Ինչպես վերականգնել կիրքը հարաբերություններում

Սեքսը սիրելի էակի հանդեպ սերն արտահայտելու հիմնական միջոցներից է, որը ծնվում է սիրավեպի սկզբում:

Ժամանակի հետ շատերն են բողոքում, որ իրենց սեքսուալ կյանքը դարձել է ձանձրալի և զուրկ էրոտիկայից:

Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը և կրկին վառել սիրո կրակը:

zNews-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերադարձնել սեռական կյանքի վառ գույները:

Կյանքի կոչեք Ձեր սեքսուալ երևակայությունը: Յուրաքանչյուր մարդ ունի իր թաքուն երևակայությունը, որ նա պահում է իր մեջ և միշտ չէ, որ արտահայտում է:

Կիսվեք Ձեր զուգընկերոջ հետ Ձեր ամենաթաքուն գաղտնիքներով և կյանքի կոչեք դրանք:

Գուցե Ձեր տղամարդը ցանկանո՞ւմ է զարմացնել Ձեզ՝ սեքսում ինչ-որ նոր բան փորձելով:

Գուցե Դուք էլ ունենաք մի քանի թաքնված մտքեր. ուրեմն ժամանակն է՝ դրանք կյանքի կոչեք:

Նոր դիրքեր: Չեք հավատա, բայց համատեղ փորձարկումերն անկողնում ձեզ կմերձեցնեն:

Փորձեք ձեր սեքս-մենյուն դարձնել զանազան: Ոչինչ, որ առաջին անգամ գուցե չստացվի. կունենաք հիշելու և ինչ-որ բանի վրա ծիծաղելու պատճառ:

Հանդիպման գնացեք առանց ներքնազգեստի: Ցանկալի է, որ այս միջոցը ձմռանը չկիրառեք:

Թողեք տարվա ավելի տաք եղանակներին: Ամեն դեպքում, բաց չթողնեք նման հետաքրքիր հնարավորությունը:

Տղամարդու երևակայությունը կաշխատի, և նա կուզենա րոպե առաջ ավարտել հանդիպումն ու Ձեզ հետ միայնակ մնալ:

Ախորժակը ուտելիս է բացվում: Զբաղվեք սեքսով այն ժամանակ, երբ անգամ ցանկություն չկա:

Եթե վերջին շրջանում Ձեր հարաբերությունները փակուղի են մտել, ապա մի սպասեք մինչև Ձեր զուգընկերը քայլ անի, վերցրեք նախաձեռնությունը Ձեր ձեռքը:

Համապատասխան ներքնազգեստ:Հիշեք՝ տղամարդիկ սիրում են աչքերով:

Զարմացրեք նրանց գեղեցիկ կերպարներով: Ի դեպ, գեղեցիկ ներքնազգեստը դրական է անդրադարնում ոչ միայն սեռական կյանքի, այլ նաև Ձեր ինքնագնահատականի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․