Բացակայություններ, որոնց հետ չենք ցանկանում համակերպվել

Կյանքում լինում են բացակայություններ, որոնց հետ մենք այդպես էլ չենք համակերպվում: Ասում են՝ ժամանակը բուժում է, միայն սպասել է պետք: Բոլորիս կյանքում էլ եղել են իրավիճակներ, երբ մարդը ֆիզիկապես մեր կողքին է եղել, բայց մեզ համար դա բացակայություն է թվացել: Միայն այն փաստն է մեզ գոտեպնդել է, որ նրան ամեն օր տեսել ենք: Միտքը, որ նա չկա մեր կյանքում, բայց ապրում է այս աշխարհում, արդեն բավական է ցավը չխորացնելու համար: Ցավը սաստկանում է, երբ մենք կորցնում ենք մեր սիրելիին հավիտյան:

«Ավելի քան 3 տարի միասին ենք անցկացրել, իրար անկեղծորեն սիրել, հավատացել ու վստահել: Ցավոք, կյանքը անկանխատեսելի է: Եկավ մի օր, որ այլևս չէինք հասկանում իրար, ստեղծված իրավիճակում բաժանումը միակ տարբերակն էր: Ինձ համար սարսափելի էր նրանից հեռու ապրելը, ես մի ամբողջ 3 տարի նրա հետ էի անցկացրել, դա բավական էր, որպեսզի կապվեի նրա հետ՝ աբողջ հոգով ու մտքով: Ինչպես շատերը, ես նույնպես երկար ժամանակ սպասման մեջ էի, ու չէի հավատում, որ այս բաժանումը վերջնական է: Կյանքի իմաստը հավանաբար կայանում է նրանում, որ մենք մինչև վերջ հույսի ճառագայթներ ենք տեսնում, նույնիսկ, այն դեպքում, երբ շուրջը խավար է: Հերթական ինձ ոչինչ չասող օրերից մեկն էր, երբ զանգ ստացա. ինձ շատ մոտ մարդ էր զանգահարողը, գիտեր՝ այն ինչ ասելու էր, իմ ներաշխարհը տակնուվրա էր անելու.

«Նա ցանկանում էր քեզ հետ խոսել, բայց Աստված այլ բան ցանկացավ: Գիշերը սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, նա չկարողացավ պայքարել իր կյանքի համար»: Ասում են, այնտեղ որտեղ հույսն է, այդտեղ և վախն է` վախը միշտ լի է հույսով, իսկ հույսը միշտ լի է վախով: Իմ հույսը լի էր վախով. այո՛, ես վախենում էի, որ էլ երբեք միասին չենք լինի, բայց վստահ էի, որ նրան միշտ եմ տեսնելու ու դա բավական էր ներքին հանգստություն ունենալու համար: Իմ կյանքում տեղի ունեցածի համար ես ամբողջ աշխարհին էի մեղադրում, մինչև անգամ Աստծո հանդեպ էի չարացել՝ չհասկանալով, որ ստեղծված իրավիճակում մեղավորներ չկային. այդ ամենը գիտակցելը, հավատացեք, այն ժամանակ անհնար էր: Աստծո կամքը անքննելի է, եթե նա այդպես է կամեցել, ուրեմն ճիշտը դա է»: (Ա. Հ., 28 տ.)

Դժվարությունների ու փորձությունների մեջ է, որ մենք փորձում ենք Աստծո կամքը փնտրել և բացահայտել, և բացահայտելուց հետո է միայն, որ հասկանում, գիտակցում և արժևորում ենք այն, ինչ ունենք, իսկ Աստծուն մեղադրելով միայն հեռանում ենք նրանից:

Մարիետտա Խաչատրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․