Եթե կորել կամ գողացվել է գումար, իմաստուն հրեաներն ասում են. «Շնորհակալ եմ, տեր Աստված, որ վերցրիր փողի տեսքով»:
Որոշ տեսակետների համաձայն՝ հրեա ժողովուրդն ամենախելացին է, քանի որ նրա ճանաչողության ակունքները հենց Աստծուց են գալիս:
Հրեաների իմաստնության մասին դարերով լեգենդներ են հյուսվում, և դա բոլորովին էլ հենց այնպես, անհիմն չէ:
Նրանց խորաթափանցությունն ու սրամտությունը, հիրավի, ուսանելի են: Յուրաքանչյուր ազգ ունի աշխարհի իր տեսլականը, և ամենից լավ դա արտահայտվում է առածների և ասացվածքների մեջ: Իսկ ծանոթանալով տարբեր մշակույթների, նրանց մենթալիտետի և հումորի զգացման հետ՝ ավելի լավ ես սկսում հասկանալ և քո ազգինը:
Հրեա ժողովրդի ողջ հմայքն ամփոփված է նրա սրամիտ ասացվածքների և առածների մեջ:
1. Եթե որևէ խնդիր կարելի է լուծել փողով, ուրեմն դա խնդիր չէ, այլ ծախս:
2. Ադամն առաջին երջանիկ տղամարդն էր, քանի որ զոքանչ չուներ:
3. Աստված մարդուն 2 ականջ և մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի:
4. Թող Աստված քեզ հեռու պահի վատ կանանցից. լավերից ինքդ փրկվիր:
5. Երբ մտնում է գինին, դուրս է գալիս գաղտնիքը:
6. Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուր. այդ պատճառով էլ նա ստեղծեց մայրերին:
7. Մի եղիր քաղցր, այլապես քեզ կուտեն: Մի եղիր դառը, թե չէ քեզ կթքեն:
8. Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, բայց խելքի բացակայությունից ոչ ոք չի բողոքում:
9. Վախեցիր առջևից գնացող այծից, հետևից եկող ձիուց և հիմարից՝ բոլոր կողմերից:
10. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
11. Հյուրն էլ, ձուկն էլ երեք օր հետո սկսում են հոտել:
12. Եթե չես ուզում, որ վզիդ նստեն, շատ մի կռացիր:
13. Երկու չարիքից փոքրագույնն ընտրելիս հոռետեսը կընտրի երկուսն էլ:
14. Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է, թե ոնց է կաղն արագ-արագ վազել:
15. Աստված պաշտպանում է աղքատներին, համենայն դեպս՝ թանկարժեք մեղքերից:
16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը ֆիլանտրոպներ կլինեին:
17. Երբ տանը մնացած կույսն ամուսնանում է, նա միանգամից վերածվում է երիտասարդ կնոջ:
18. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
19. Հեռվից բոլոր մարդիկ լավն են:
20. Փող ունենալն այնքան լավ չէ, որքան վատ է չունենալը:
21. Միգուցե ձվերը հավերից անհամեմատ խելացի են, սակայն նրանք շուտ են փչանում:
22. Դեռևս չի ստեղծվել այն նժույգը, որի վրա նստած՝ հնարավոր լինել հասնել երիտասարդության հետևից:
23. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին:
24. Ճերմակ մազերը ծերության, այլ ոչ թե իմաստնության նշան են:
25. Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
26. Վատ կինն անձրևից վատ է: Անձրևը դեպի տուն է քշում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:
27. Աշխարհը կվերանա ոչ թե՝ որովհետև մարդիկ շատ են, այլ՝ որովհետև տմարդիներն են շատ:
28. Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել. ընկնել ես ինքս էլ կարող եմ:
29. Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր, այն կփոխվի դեպի վատը:
30. Որքան էլ որ սերը քաղցր լինի, նրանից կոմպոտ չես եփի:
31. Երբ անելու բան չկա, սկսում են մեծ գործեր անել:
32. Ով երեխա չունի, լավ է դաստիարակում նրանց:
33. Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:
34. Փորձը մի բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
35. Ծերանալով՝ մարդը վատ է տեսնում, բայց ոչ շատ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ