Մեծերի 10 արտահայտություն հույսի մասին

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են ծանր շրջան, դժբախտություն, լիարժեք անհուսության պահեր, երբ ամենափոքր լավատեսություն անգամ չի մնում: Հենց նման պահերին մեզանից շատերն ունակ են չմտածված եւ անդառնալի արարքներ կատարել, որոնց համար ավելի ուշ ստիպված ենք լինում ափսոսալ անգամ ավելի, քան մեզ բաժին հասած դժբախտության համար:

Երբեմն միակը, որն օգնում է դուրս գալ այդ անդունդից, լավատեսությունն է եւ հիշողությունը, թե ինչպես էր ժամանակին ասել մեծ Սողոմոն իմաստունը. այս էլ կանցնի: Լավատեսությամբ եւ լավագույնի հավատով znews-ի թղթակիցը կազմել է մեծ դասականների արտահայտությունների տասնյակն այն մասին, առանց որի մեր գոյությունն անիմաստ է. հույսի մասին:

10-րդ տեղը զբաղեցնում է գերմանական եւ համաշխարհային աշխատավորական շարժման գերմանացի գործիչ, Բուխենվալդի բանտարկյալ Էռնստ Թելմանը՝ հետեւյալ արտահայտությամբ. «Մարդն առանց հույսի նույնն է, ինչ նավն առանց խարսխի»:

9-րդ տեղում 19-20-րդ դ.դ. ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանն է, ով կարծում է, որ անելանելի իրավիճակներ չեն լինում: «Չկա մշուշ, որից որեւէ ելք չլինի: Կարեւորը դիմանալն ու առաջ շարժվելն է»,- ասել է նա:

8-րդ տեղում անգլիացի մեծագույն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն է՝ հետեւյալ արտահայտությամբ. «Հույսը շատ ավելի քիչ է, քան իրականություն դարձած հաճույքը»:

7-րդ հորիզոնականը զբաղեցնում է մեծ դասական, գերմանացի գրող եւ փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, ով անսպասելի արտահայտություն է արել. «Հույսն ապրում է նույնիսկ շիրիմների մոտ»:

6-րդ տեղը որոշեցինք շնորհել 20-րդ դարի առաջին կեսի ավստրիացի հայտնի գրող Ստեֆան Ցվեյգին, ով հույսը համարում է դեղամիջոցներից լավագույնը. «Ոչ մի բժիշկ հոգնած մարմնի եւ տանջված հոգու համար չգիտի այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին հույսն է»:

5-րդ տեղում իտալական Վերածննդի սյուներից մեկն է՝ նկարիչ, փիլիսոփա եւ գիտնական Լեոնարդո դա Վինչին՝ հետեւյալ արտահայտությամբ. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»:

Իսկ 4-րդ տեղում ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկին է՝ շատերին հայտնի արտահայտությամբ. «Երջանիկ օրերի սպասումը երբեմն այդ նույն օրերից ավելի լավն է լինում»:

3-րդ տեղում 18-րդ դարի ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Լյուկ դե Կլապյե Վովենարգն է, ով հույսի մասին հետեւյալն է ասել. «Հույսը միակ բարիքն է, որից անհնար է հագենալ»:

2-րդ տեղում 19-րդ դարի ֆրանսիացի գրող Օկտավ Ֆելյեն է, ով հույսը համեմատել է անվերջության հետ: «Հույսը նման է գիշերային երկնքի. չկա այնպիսի անկյուն, որտեղ համառորեն փնտրող աչքը որեւէ աստղ չբացահայտի»,- ասել է գրողը:

1-ին տեղում հռոմեացի փիլիսոփա Սենեկան է՝ ով պարզ եւ հակիրճ ասել է. «Քանի դեռ մարդը ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․