու երեխաների պահանջմունքներին ամեն օր, քանի որ սիրում եք նրանց ու հոգ տանում: Այժմ մտածեք, թե արդյո՞ք ամեն օր անհանգստանում եք այն մասին, թե ինչ է ձեզ պետք: Երբեմն դա շատ բարդ է:

Իրականում շատ մարդիկ հակված են մտածել մոտավորապես այսպես.

«Եթե ուրիշները լավ են, ուրեմն ես էլ եմ լավ»:

Բացարձակ ակնհայտ է, որ ուրիշներին երջանկություն նվիրելը, ինչպես նաև նրանց անվտանգության ու բոլոր պահանջմունքների մասին հոգ տանելն ունի առաջնային նշանակություն: Բայց և այնպես, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք նույնպես արժանի ենք, որ ինքներս մեզ թույլ տանք որոշ բաներ, հոգ տանենք մեր մասին, ականջ դնենք մեր սեփական պահանջմունքներին ու կարիքներին: Մեր սեփական անձից, տարածքից ու ժամանակից հաճույք ստանալը, ինչի արդյունքը սեփական արժանապատվության ու ինքնագնահատականի զգացողությունն է, ունի առաջնահերթ ու շատ կարևոր նշանակություն. Խորհեք այդ մասին:

Հոգեբանության մեջ կա «Վենդիի սինդրոմ» հասկացությունը, որը կարելի է օգտագործել բոլոր նրանց վերաբերյալ, ովքեր ունեն հետևյալ բնութագրական գծերը:

  • Պատրաստ է ծառայել ուրիշներին գիշերվա և ցերեկվա ցանկացած ժամի՝ առաջնայնությունը տալով իր զուգընկերոջը կամ ընտանիքին, այլ ոչ՝ ինքն իրեն:
  • Հոգատարությունը, ուրիշների բոլոր պահանջմունքները բավարարելը այդ մարդուն երջանիկ է դարձնում: Մի կողմից՝ դա ձեռք է տալիս մնացածներին, և միևնույն ժամանակ՝ դա նրա՝ իր սերն արտահայտելու հիմնական եղանակն է:
  • Վաղ թե ուշ վրա է հասնում այն պահը, երբ այդ մարդը գիտակցում է, որ ինքը շռայլորեն առաջարկում է ինքն իրեն՝ փոխարենը ոչինչ չստանալով: Այդպիսի մարդկանց ինքնագնահատականը շատ փխրուն է, և դրա հետ մեկտեղ՝ նրանք վախենում են լքված լինելուց և ուրիշների համար այլևս օգտակար չլինելու գիտակցությունից:

Հնարավոր է, որ ձեր դեպքում դեռ չեք հասել այդ ծայրահեղությանը, բայց և այնպես հաճախ մենք մեր առօրյա կյանքում մեզ կարող ենք զգալ հետևյալ կերպ:

  • Դուք այն զգացողությունն ունեք, ասես որոգայթում եք: Դուք աշխատանք ունեք, բայց, միևնույն ժամանակ, նաև բազում պարտականություններ եք կատարում տանը, զբաղվում եք երեխաներով, ծնողներով, և այլն:
  • Ամեն օր ձեզնից միևնույն բանն են սպասում. որ դուք միևնույն կերպ ջանասիրաբար կկատարեք ձեր խնդիրները, և, որ ձեր ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը երբեք չի փոխվի: Դուք այն կինն եք, ով միշտ ծառայում է ուրիշներին՝ դա անելով սիրով ու անկեղծորեն:
  • Ուրիշները կարծես չեն էլ հասկանում, որ դուք ձեզ համար բացարձակ ժամանակ չեք ունենում: Նրանք բացարձակապես վստահ են, որ դուք երջանիկ եք՝ լուծելով ուրիշների խնդիրները, անտեսելով ազատ ժամանակ ունենալու ձեր իրավունքը, որպեսզի օգնեք բոլորին, ով դրա կարիքն ունի:
  • Երբ գալիս է գիշերը, դուք զղջում եք, որ ձեզ համար այդպես էլ ոչ մի րոպե չգտաք, դուք հոգնածությունից փակում եք ձեր աչքերը՝ մտածելով, որ լույսը բացվելուն պես ձեզ կրկին սպասում են նույն պարտականությունները:
  • Եթե դուք այսպիսի վարքագիծ դրսևորում եք տևական ժամանակ, դուք տագնապի զգացողություն ունենալու ռիսկին եք ենթարկվում: Ձեր գիտակցությունը միգուցե և պլանավորում է բոլոր այդ խնդիրները, բայց ձեր մարմինը կարող է չհասցնել լուծել դրանք:
  • Նյարդային վիճակը, հոգնածությունը և արյան մեջ կորտիզոլի մակարդակը սկսում են անդրադառնալ ձեր ֆիզիկական առողջության վրա: Իսկ ինչ վերաբերում է ձեր էմոցիոնալ հավասարակշռությանը, դուք վաղ թե ուշ կհասկանաք, որ կառուցել եք իր տեսակի մեջ՝ բանտ, որից չգիտեք՝ ինչպես դուրս գալ:

Առաջարկում ենք ձեզ փորձել վարքագծի հետևյալ ռազմավարությունը՝

Այժմ դուք գլխավոր հերոսն եք: Մտածեք հետևյալ արտահայտության մասին և կիրառեք այն ձեր կյանքում. «Երբ դուք ձեզ թույլատրում եք այն, ինչին արժանի եք, դուք դեպի ձեզ եք գրավում այն, ինչ ձեզ իսկապես պետք է»: Սա չի նշանակում, որ դուք եսասեր եք: Շատերը սխալմամբ կարծում են, որ բարձր ինքնագնահատական ունենալ՝ նշանակում է՝ եսասեր լինել ու մտածել միայն սեփական անձի մասին: Սա շատ հեռու է իրականությունից: Առաջինը, որ դուք պետք է հասկանաք, այն է, որ մենք բոլորս արժանի ենք երջանիկ լինել: Եթե ձեր կյանքում գերակշռում են սթրեսն ու տագնապն այն պատճառով, որ դուք առաջին հերթին՝ հոգ եք տանում ուրիշների և հետո միայն ձեզ համար, ապա, վերջիվերջո, դուք կհիվանդանաք:

Ի՞նչ կտա ձեզ մտերիմներին ծառայելու ձեր ինքնամոռաց մղումը: Ոչի՛նչ: Այնպես որ, հասկացեք, որ ինքդ քեզ թույլ տալ այն, ինչին դու արժանի ես, ենթադրում է գործողությունների որոշակի համակարգ՝

  • Օրվա ընթացքում դուք գոնե 2 ժամ պետք է հատկացնեք միայն ձեզ: Այդ ժամանակը ծախսեք այն բաների վրա, ինչը ձեզ իսկապես երջանիկ է դարձնում, ինչը թույլ է տալիս ցրվել և նպաստում է ձեր անձի աճին:
  • Սովորեք «Ոչ» ասել: Եվ այդպես անելով՝ բարձրաձայն ձեր կարծիքն արտահայտելով և ձեր պահանջմունքների մասին խոսելով՝ դուք եսասեր չեք դառնում: Դուք իրատես եք: Եթե դուք չեք ուզում անել այն, ինչ խնդրել է ձեր քույրը կամ ընկերը կամ գործընկերը, պարզապես ուղիղ ասեք նրանց այդ մասին: Անկեղծությունը ձեզ կօգնի թոթափել պատասխանատվության ավելորդ բեռը:
  • Վայելել այն, ինչին դու արժանի ես, ու ազատ լինել… Այն պահին, երբ դուք կսկսեք վայելել այն, ինչ ձեզ թույլ եք տվել, ձեր շրջապատում եղած ամեն բան կփոխվի: Ինչո՞ւ: Քանի որ դուք ձեզ ավելի լավ եք սկսում ճանաչել, քանի որ սկսում եք գնահատել ձեզ, ձեր ինքնագնահատականը սկսում է աճել, և դուք հասկանում եք, թե ինչ արժեք դուք:
  • Եթե ուրիշները չեն հասկանում, չեն գնահատում ձեր արժեքը, ցույց տվեք դա նրանց: Դուք ոչ միայն ի վիճակի եք հոգ տանել նրանց մասին, ծառայել ու սիրել նրանց: Դուք կարող եք նաև ձեզ սիրել ու հոգ տանել ձեր անձի սեփական աճի մասին:

Հենց այսօրվանից սկսեք ինքներդ ձեզ գնահատել մի փոքր ավելի շատ: Գտեք հանգստանալու համար ձեր տարածությունը, զբաղվեք ձեր հոբբիներով, հարստացրեք ձեր սոցիալական հարաբերությունները և միշտ հիշեք այն մասին, որ դուք կարևոր դեր եք խաղում ձեր կյանքի պատմության մեջ: Այժմ դուք գլխավոր հերոսն եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը