Հոգու հայելին. Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքը

Ակնաբույժի մոտ գնացող հիվանդը հազվադեպ է դիմում բժշկի` բուժվելու ակնկալիքով: Նշանակելով ակնոցներ` ակնաբույժն ընդամենը թեթեւացնում է մեր ամենօրյա հոգսը: Հիվանդն էլ, իր հերթին, չի էլ սպասում, որ ինքը դրանով ապաքինվելու է: Մի՞թե հնարավոր չէ վերականգնել տեսողությունը:

Ցավոք, դեռ 100 տարի առաջ, այսպիսի եզրահանգման է եկել ամերիկացի ակնաբույժ Ուիլիամ Բետսը: Եվ այսօր էլ կարելի է ասել, որ պրակտիկորեն ոչինչ չի փոխվել: Այն ամենը, ինչով օգնում է բժիշկ-ակնաբույժը թեթեւացնելու համար տեսողական խնդիրներ ունեցողների վիճակը, հաճախ կարող են ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն ունենալ տվյալ մարդու վրա, օրինակ` ակնոցը: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ակնոց չեն կրել, ավելի լավ տեսողություն ունեն, քան անընդհատ ակնոց կրող մարդը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսողության վատացման պատճառը ոչ թե աչքի շրջանում պաթոլոգիկ փոփոխություններն են, այլ հոգեկան գերլարվածությունը, որը մարդու մոտ կարող է սկսվել դեռ վաղ մանկությունից: Եվ նաեւ պարզվում է, որ անգամ ամենայն ճշտությամբ դուրս գրված ակնոցները կարող են չգոհացնել հիվանդին: Նույնիսկ երեխաների մոտ անընդհատ տեսողության փոփոխություններ են լինում, իսկ մեծերի մոտ այսպիսի տատանումներ ավելի հաճախ են պատահում: Օրինակ, 16-ամյա աղջկա տեսողությունը ստուգելուց հետո գրանցված արդյունքը չի համապատասխանել մի քանի օր հետո գրանցված արդյունքին: Իսկ ավագ սերնդի մարդկանց մոտ, որ կյանքում ավելին են տեսել` սթրեսներ, հոգեբանական խնդիրներ կամ ցավեր են ունեցել, տեսողությունը շատ արագ է փոփոխության ենթարկվում: Ահա թե ինչու մարդ իր սեփական ակնոցին սկզբից միշտ դժվար է հարմարվում: Բժիշկները հիմնականում գտնում են, որ տեսողությունն ակնոցից չի լավանում, ընդհակառակը` աչքը դադարում է բնական ճանապարհով իր գործունեությունը: Բայց միեւնույն ժամանակ մարդկանց մեծ մասը կրում է ակնոցներ, ինչի պատճառն, իհարկե, ծուլությունն է:

Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքը: Այն մի հանճարեղ գործիք է, որի օգնությամբ մենք կարողանում ենք տեսնել: Բայց աչքն ինքն իրեն մեզ այդ ինֆորմացիան չի կարող տալ: Այդ ամենն անում է ուղեղը: Ուղեղում ցանկացած խնդիր կարող է մարդուն զրկել նորմալ տեսողական ընդունակություններից, նույնիսկ, եթե աչքերը բացարձակ նորմալ են: Ուրեմն աչքերը ուղեղի մի մասն են կազմում: Մեր աչքերը նաեւ մեր «հոգու հայելին են»: Դրանք արտահայտում են մարդկանց հույզերն ու զգացմունքները, մեր հոգեկան աշխարհի մաս են կազմում:

Մարդու աչքերից երեւում է` նա ուրա՞խ է, թե՞ տխուր, հետաքրքրվա՞ծ է, թե՞ անտարբեր: Ցանկացած հույզ ազդում է մեր տեսողության վրա: Վերը նշված բժիշկ Բեյտսի գլխավոր ձեռքբերումը հենց սա էր` ապացուցել մարդու հոգեկան վիճակի եւ նրա տեսողության միջեւ եղած կապը, եւ կյանքի ընթացքում նա փորձում էր մեթոդներ մշակել, որոնք կօգնեն ազատվել հոգեկան եւ ֆիզիկական լարվածությունից: Նրա հիվանդներից շատերը, կարելի է ասել` գրեթե կույր մարդիկ, նրա մեթոդներով ջանասիրաբար պարապելուց հետո սկսել են շատ լավ տեսնել:

Նրա հիվանդներից մեկը գիրք է գրել` «Ինչպե՞ս վերականգնել տեսողությունը» վերնագրով: Իհարկե, մարդիկ ընտրում են ժամանակավոր տեսողությունը վերականգնելու կարճ ճանապարհը` ակնոցը: Իսկ Բեյտսի գլխավոր մեթոդը պահանջում է մեծ կազմակերպվածություն ու նպատակասլացություն, ինչը հաճախ շատ է պակասում մեզանից շատերի մոտ: Աչքի խնդիրները լուծելու առաջին պայմանն այն է, որ պետք ամբողջապես անցնել առողջ ապրելակերպի: Չէ՞ որ աչքը մեր օրգանիզմի մի մասն է: Այն փոքրիկ օրգան է, բայց կապված է մյուս օրգաների հետ: Ամենապարզ փոխազդեցությունը դա աղեստամոքսային տրակտի հետ ունեցած կապն է; Ավիցենան ասում էր. «Աչքերը լյարդի ծաղիկներն են»: Աչքերից որոշում էին, թե մարդու լյարդը որքանո՞վ է առողջ:

Էնդոկրինոլոգները գիտեն, թե որքանով կարող է ազդել տեսողության վրա շաքարային դիաբետը: Օրինակ, կատարակտա տարածված հիվանդության առաջացման պատճառներից մեկը ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարումն է: Իսկ արյան մեջ շաքարի տոկոսի բարձրացումը կարող է հանգեցնել կուրության: Իհարկե, ասեղնաբուժությամբ զբաղվողներն ու ողնաշարի մասնագետները լավ գիտեն, որ ողնաշարը կարգի բերելու հետ մեկտեղ զգալի կարող է լավանալ մարդու տեսողությունը: Աչքերը սնուցվում են անոթների միջոցով, ուրեմն կարգի պետք է բերել սիրտ-անոթային համակարգը: Իսկ հետո պետք է պարապել աչքի մկանների հետ, այլապես դրանք թուլանում են ու կորցնում իրենց էլաստիկությունը: Չէ՞ որ այս դեպքում լավ տեսողության մասին խոսք լինել չի կարող: Տեսողությունը վերականգնելու անձնական ծրագրում պետք է հաշվի առնել նշված բոլոր պահերը:

Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար խորհուրդները միշտ անհատական բնույթ են կրում: Բայց ընդհանուր առմամբ պետք է մշակել աչքի խնամքի ամենօրյա ռեժիմ: Դա նույնիսկ, կարելի է ասել, ավելի կարեւոր է, քան ատամները մաքրելը: Եթե ասում են` ժամանակ չունեն, ապա դա միայն ծուլանալու պատճառով է, չէ՞որ մեր աչքերը միշտ մեզ հետ են: Առավոտյան, երբ արթնանում եք քնից, երբեք վեր մի թռեք անկողնուց, այլ գոնե մի քանի րոպե մնացեք պառկած ու աչքերի վարժություններ արեք` աչքերը բաց ու փակ անելով կամ երկար մի կետի նայելով:

Հետո, ատամները լվանալուց հետո կարելի կատարել աչքերի լվացում, որը 2-3 րոպեանոց պրոցեդուրա է: Դա արվում է մաքուր սառը ջրով: Սա օգտակար է բոլորի համար, անվնաս է եւ նույնիսկ ճիշտ կատարելու դեպքում շատ արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ: Դեմքը ընկղմել սառը ջրով լի ամանի մեջ եւ փորձել ջրի մեջ բացել աչքերը եւ մնալ 10-15 վայրկյան: Այսպես պետք է անել 2-3 անգամ: Եթե 10 վայրկյան դժվար է պահել, կարելի է սկսել 1 անգամից: Աչքերին սկսում է մատակարարվել թթվածին եւ այլ սնուցող տարրեր: Լարվածությունն անհետանում է, շրջանառությունը լավանում է, նույնիսկ աչքի սպիտակուցը ավելի պարզ գույն է ստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Հերոսական պատմություն Գևորգ Չաուշի մասին
Ինչպես է ուժեղ մարդը տարբերվում թույլից․ Ֆրեյդի հստակ մեջբերումը
«Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան»․ Իմաստուն դասեր Կարլսոնից
Ի՞նչ կախարդական շնորհ եք դուք ստացել ձեր ծննդյան օրը
4 կանացի սանրվածք, որ ատում են տղամարդիկ
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանի 16 հզոր մտքերը հայրենիքի մասին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Մենք այս նկարը տվել ենք տարբեր IQ ունեցող 50 մարդկանց. նրանցից միայն 7 կարողացան գտնել ՍԽԱԼԸ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞րն է տղամարդուն գայթակղելու ամենապարզ միջոցը
ԹԵՍՏ․ Որքա՞ն ժամանակ ձեզանից կպահանջվի 237 թիվը գտնելու համար
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները
Թեստ․ Հարցեր գիտունիկների համար
Ո՞ր երաժշտությունն է ազդում սեռական մերձեցման տևողության վրա
ԹԵՍՏ․ Պատկերված իրավիճակում ո՞ր վարորդին է թույլատրվում անցնել խաչմերուկը
Անմեղ թվացող սովորություն, որը սպանում է լիբիդոն
ԹԵՍՏ․ Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սուտ․․․
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց