Մանիֆեստ ամեն օրվա համար՝ անկրկնելի Դեյլ Կարնեգիից

1. Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:

2. Հենց այսօր ես երջանիկ կլինեմ միայն նրա հետ, ով իրականում կա, և շրջապատող աշխարհին չէի պարտադրի հաշվի նստել իմ կարծիքի հետ: Ես կընդունեմ իմ ընտանիքը, աշխատանքը և իմ ճակատագիրն այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և կաշխատեմ համապատասխանել նրանց:

3. Հենց այսօր ես հոգ կտանեմ իմ օրգանիզմի համար: Ես այն կամրապնդեմ ֆիզիկական վարժություններով, մարմնիս նկատմամբ խնամքով, ճիշտ սննդակարգով: Ես կդադարեմ ծանրաբեռնել օրգանիզմս վնասակար ավելորդություններով: Ես ուզում եմ իմ մարմինը դարձնել իմ կարիքների բավարարման համար կատարյալ մեքենա:

4. Հենց այսօր ես կփորձեմ զարգացնել իմ ինտելեկտը: Ես կփորձեմ իմանալ ինչ-որ արժեքավոր բան: Ես կպարտադրեմ իմ ուղեղին աշխատել և կարդալ մի այնպիսի բան, որը պահանջում է մտավոր լարվածություն և մտքերի կոնցենտրացիա:

5. Հենց այսօր ես կզբաղվեմ իմ հոգու կատարելագործմամբ: Դրա համար ինձնից կպահանջվի 3 քայլ կատարել: Ես ինչ-որ մեկի համար հաճելի բան կանեմ, բայց այնպես, որ դրա մասին ոչ ոք չիմանա: Եվ ես ևս բաներ կանեմ, որոնք բոլորովին էլ չեմ ուզում անել, պարզապես կամքի ուժս մարզելու համար, ինչպես ասում էր Վիլյամ Ջեյմսը:

6. Հենց այսօր ես կփորձեմ բոլոր առումներով հաճելի մարդ դառնալ: Ես հոգ կտանեմ իմ արտաքին տեսքի մասին, կձգտեմ ավելի լավ հագնվել, ավելի ցածր խոսել և ավելի համեստ լինել շրջապատիս հետ շփվելիս, առատորեն գովեստներ շռայլել, զերծ մնալ քննադատելուց և ուրիշներին, այսպես կոչված, ճշմարիտ ճանապարհի վրա դնելուց:

7. Հենց այսօր ես կաշխատեմ ապրել միայն մեկ օրով՝ խուսափելով բոլոր խնդիրներիս բեռի տակ միանգամից կքելուց: Այս 12 ժամերի ընթացքում ես կարող եմ մի քանի կոնկրետ բան անել, որոնք հենց այսօր են շատ կարևոր, որոնք եթե թողնեմ հետո, կտանջվեմ մնացած ողջ կյանքիս ընթացքում:

8. Հենց այսօր ես կկազմեմ իմ օրակարգը: Ես կգրեմ, թե ինչ է պետք ինձ անել ամեն օր որոշակի ժամին: Հնարավոր է, որ ես չկարողանամ խստորեն հետևել այդ օրակարգին, բայց այն ամեն դեպքում ինձ կազատի աշխարհի 2 չարիքներից՝ շտապողականությունից և չկողմնորոշվելուց:

9. Հենց այսօր ես կես ժամ կհատկացնեմ հանգստի և թուլանալու համար: Լավ կլինի, որ այդ ընթացքում ես երբեմն մտածեմ Աստծո մասին: Դա իմ կյանքին հեռանկարային լինելու զգացողություն կտա:

10. Հենց այսօր ես կդադարեմ վախենալ: Ամենաքիչը կվախենամ երջանիկ լինելուց, յուրաքանչյուր հիանալի բանով հիանալուց, կխուսափեմ վախենալ սիրելուց և հավատալուց, որ ինձ էլ են սիրում: Ես կմտածեմ ու կգործեմ՝ ինչպես երջանիկ մարդ, և ես ինձ երջանիկ կզգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․