Ինչպես հաշտվել սիրելիի հետ վեճից հետո

Կա՞ն արդյոք զույգեր, որ երբեք չեն վիճում, կարծում ենք’ ոչ: Բոլորն էլ երբեմն տրվում են բացասական էմոցիաներին ու սիրելի մարդուն ասում խոսքեր, որոնց համար զղջում են արդեն վայրկյաններ անց: zNews-ի հետ պարզեք, թե ինչպե՞ս է կարելի է սկսել զղջմանը հաջորդող հաշտեցման պրոցեսը:

Նախ պետք է հիշել, որ հաշտեցման քայլ անել անմիջապես վեճից հետո չի կարելի: Հաճախ վիճաբանությունների ընթացքում կանայք տղամարդկանց վրա են թափում ներսում կուտակված ողջ բացասականնն ու նույն վայրկյանին էլ ասում. «Դե լավ, արի մոռանանք»: Սա ծիծաղելի է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է վեճի նոր ալիք առաջացնել, քանի որ տղամարդուն կթվա, թե Դուք ծաղրում եք իրեն: Վիճաբանությունից հաշտեցում տանող էտապը պետք է տևի գոնե մի քանի ժամ, որ ուղղակի անհրաժեշտ է թե’ Ձեզ, թե’ Ձեր կողակցին մտքերը հավաքելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այդ մի քանի ժամվա ընթացքում տնային գործեր անել, օրինակ՝ ձեռքով լվացք: Դա կլիցքաթափի Ձեզ:

Հաշտության գնալու առաջին քայլը երբեք չպետք է մեղադրական տոն պարունակի: Մոռացեք «Լավ, արի հաշտվենք, բայց մեկ է’ ամեն ինչում դու էիր մեղավոր» և նմանատիպ արտահայտությունների մասին: Վիճաբանությունից հետո պետք է ամբողջական խաղաղություն: Մոտեցեք նրան և ուղղակի ասեք այդքան անհրաժեշտ բառը’ կներես: Կարող եք նաև ուղղակի ժպտադեմ անցնել առօրյա գործերին և, ասես ոչինչ չէր էլ եղել, նրան առաջարկել թեյ խմել: Մի հուսահատվեք, եթե Ձեր առաջին քայլից հետո նա չարձագանքի ու շարունակի նեղացած մնալ: Մարդիկ տարբեր են, և այդ քայլը նշանակում է, որ Ձեր սիրելիին մի քիչ էլ է ժամանակ պետք իր սխալը գիտակցելու համար: Այդպիսին են մարդիկ’ մեկին բավական է 5 րոպեն, մյուսին մեկ օրն էլ հերիք չէ:

Կթվա, թե ինչ կա ավելի հեշտ, քան մոտենալ ու ներողություն խնդրել, բայց, արի ու տես, որ վիճաբանությունից հետո հենց դա է ամենաբարդը: Եվ այդ իսկ պատճառով առաջինը ինքներդ էլ հաշտվեք: Ոչ մի կերպ չե՞ք կարողանում ներողություն խնդրել: Դիմեք ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանը: Հաղորդագրություն ուղարկեք նրան, գրեք ֆեյսբուքյան էջին, կամ էլ պարզապես գրեք թղթիկին ու թողեք սեղանի վրա: Կա նաև մեկ այլ’ հին, մանկական տարբերակ: Այդ մեթոդը կառաջացնի նրա ծիծաղը, ինչն էլ հաշտության գրավականն է: Մոտեցեք նրան, մեկնեք Ձեր ճկույթը և ասեք. «Հաշտվենք, հաշտվենք, հազար տարի չկտրվենք»:

Եվ վերջում հիշեք, որ վեճը նման է փայտի մեջ մեխ խփելու: Դուք սկզբից ամուր մեխում եք այն փայտին, իսկ հետո Ձեր հաշտության խոսքերով հանում այդ մեխը, բայց դրանից մնացած անցքը դիմացինի հոգու վրա խոր սպի է թողնում, այնպես որ աշխատեք չվիճել սիրելիների հետ: Չէ՞ որ դա առաջին հերթին հենց Ձեզ է տհաճ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․