Ինչպես դառնալ երջանիկ. հոգեբանի 6 խորհուրդ

Ամերիկյան հոգեբան Շոն Աչորը գիտի, թե ինչ է պետք մարդուն երջանկության համար:

Լսեք այս լիովին երջանիկ մարդու խորհուրդները և դարձեք երջանիկ:

Առօրյայի մեջ իմաստ գտեք

Ըստ հոգեբանի, մարդիկ սովոր են մտածել, որ աշխատանքը երջանկության հակառակն է: Դա պետք է փոխել: Նրանց, ում հաջողվում է ընկալել աշխատանքը ոչ որպես առօրյա, այլ որպես կարիերա և կոչում, ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում: Նրանք ավելի շատ ուժ և ժամանակ են ծախսում աշխատանքի վրա, բայց և ավելի մեծ հաջողությունների հասնում: Հոգեբանն առաջարկում է մի գեղեցիկ օր առօրյա պարտականությունները ընկալել որպես հիմնական աշխատանքի համար կարևոր գործողություններ:

Մոռացիր վատը, հիշիր լավը

Հոգեբանները բացահայտել են «թեթրիսի էֆֆեկտը», երբ ուսումնասիրում էին այն այդ խաղի վրա խանգարված մարդկանց հոգեբանությունը: Այսօր այս տերմինն օգտագործում է այն իրավիճակի համար, երբ աշխատանքն ամբողջությամբ կլանում է մարդու մտքերը: Հենց դրանում է խնդիրը: Մեծամասնությունն աշխատավայրում զբաղված է խնդիրներ փնտրելով և ժամանակի ընթացքում նրանք սկսում են ամեն ինչում սխալներ փնտրել: Եվ վատը լցվում է նրանց կյանք: Աչորը խորհուրդ է տալիս դառնալ երջանիկ՝ օգտագործելով «թեթրիսի էֆֆեկտը»: Սովորեցրեք ինքներդ ձեզ ամեն օր գրել և հիշեցնել, թե ինչ լավ բան է տեղի ունեցել: Շուտով դա կդառնա լավ սովորություն, և դուք կսովորեք տեսնել կյանքի դրական կողմերը:

Սխալներից օգուտ քաղեք

Խորհուրդը պարզ է՝ մի կենտրոնացեք ձախողումների և սխալների վրա, որովհետև դա սթրեսի է հանգեցնում: Ավելի լավ է դադարեք մեղադրել ձեզ և սխալներից օգուտ քաղեք: Կոպիտ ասած համակերպվեք, որ սխալներ պատահում են, ուղղակի պետք է սովորել կառավել զգացմունքները:

Փոքր նպատակներ դրեք մեծի ճանապարհին

Ձեր համար իրականանալի նպատակներ դրեք: Գլոբալ նպատակին հասնելու ճանապարհին փոքրիկ և հասանելի նպատակներ դրեք: Ցանկանում եք ավելիին հասնել աշխատանքում՝ վերլուծեք և պարզեք, թե ինչն այնպես չի արվել: Եվ ուղղեք սխալները: Այն ըմբռնումը, որ դուք պետք է որևէ բան փոխեք ձեզ երջանկության զգացողություն կպարգևի:

Լավ սովորություններ ձեռք բերեք

«20 վայրկյանի կանոն»-ը հոգեբանների ամենասիրած կանոնն է: Ցանկանում եք ավելի երջանիկ դառնալ, դարձեք ավելի լավը: Ձեզ դուր չի գալիս ձեր կազմվածքը՝ սպորտով զբաղվեք, դուր չի գալիս կարիերան՝ ավելի լավ աշխատեք: Ցանկանում եք նիհարել, օգտակար սնունդ օգտագործեք: Կատարեք ամենօրյա անհրաժեշտ գործողություններ, որպեսզի դրանք սովորություն դառնան:

Մի անտեսեք մտերիմների աջակցությունը

Աչորի խոսքերով, երջանկության համար մարդկանց չի բավակաբացնում հասարակ մարդկային ջերմություն: Եթե դուք ամբողջ օրը զբաղված եք աշխատավայրում և ժամանակ չունեք մտերիմներին տեսնելու, որպես կանոն ստանում եք հոգնածություն և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ սով, ինչն իրենց հերթին բերում են սթրեսի և նյարդային լարվածության: Երջանիկության մասին խոսք էլ չի գնում: Հենց դրանում է հիմնական սխալը: Սկսեք գնահատել ձեր թիմն աշխատավայրում և մտերիմներին՝ տանը: Լավ հարաբերություններ հաստատեք գործընկերների հետ, ժպտացեք, բարևեք, շփվեք ընդմիջումների ընթացքում: Աշխատանքից հետո շփվեք ընտանիքի անդամների, ընկերների հետ: Քանի որ մարդիկ հակառակն են անում՝ աշխատանքի վրա շատ ժամանակ են ծախսում, իսկ ընտանիքի անդամների հետ ավելի քիչ շփվում, նրանք իրենց դժբախտ են զգում:

Ուղղեք այս իրավիճակը և դարձեք երջանիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը