Իմաստուն առակ․«Մոտիվացիա»

Այս առակը աշխատանքի, սեփական ջանքերով նպատակներին հասնելու և խնդիրները հաղթահարելու մասին է։

Մի կախարդ կար, ով շատ էր սիրում հանելուկներ, բայց ամենից շատ սիրում էր նկար-գլուխկոտրուկներ ստեղծել երեխաների համար։

Դրանք սովորական նկարներ չէին, այլ կախարդական։

Երբ վերջին կտորը հայտնվում էր իր տեղում, կարծես ուրախությունից արտասովոր լույս էր ճառագում փոքրիկների աչքերում։

Այս պատկերներին նայելը նրանց համար ավելի մեծ հաճույք էր, քան հազարավոր կոնֆետներ ստանալը։

Մի անգամ իր գլուխկոտրուկներով բոլորին հայտնի կախարդն այնպիսի գլուխգործոց է ստեղծում, որ տպավորություն է գործում անգամ հեղինակի վրա։

Որոշում է պատկերը կտորների չբաժանել, որպեսզի երեխաները կախարդանքը զգան անմիջապես՝ չսպասելով գլուխկոտրուկի լուծմանը։

Երբ կախարդը գլուխկոտրուկը հանձնում է երեխաներին, նրանք վշտանում են։

Ի՞նչ եք կարծում։ Ինչո՞ւ։

Երեխաները տխրում են, որովհետև սովոր էին ինքնուրույն ստանալ գլուխկոտրուկի պատասխանը։

Շատերին դուր է գալիս հենց աշխատանքային պրոցեսը, որը ներքին մոտիվացիայի անսպառ աղբյուր է։ Անխոս նրանց համար կարևոր է նաև վերջնական արդյունքն ու դրան սեփական ջանքերով հասնելու ընթացքը։

Պետք է դեռ փոքր տարիքից երեխաների մեջ աշխատանքի հանդեպ սեր սերմանել, որպեսզի կարողանան աշխատանքով հասնել արդյունքի և չսպասեն, որ ինչ-որ մեկը դա կանի նրանց փոխարեն։

Մի խուսափեք դժվարություններից, դրանք հիանալի մոտիվացիա են դառնում նպատակներն իրականացնելու ճանապարհին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․