«Ամուսնությունը սրբազան բան է, բայց…». Հոգեբույժ Իրվին Յալոմի իմաստուն արտահայտությունները

Հեղինակի մասին

Իրվին Յալոմը տաղանդավոր ամերիկացի հոգեբան, հոգեբույժ է, 87 տարեկան, ով հեղինակ է 16 գիտական և գիտահանրամատչելի գրքերի ու ֆիլմի։

Իրվին Յալոմը մարդասիրական հոգեբանության հետևորդ է։ Այս ոլորտում աշխատող բժիշկները համարում են, որ յուրաքանչյուր հիվանդ բացառիկ է, և բուժման ընդհանուր սխալներ գոյություն չունեն։

. Հարաբերությունների մասին երբ ոչ ոք չի լսում, գոռալ սկսելը լրիվ բնական է։

. Ամուսնությունը սրբազան բան է, բայց… ավելի լավ է կործանել ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն քայքայի քեզ։

. Խելքով հասկանալու ու սրտով հասկանալու միջև անդունդ է ընկած, հսկայական անդունդ։

. Ռոմանտիկ սերը ծաղկում է ստվերում ու թոշնում ակնդետ հայացքի ներքո։

. Այսպես թե այնպես, ցանկացած հարաբերություններ վաղ թե ուշ ավարտվում են։ Ցմահ երաշխիք գոյություն չունի։

. Այլ մարդու հետ լրիվ կապված լինելու համար դուք նախ պետք է գտնեք ինքներդ ձեզ հետ կապը։ Եթե մենք չենք կարող հաշտվել մեր միայնության հետ, մենք սկսում ենք ուրիշին օգտագործել՝ որպես մեկուսացումից փրկվելու միջոց։

. Սերը միշտ ցավի հետ խառնված է լինում։

. Մի բան է՝ գոյություն ունենալ ուրիշի համար, և բոլորովին մեկ այլ բան՝ ուրիշ մարդու հետ հավասար հարաբերությունների մեջ լինել։

. Սեփական ընկերներիդ ներելն ավելի դժվար է, քան թշնամիներիդ։

. Ոչ ոք և երբեք ոչինչ չի արել միայն ուրիշների համար։ Բոլոր գործողություններն ուղղված են մեր բարեկցությանը, բոլոր ջանքերը մեզ համար են գործադրվում, սերը կարող է լինել միայն սեր մեր հանդեպ։ Ավելի խորը փորփրեք և դուք կտեսնեք, որ դուք նրանց չեք սիրում, այլ սիրում եք այն հաճելի զգացողությունները, որը սերն է հարուցում։ Դուք սիրում եք ձգողականությունը, այլ ոչ նրան, ով ձգում է։

Երջանկության փնտրտուքի մասին

. Ես գտել եմ կյանքը բացահայտելու բանալին։ Դա նախ՝ անհրաժեշտը ցանկանալն է, հետո՝ ցանկալին սիրելը։

. Եթե դուք ուզում եք հպարտանալ ձեզնով, արեք այն, ինչը ձեզ մոտ հպարտություն է հարուցում։

. Արժանապատվորեն ապրիր ու կարարես բարին՝ առանց կասկածելու այդ մասին։

. Ասկետական կյանք վարելը կյանքի տոնին ամենագլխավոր բանը բաց թողնելու ամենաուղիղ եղանակն է։

. Շատ ավելի հեշտ է ապրել արատավորված հեղինակությամբ, քան անմաքուր խղճով։

. Շախմատում կյանքի պես է։ Երբ պարտիան ավարտվում է, բոլոր խաղաքարերը՝ զինվորները, նավակները և թագավորները, հայտնվում են միևնույն արկղում։

. Մենք շատ լավ ենք յուրացրել մի դաս. կյանքը չի կարելի հետաձգել, այն պետք է ապրել հիմա, առանց սպասելու հանգստյան օրերին, արձակուրդին, երեխաների՝ դպրոցն ավարտելուն, կամ քո՝ թոշակի գնալուն։ Քանի անգամ եմ ես լսել վշտալի բացականչություններ այդ թեմայով։

Դժվար պահերին կյանքի մասին

. Միայնությունը ոչ մի կերպ կախված չէ շուրջդ մարդկանց առկայությունից կամ բացակայությունից։

. Լավագույն ճշմարտությունները սեփական կենսափորձից մսի հետ պոկված արյունոտ ճշմարտություններն են։

. Հույսն ամենամեծ չարիքն է։ Այն երկարաձգում է տառապանքները։

. Հուսահատությունն այն գինն է, որը մարդը պետք է վճարի ինքաճանաչման համար։ Նայեք կյանքի ամենախորքը, ու դուք այնտեղ հուսահատություն կտեսնեք։

. Բարձր ու հպարտ աճելու համար ծառը փոթորիկների կարիք ունի։

. Երբեմն ճակատագիրը մեզ այնպիսի իրավիճակների մեջ է դնում, ուր ճիշտ վարվելը նշանակում է՝ սխալվել։

. Մենք ինքներս ենք ստեղծում մեր բոլոր մտահոգությունները։ Եվ այն, ինչ մենք ինքներս ենք ստեղծել, մենք ինքներս էլ կարող ենք ոչնչացնել։

. Այն, ինչ մենք նվաճում ենք, հաճախ նվաճում է մեզ։

. Բոլոր գագաթների խնդիրն այն է, որ դրանցից անդին զառիթափ է։

. Նեղվածություն ու վիրավորանք կուլ տալիս հիշեք, որ դրանցով կարող եք թունավորվել։

. Վստահությունն ուղիղ համեմատական է տեղեկացվածությանը։

. Որքան էլ մենք դա ցանկանանք, մենք այս աշխարհում որևէ մեկի վրա հույս դնել չենք կարող, բացի ինքներս մեզնից։ Ոչ ոք, բացի մեզնից, մեզ չի աջակցի, չի գնահատի մեր վարքագիծը, չի առաջարկի պարզ կենսական սխեմա։ Մեր ճակատագիրը կանխորոշված չէ, և մեզնից յուրաքանչյուրը ստիպված է ինքնուրույն որոշել, թե ինչպես սեփական կյանքն ապրել հնարավորինս լիարժեք, երջանիկ ու իմաստավորված։

. Բարձր ինքնահավանության ու ամբարտավանության դիմակի տակ սովորաբար թաքնվում են անվստահությունը, ամոթն ու ինքնաստորացումը։

. Որոշ մարդկանց համար հաջողությունն այլոց հանդեպ վրիժառու առավելության ճանապարհ է։ Նրանք վախենում են, որ ուրիշները կհասկանան իրենց մոտիվը, և երբ հաջողությունը չափազանց մեծ լինի, որպես պատասխան՝ վրեժ կլուծեն։

. Կրեատիվությունն ու բացահայտումները ծնվում են ցավի մեջ։

. Մենք լիովին պատասխանատու ենք մեր կյանքի համար, ոչ միայն մեր գործողությունների, այլև գործելուն՝  մեր ունակ չլինելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց