11 հետաքրքիր առեղծված, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել

zNews-ը ներկայացնում է 11 հետաքրքիր առեղծված, որոնք դեռ խելամիտ բացատրություն չունեն:

 

 

 

 

1. Կատուներն ինչպես են մռլտում

Կատուները մռլտում են, երբ երջանիկ են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչպես: Գիտնկանները նշում են, որ կատուները վիբրացիոն ձայներ են արձակում իրենց ձայնային կապերի միջոցով: Դրա հաճախականությունն արագացնում է ապաքինումը և նվազեցնում է ցավը, ահա, թե ինչու են կատուները մռլտում, երբ սթրեսի մեջ են լինում կամ ցավ են զգում:

2. Որտեղից են առաջացել որոշ էակներ

Տեսակների մեծ մասը նախնիներ չունեն: Ոչ ոք հստակ չգիտի՝ երկկենցաղները երբ են սերել ձկից, որովհետև առաջին ցամաքային կենդանիները լավ զարգացած վերջույթներ և գլուխներ են ունեցել:

Նշվում է նաև, որ դինոզավրերը վերացել են բնական աղետից հետո 65 մլն տարի առաջ: Միաժամանակ, կաթնասունների տեսակները հայտնվել ոչ մի տեղից:

3. Կովերը մագնիսական կողմնացույց ունե՞ն

Կովերի 70%-ը ուտելիս կամ խմելիս իրենց գլուխը շրջում են հյուսիս կամ հարավ: Սա դիվում է բոլոր մայրցամաքներում՝ անկախ տեղանքից, եղանակից և այլ գործոններից:

4. Ինչ է «դոնդողանման» անձրևը

Յուրահատուկ երևույթն արձանագրվել է Օքվիլում՝ Վաշիինգտոն նահանգ, 1994 թ. օգոստոսին: Անձրևի փոխարեն՝ երկնքից դոնդողանման գոյացություններ էին թափվում: Հաջորդ օրը տասնյակ մարդիկ գրիպի նման ախտանշեր ունեին:

Գինականներն ուսումնասիրել են նյութը՝ այն պարունակել է 2 տեսակի բակտերիաներ, որոնցից մեկը սովարաբար պարունակվում է մարդու մարսողական համակարգում: Նրանք չկարողացան կապ գտնել բակտերիայի և առեղծվածային համաճարակի միջև:

5. Ինչ է սև մատերիան

Տիեզերքի մոտ 27% -ը սև մատերիա է: Այն չի արտադրում կամ համագործակցում էլեկտրամագնիսական ճառագայթման հետ, այնպես որ, անհնար է բացահայտել դա:

6. Քանի մոլորակ կա արեգակնային համակարգում

Քանի որ Պլուտոնը բացառվել է պաշտոնական մոլորակների շարքից, համարվում է, որ 8 մոլորակ կա: Գիտնականները հայտնաբերել են հազարավոր օբյեկտներ, որոնք նույնիսկ ավելի մեծ են, քան Պլուտոնը:

7. Մարդիկ ինչո՞ւ են աջլիկ կամ ձախլիկ

Մարդկանց մեծ մասը (70%-95%) աջլիկ է, 5%-30%-ը՝ ձախլիկ: Անորոշ թվով մարդիկ և՛ աջլիկ են, և՛ ձախլիկ:

Գեներն ազդեցություն ունեն, բայց «ձախ գենը» նույնականացված չէ: Սոցիալական միջավայրը ևս ազդեցություն ունենում է. երբ ձախլիկ երեխաները ստիպված աջ ձեռքով են գրում, նրանցից ոմանք աջլիկ են դառնում:

8. Ինչու է մեգաֆաունան վերացել

Հսկայական կենդանիները՝ հայտնի որպես մեգաֆաունա, անհետացել են մոտ 10,000 տարի առաջ:

Ոմանք կարծում են, որ կլիմայական փոփոխություններն են սպանել այդ կենդանիներին, բայց մեկ այլ վարկածի համաձայն՝ կենդանիները սատկել են սովի հետևանքով:

9. Ինչու ենք երազներ տեսնում

Ոմանք կարծում են, որ երազները պատահական պատկերներ և ուղեղային ալիքներ են: Մյուսները դրանք համարում են ենթագիտակցական ցանկություններ, չլուծված խնդիրներ, և փորձ:

Գիտնականները պնդում են, որ երազները խորհրդանշում են մարդկային հոգեբանության մեջ խորը թաքնված մի բան, բայց ոչ ոք չգիտի՝ մասնավորապես ինչ:

10. Ինչ է «տիեզերական մռնչոցը»

Երիտասարդ աստղերն ուսումնասիրելիս 2006 թ. գիտնականները հանկարծակի խորհրդավոր ձայն լսեցին: Ձայնը չի կարող տեղափոխվել տարածության մեջ, ռադիոալիքները կարող են: Բայց որտեղի՞ց են այդ ձայները գալիս: Հետազոտողները գիտեն, որ ալիքները չեն պատկանում աստղերին կամ հայտնի տիեզերական երևույթներին:

11. Ինչու արյան տարբեր կարգեր ունենք

Արյան տիպերը տարբեր անտիգեներ ունեն արյան բջիներում: Դրանք հակամարմինների ազդանշաններ են, որոնք քայքայում են օտար բջիջները մարմնում: Բայց գիտնականները պատասխան չունեն՝ դրանք ինչու են տարբեր:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․