«Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ազատություն տվեք նրան…»․ Խալիլ Ջիբրանի 20 դասերը

Լիբանանցի բանաստեղծ, փիլիսոփա և նկարիչ Ջիբրան Խալիլ Ջիբրանը ավելի քան 30 գիրք է գրել, որոնց թվում առավել հայտնի է «Մարգարեն», որը թարգմանվել է աշխարհի 40 լեզուներով և 1923 թվականից ի վեր վաճառվել է գրքի ավելի քան 10 միլիոն օրինակ։

zNews-ը այսօր մի քանի մարգարիտ է ընտրել Խալիլ Ջիբրանի ստեղծագործություններից, որոնք կարող են փոխել ձեր կյանքը։

Վայելեք։

1. Շնորհակալ եղեք ծանր ժամանակների համար, դրանք ցույց են տվել ձեզ, թե որքան ուժեղ եք դուք։

2. Բարությունը ուժեղ մարդկանց որակ է։

3. Բացարձակ ճշմարտություն գոյություն չունի․ մի ասեք ես գտել եմ ճշմարտությունը, ասեք՝ ես գտել եմ ճշմարտության հատիկը։

4. Դուք երբեք չեք մոռանա նրանց, ովքեր ձեր կողքին են եղել ծանր պահերին։ «Դուք կմոռանաք, թե ում հետ եք ծիծաղել, բայց չեք մոռանա, թե ում հետ եք լաց եղել»։

5. Ամենահասարակ բաները հաճախ ամենաարտասովորն են լինում։

6. Սերը՝ կյանք է, կյանքը՝ սեր․ «Երբ դուք սիրում եք, չպետք է ասեք՝ Աստված իմ սրտում է, այլ պետք է ասեք՝ ես եմ գտնվում Աստծո սրտում»։

7. Ամեն բան սիրով արեք․ «Աշխատանքը սեր է։ Եթե դուք աշխատում ես առանց սիրո, լավ կլինի թողնես գործդ և նստես տաճարի դռների մոտ ու ողորմություն խնդրես նրանցից, ովքեր սիրով են աշխատում»։

8. Սիրուն հնարավոր չէ տիրանալ․ «Սերը ոչ մի բանի չի տիրանում և չի ուզում, որ իրեն էլ տիրանան։ Եվ մի կարծիր, թե դու կարող ես ղեկավարել սիրո ուղիները, քանզի, եթե սերը քեզ արժանի համարի, ինքը կուղղորդի քեզ»։

9. Ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ որոշում է կյանքի վերաբերմունքը ձեր նկատմամբ․ «Ձեր կյանքը որոշվում է ոչ այնքան նրանով, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ, որքան ձեր վերաբերմունքով նրա հանդեպ, նրանով, թե ինչպես եք դուք այդ ամենը մեկնաբանում»։

10. Կյանքի լուսավոր կողմին նայեք․ «Լավատեսը տեսնում է վարդը, ոչ թե դրա փշերը, վատատեսը նայում է փշերին ու չի տեսնում վարդը»։

11. Մենք տեսնում ենք իրերը ոչ թե այնպիսին, ինչպիսին դրանք կան, այլ այնպիսին, ինչպիսին մենք ենք։ «Իրերի արտաքինը փոխվում է տրամադրության համաձայն, այդ պատճառով մենք տեսնում ենք դրանց գեղեցկությունը, երբ այդ գեղեցկությունը մեր մեջ է»։

12. Իրական սերը հոգևոր մոտիկության պտուղ է․ «Սխալ է կարծելը, թե սերը երկարատև ընկերության և համառ սիրահետման արդյունքում կարող է ծնվել; Սերը հոգևոր մոտիկության պտուղ է, և եթե այն չի ծագում մեկ վայրկյան անց, ապա չի էլ ծագի ոչ մի տարուց, ոչ էլ տարիներ հետո»։

13. Կաղնին ու նոճին չեն աճում միմյանց ստվերում։ «Սիրեք միմյանց, թող սերը ալեկոծ ծով լինի ձեր հոգիների ափերի միջև։ Լցրեք միմյանց բաժակները, բայց մի խմեք նույն բաժակից։ Միմյանց հաց տվեք, բայց մի կերեք միևնույն կտորը։ Երգեք ու պարեք միասին, ուրախացեք, բայց յուրաքանչյուրիդ մենակ մնալու հնարավորություն տվեք»։

14. Շնորհակալ եղեք թե լավի, թե վատի համար։ «Երբ ուրախանում եք, նայեք ձեր սրտին ու կտեսնեք, որ հիմա դուք ուրախանում եք նրա համար, ինչն առաջ ձեզ վշտացնում էր։ Երբ վշտանում եք, նորից ականջ դրեք ձեր սրտին և կտեսնեք, որ տխրում եք նրա համար, ինչը ժամանակին ձեր ուրախությունն էր»։

15. Իսկական գեղեցկությունը ներսից ա բխում։ «Գեղեցկությունը դեմքի վրա չէ, գեղեցկությունը սրտի լույսն է»։

16. Մտքերով և սրտով սահմանափակ մարդը նման է կույրի։ «Զգացմունքներով ու մտքերով սահմանափակված մարդը հակված է կյանում սիրելու միայն սահմանափակ բաներ։ Նա, ով սահմանափակ տեսողություն ունի, չի կարող իր գնացած ճանապարհը տեսնել իր դաստակից այն կողմ»։

17. Ձեր երեխաները ձեր երեխաները չեն։ «Ձեր երեխաները՝ ձեր երեխաները չեն։ Նրանք գալիս են ձեր միջով, բայց նրանք չեն պատկանում ձեզ, դուք կարող եք տալ նրանց ձեր սերը, բայց ոչ ձեր մտքերը, քանի որ նրանք իրենց սեփականն ունեն, դուք կարող եք կացարան տալ նրանց մարմիններին, բայց ոչ ոգիներին»։

18. Եթե սիրում եք, բաց թողեք։ «Եթե սիրում եք ինչ-որ մեկին, բաց թողեք նրան․ եթե վերադառնա, ուրեմն ձերն է, եթե ոչ՝ ուրեմն երբեք էլ ձերը չի եղել»։

19. Մտածեք, թե ում եք վստահում ձեր գաղտնիքները։ «Եթե գաղտնիքդ քամուն ես վստահել, ուրեմն մի մեղադրի նրան, որ նա պատմել է այն ծառերին»։

20. Ավելի շատ տվեք։ «Լինել առատաձեռն, նշանակում է տալ ավելի, քան կարող եք, լինել հպարտ, նշանակում է վերցնել ավելի քիչ, քան պետք է»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ