Ինչպես տղամարդուն կատարյալ սիրեկանի վերածել

Տղամարդը կարծում է, որ սեքսը տելեպատիա է

Ամուսինդ սիրում է քեզ, հրաշալի տղամարդ է, եւ կարծում է, որ սեքսն աստվածային պրոցես է, որի ժամանակ ձեր մարմիններն ինքնուրույն պետք է կատարեն անհրաժեշտ գործողությունները եւ բնազդաբար գտնեն միմյանց էրոգեն գոտիները: Այդ մասին բարձրաձայն խոսելն արգելված է:

Խնդրի լուծում. Եթե քեզ նման հազվագյուտ էակ է բաժին ընկել, հարկավոր է նրան նույնքան քնքուշ զգուշավոր զրույցի մեջ ներքաշել, քննարկել նրա տելեպատիկ կապերի բոլոր նրբություններն ու առանց շտապելու ինչ-որ նոր բան փորձել սեքսում: Օրինակ՝ զրուցել, թե քեզ եւ նրան որքան լավ է միասին ու ինչ կցանկանայիր նրանից հետագայում: Նման փափուկ տղամարդու հետ ավելի դյուրին է համաձայնություն ձեռք բերել:

Նա ոչ մի նոր բան չի ուզում

Նման տղամարդիկ ուզում են անել միայն այն, ինչ փորձված է տարիներով, նորարարությունների եւ զուգընկերուհու ցանկությունների վրա ուշադրություն չեն դարձնում: Ամեն ինչ կանոնակարգված է. հինգ րոպե՝ հագուստը հանելու, նույնիսկ՝ նախերգանքի, տասը րոպե՝ սեքսի համար: Արդյունքում ամբողջ գործընթացն անտանելի ձանձրույթի է վերածվում:

Խնդրի լուծում. Փորձիր կործանել կարծրատիպերը: Սեքսում միշտ հարկավոր է խուսափել գորշ առօրեականությունից: Հարկավոր է սկսել փորձարկել, դերային խաղեր խաղալ, սկզբի համար գոնե դասական սեքսի ծրագրին ինչ-որ նոր բան ավելացնել. երաժշտություն, մոմեր, կոստյումներ, էրոտիկայի ընթերցանություն: Ընտրությունը մեծ է:

Նա եսասեր է

Ամուսինդ սեքսում ամեն ինչ միայն իր համար է անում՝ ուշադրություն չդարձնելով քո ցանկություններին ու պահանջմունքներին: Նա քեզ ոչինչ չի հարցնում, չի հետաքրքրվում՝ արդյոք քեզ դո՞ւր է գալիս այս կամ այն բանը:

Խնդրի լուծում. Պատկերացրեք՝ այս խնդիրը նույնպես կարելի է լուծել: Կարեւորը նրան բացահայտ չքննադատելն է: Փոխարենը փորձեք այնպես անել, որ ինքներդ էլ հաճույք ստանաք, սեքսում նույնքան եսասեր եղեք: Դրանում ոչ մի վատ բան չկա, պարզապես կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա՝ սեքսում առանցքային դեր ստանձնելու համար: Հավատացեք՝ ձեր ամուսնուն դա դուր կգա, եւ ժամանակի ընթացքում նա կզիջի եւ հաճույքով կներգրավվի այդ խաղի մեջ: Մրցակցությունը միշտ գրգռում է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․