Եթե կասկածներ ունեք, մի արեք, եթե հասկանում եք, որ ձերը չէ, բաց թողեք

Յուրաքանչյուրն իր կյանքն ու ընտրությունն ունի։

Այդ ընտրությունը կատարելիս ձեր առջև օրինակներ մի դրեք։

Եթե կասկածներ ունեք, մի արեք, եթե հասկանում եք, որ ձերը չէ, բաց թողեք։

Յուրաքանչյուրն իրավունք ունի իր ուղին ունենալ ու դրա ճանապարհին իր սխալները կատարել։

Հենց այդպես էլ կառուցվում է մեր անկրկնելի կյանքը։

Եվ այսպես, մեկընդմիշտ հիշեք՝

1. Ձեզ երբեք չեն ասի, որ ամուսնությունը չի փրկում ոչ խնդիրներից, ոչ ունայնությունից, ոչ էլ միայնությունից։ Ուրիշ մարդը չի կոծկի ու չի փոխհատուցի ձեր սեփական թերությունները, ավելի շուտ, ընդհակառակը, այդ մարդը կուժեղացնի կամ կմերկացնի այդ թերությունները, որից հետո միայն դուք պետք է գլուխ հանեք։

2. Ձեզ անկեղծորեն չեն ասի, որ ավելի ազնիվ ու ճիշտ կլինի մենակ մնալ, քան հաջորդ տարբերակը չունենալու վախից կախվել ցանկացած տարբերակից։

3. Երեխաները միայն երջանկություն չեն։ Երեխաներ ունենալ՝նշանակում է անքնություն, սեփական ժամանակի, իսկ երբեմն էլ՝ անձնական կյանքի կատարյալ բացակայություն։ Եթե դուք դա գիտակցում եք, հիանալի է, սակայն, եթե դուք պատրանքներ ունեք, որ երեխայի ծնունդով ձեր կյանքը միայն հաճույքների փունջ է լինելու, մտածեք, արժե՞ արդյոք երեխա ունենալ ընդհանրապես։

4. Հարաբերությունները փոխադարձ պատասխանատվություն են ենթադրում, և եթե յուրաքանչյուրը պատասխանատու լինի իր համար, այլ ոչ՝ զուգընկերոջ, ապա բոլորի համար ավելի լավ ու հարմարավետ կլինի։

5. Այն ընտանիքներում, որոնք դուք կատարյալ եք համարում, կան իրենց խնդիրներն ու իրենց մութ ընդհատակը։ Կատարյալ ընտանիքներ չկան։

6. Սերը միշտ նույն ուժը չի ունենում։ Եթե դուք չեք սովորել խոսել, հարգել ու հոգ տանել միմյանց մասին, ապա ձեզ համար իմաստ չուներ հարաբերությունների մեջ մտնելը։ Ուրեմն դուք դեռ այդքան չեք հասունացել։

7. Զույգերի մեծ մասը միմյանց խաբում է սեքսին վերաբերվող հարցերում։ Կինը ձևացնում է, թե օրգազմ է ստանում, ամուսինը գոհ չէ իրենց մտերմությունից, երկուսն էլ շրջում են չբավարարված ու չարացած։ Սովորեք անկեղծորեն միմյանց հետ խոսել ձեր սեքսուալ ցանկությունների մասին, սովորեք խոսել ընդհանրապես ամեն ինչի մասին։

8. Եթե ամենասկզբից դուք ձեր զուգընկերոջ հետ որևէ ընդհանուր բան չունեք, ապա դժվար թե դա երբևէ հայտնվի։ Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց չարժե բողոքել, քանի որ ի սկզբանե տեսել եք, թե ում եք ընտրում։

9. Սովորեք ընդունել ձեր սխալները։ Եթե գիտակցել եք, որ սխալվել եք ընտրություն կատարելիս, ու ձեր կողքին ձեր մարդը չէ, միանգամից հեռացեք։ Մի խաբեք ոչ ձեզ, ոչ էլ ուրիշներին։

10. Մարդիկ չեն փոխվում։ Նրանք պարզապես ավելի շատ են բացվում ու հանում դիմակները։ Դուք ձեր սիրով ոչ ոքի երբեք չեք փոխի։ Եթե մարդն ինքը որոշի, որ դուք արժեք եք, ում համար կարելի է փոխել սեփական կյանքը, դա նրա ընտրությունն է։ Բայց եթե դուք որոշել եք ձեզ վրա վերցնել բարի կախարդի դերը, ապա ներեցեք, բայց դուք հիմար եք։

11. Ոչ մի տեսական պրակտիկա չի փրկի իրական խնդիրներից։ Այն, որ դուք դադարել եք դրանք տեսնել, դեռ չի նշանակում, որ դրանք անհետացել են։ Դրա համար էլ օբյեկտիվորեն իրական աշխարհի խնդիրները լուծեք այդ իրականության մեջ ու կոնկրետ գործողություններով։

12. Մի ապրեք այլոց խորհուրդներով ու մի թողեք, որ ձեր ներաշխարհ ու ձեր ընտանիքի աշխարհ մտնեն ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։ Խոհանոցային հոգեբանությունը միգուցե լարվածությունը մեղմելու լավ եղանակ է, սակայն շատ վատն է՝ որպես գործուն խորհուրդների համակարգ դիտարկելիս։ Սովորաբար ամեն ինչ ավարտվում է ուղեղային գզվռտոցով ու մտքերի սովորական, բայց ոչինչ չտվող փոխանակությամբ։

13. Տղամարդկանց հետ հեշտ է։ Նրանց պետք է աջակցել, լսել, կերակրել, տալ և նրանցից չխլել տան մեջ ունեցած իրենց տեղը։
Կանանց հետ էլ է հեշտ։ Նրանց հետ պետք է խոսել ու տալ պաշտպանվածություն ու սիրո զգացողություն։

Բոլորի հետ է հեշտ, եթե անկեղծ լինեն ու չցանկանան ցանկացած եղանակով կոտրել զուգընկերոջը։

14. Ընտանիք ստեղծելուն ու երեխաների ծնունդին պետք է մոտենալ այն ժամանակ, երբ գիտեք, թե ինչու են նրանք պետք հենց ձեզ։ Ուրիշի կարծիքներն ու հասարակության կարգավորումներն այստեղ չեն աշխատում։

16. Եթե դուք սխալվել եք, ներեք ինքներդ ձեզ ու անցեք առաջ։ Կյանքը չափազանց հետաքրքիր ու հիասքանչ է, որպեսզի սեփական ձեռքերով այն դժոխքի վերածես։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները