Իսկական տղամարդու 15 հատկանիշ

1. Նա հետեւում է իր հիգիենային, բայց եղունգները սրահում չի հարդարում։ Մտածեք, մի՞թե իսկական տղամարդը կհարդարի ու կփայլեցնի եղունգները։

2. Նա կարող է հանգիստ հավասարակշռել լկտիությունն ու նրբանկատությունը, կարիերան ու անձնական կյանքը։

3. Նա բարձրաձայն ծիծաղում է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը լավ է կատակում։

4. Նա չի սիրում երկար «խաղալ» քեզ հետ հեռախոսով, քանի որ սիրում է իրական գործողություններ։

5. Երբ նրան հետաքրքրում է որեւէ կին, նա չի սպասում երեք օր՝ նրան զանգահարելու համար: Զանգահարում է ու հրավիրում ընթրելու, նախապես սեղան է պատվիրում, լավ գինի ընտրում, իսկ հետո կնոջը տուն ուղեկցում, այլ ոչ թե նրան մետրոյով ուղարկում։

6. Եթե նա ցանկանա նորից տեսնել կնոջը, կանի դա, իսկ եթե ոչ, ապա քաղաքավարի կհայտնի, որ նրա հետ ժամանակ անցկացնելը հաճելի էր, նույնիսկ եթե դա այդպես չէր։ Նա չի տանջի կնոջը սպասումներով ու չի պահի որպես պահեստային տարբերակ։

7. Նա գրքեր ու թերթեր է կարդում, տեսակետներ հայտնում ամեն ինչի մասին՝ սկոտչից մինչեւ համաշխարհային իրադարձություններ՝ հասկանալով, որ ոչ բոլորը պետք է համաձայնեն իր տեսակետի հետ։ Իրականում նրան դուր է գալիս, երբ դուք չեք համաձայնում նրա հետ, նրա համար դա նշանակում է լավ բանավեճի հնարավորություն։

8. Նա բացում է դուռն ու վերցնում վերարկուն ոչ այն պատճառով, որ զգում է, որ կինը թույլ է, այլ որովհետեւ ինքն է բավականաչափ ուժեղ, որպեսզի ցույց տա, որ հոգ է տանում կնոջ մասին։

9. Իհարկե՝ նա կարող է ցանկանալ հայտնվել կնոջ անկողնում, բայց նրան նաեւ հետաքրքիր է հայտնվել նրա գլխում, քանի որ փորձն ապացուցել է, որ գայթակղությունը նուրբ արվեստ է ու այն մարդը, որն ապրում է կնոջ գիտակցության մեջ, վստահաբար տիրացել է նաեւ նրա մարմնի մյուս մասերին։

10. Նա գնահատում է այն կնոջը, որը ցույց է տալիս, որ սիրում է նրան։ Նա սիրում է նախաձեռնություն ստանձնել։

11. Նա չի ուզում, որ իրեն աստվածացնեն։ Նա պարզապես մարդ է, որը կյանքի ընկեր է փնտրում։

12. Նա կին է փնտրում ոչ թե հանուն փողի ու երեխայի, այլ ցույց տալու համար, թե ով է ինքը ու հանուն ինչի է ապրում։

13. Նա ունի կարիերա, հոբբի, ընտանիք, մտերիմ ընկերներ ու նրան չի վախեցնում ուժեղ կինը։ Հակառակը, նման կինը նրան գրավում է։

14. Նա մարդ է, որն ազնիվ է ինքն իր հետ, հետեւաբար՝ նաեւ շրջապատի հետ։

15. Նա հպարտանում է նրանով, թե ինչպես է վերաբերվում այն կանանց, ում հետ աշխատում է, ինչպես է անում իր աշխատանքը ու ինչ տեսք ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․