«Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում». Էռնեստ Հեմինգուեյի իմաստուն մտքերը

Like on FB:

Հեմինգուեյի շիրմաքարին գրված է. «Կյանքում ամենից շատ նա սիրել է աշունը: Աշնանային դեղին, տաք տերևները`գետի հունով կարմրախայտերի մեջքին լողում են, իսկ վերևում կապույտ երկինքն է: Հիմա նա ընդմիշտ կլինի այդ ամենի մի մասնիկը»:

Մի հուսահատվիր: Երբեք մի հուսահատվիր: Ահա իմ  հաջողության գաղտնիքը: Երբեք չեմ հուսահատվում: Երբեք չեմ հուսահատվում մարդկանց առաջ:

Ճամփորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես:

Եթե կյանքում կարելի է թեկուզ չնչին ծառայություն մատուցել, պետք չէ խուսափել դրանից:

Մարդու մասին  մի դատեք միայն նրա ընկերներով: Հիշեք, որ ընկերներն ու Հուդաները եղել են անբասիր:

Նայիր նկարներին առանց կողմնակալության, գրքերը կարդա ազնվորեն և ապրիր, ինչպես ապրում ես:

Լավագույն միջոցը՝ իմանալու, թե կարո՞ղ եք վստահել ինչ-որ մեկին,  նրան վստահելն է:

Պետք է գնել կամ հագուստ, կամ նկարներ: Ահա և վերջ: Հարուստ մարդկանցից բացի, ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ և՛ մեկը, և ՛մյուսը: Հագուստին մեծ նշանակություն մի տվեք, իսկ ամենակարևորը՝ մի ընկեք նորաձևության հետևից, գնեք հասարակ ու հարմարավետ շորեր, և այդ ժամանակ ձեզ մոտ կմնա նկարի համար գումար:

Բոլոր կենդանիներից միայն մարդն է կարողանում ծիծաղել, թեկուզ նա դրա համար ամենաքիչ պատճառներն ունի:

Բոլոր մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ մարդիկ,  որոնց հետ հեշտ է, և հեշտ է առանց նրանց, մարդիկ, որոնց հետ բարդ է, ու անհնար է առանց նրանց:

Խելացի մարդը երբեմն հարբում է նրա համար, որպեսզի ժամանակն անցկացնի իր հիմարության հետ:

Եթե քեզ թույլ տաս կատակել, մարդիկ քեզ լուրջ չեն ընդունի: Եվ այդ նույն մարդիկ չեն հասկանում՝  շատ բաներ չես կարող տանել, եթե չկատակես:

Մարդը նրա համար չի ստեղծվել, որպեսզի պարտություն կրի: Մարդուն կարելի է վերացնել, բայց չի կարելի հաղթել:

Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:

Իրապես խիզախ մարդիկ մենամարտելու կարիք չունեն, բայց դա մշտապես անում են շատ վախկոտներ, որպեսզի համոզեն իրենք իրենց, թե քաջ են:

Մարդը միայնակ չի կարող… Միևնույն է՝ մարդը միայնակ ոչինչ չի կարող:

Բոլոր լավ գրքերը նման են միմյանց. նրանք կյանքից ճշմարիտ են:

Ի՞նչն է խանգարում գրողին. խմիչքը, կանայք, գումարը և պատվախնդրությունը, ինչպես նաև՝ խմիչքի, կանանց, գումարի և պատվախնդրության բացակայությունը:

Այն, ինչ գրողն ուզում է ասել, պետք է խոսքով չասի, այլ գրի:

Գրիր հարբած, խմբագրիր սթափ վիճակում:

Մենք ամրանում ենք այն մասում, որտեղից կոտրվում ենք:

Երջանկությունն ամուր առողջություն և վատ հիշողություն ունենալն է:

Նա, ով ծածանում է կրթությունն ու խորամտությունը, չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ավելի լավ է չունենալ գաղափարախոսություն, քան աշխատանք:

Ինձ համար միևնույն է, թե ինչ է աշխարհը: Այն, ինչ ուզում եմ իմանալ՝ ինչպես ապրել դրանում: Չնայած, եթե մտածես՝ ինչպես ապրել դրանում, կհասկանաս՝ ինչպիսին է դա:

Կան պատերազմից էլ վատ բաներ՝ վախկոտությունը, դավաճանությունը և էգոիզմը:

Կյանքում այդքան էլ դժվար չէ հաստատվել, երբ կորցնելու ոչինչ չունես:

Նա, ով հաղթում է պատերազմը, երբեք չի դադարում պատերազմել:

Աշխարհում այնքան շատ են կանայք, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ են կանայք, որոնց հետ կարելի է զրուցել:

Ոչ  մի ամոթալի բան չի կարող լինել նրանում, ինչը պարգևում է երջանկություն և հպարտություն:

Աշխարհը հրաշալի վայր է, նրա համար արժե պայքարել, և ես չեմ ուզում լքել այն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան
Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը (Photo)
Ի՞նչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք