Արժանապատիվ կնոջ 10 նշան

Նա ձեզ դրդում է հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում։

Նա վստահ է, որ դուք կարող եք կայացնել ճիշտ որոշում։

Նա աջակցում է ձեզ , այլ ոչ թե դաստիարակում։

Նա չի փորձում ձեզ խանդի առիթ տալ։ Նա վստահ է իր ուժերում, գիտի իր արժեքը, ու գիտի, որ դուք էլ եք դա գիտակցում։

Նա կարիք չունի խաղալ, որպեսզի ստիպի ձեզ տեսնել, թե ինչի է ինքն արժանի։

Նա «արքայադստեր» բարդույթներ չունի։ Նա պահանջում է, որ դուք հարգեք իրեն, բայց որովհետեւ գիտի, որ ձեր սիրելի կինն է, այլ ոչ թե որովհետեւ համարում է, որ կինը կանխավ արժանի է հարգանքի։ Նաեւ նա ակնկալում է , որ դուք հարգանքով վերաբերվեք իր ընտանիքին ու ընկերներին։

Նա ունի կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք ձեզ չեն ներառում։ Ընկերներ, նախասիրություններ, կարիերա՝ ինչ ասես։ Նա բավականաչափ անկախ է ու վստահ, որպեսզի չզգա ամեն ինչին ձեր մասնակցության կարիքը։

Դուք կարող եք առանց տարակուսելու նրան հրավիրել տարբեր միջոցառումների՝ օրինակ ընկերների հետ հանդիպման, կորպորատիվ հավաքույթների, ծնողների տուն, քանի որ գիտեք, որ նա կարողանում է տարբեր հանգամանքներում իրեն արժանավայել դրսեւորել։ Նա բավականաչափ հասուն է, որպեսզի լավ տպավորություն թողնի ձեր գործընկերների վրա ու իմաստուն, որպեսզի կարողանա լիցքաթափվել ձեր ընկերների հետ։

Նա հետեւում է իր արտաքինին։ Դա չի նշանակում, որ նա իդեալական է ,բայց նա միշտ ձգտում է կատարելության։ Դուք չպետք է մատնանշեք նրա խնդիրները։ Նա ինքնաբավ է ու ինքն է հոյակապ հասկանում իր խնդիրները, նաեւ փորձում հաղթահարել դրանք։ Նրան զուգընկեր է պետք, այլ ոչ թե հայրիկ։

Նա միշտ ներկայանում է որպես առանձին անձնավորություն, այլ ոչ թե որպես ձեր ընկերուհի։ Ձեր կարգավիճակը ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք իրոք միասին եք։

Նա չի կաշկանդվում մտերմությունից։ Եթե նա ուզում է որեւէ բան անել, ապա կարող է ուղիղ ասել այդ մասին, այլ ոչ թե հեռվից ակնարկել։ Նա կարող է անկեղծ խոսել ձեր ինտիմ կյանքի մասին, ինչը նորմալ է ու ճիշտ ։

Նա ունի իր սեփական կարծիքը ու կարող է այն արտահայտել ու հիմնավորել։ Եթե նա համաձայն չէ ձեզ հետ, դուք կարող եք դա քննարկել առանց ձայնը բարձրացնելու։

Նա երբեք չի բամբասի ձեր մասին կամ էլ ձեզնից չի գանգատվի ձեր ընկերներին կամ ծնողներին։ Նա հարգում է ձեզ ու չի նվաստացնի ուրիշների աչքերում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․