«Մատիտը». առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Հրաշալի առակ, որն ամենայն ճշտությամբ արտացոլում է մարդու կյանքը:

Մենք գործում ենք սխալներ, բայց և ուղղում ենք դրանք, մեր հոգին, մեր ներուժը, մեր արժեքները ներսում են, մեր փորձը և մեր գիտելիքները մեզ տրվում են դժվարությունների ու փորձությունների միջով անցնելիս և մենք բոլորս կոչված ենք մեր հետքը թողնելու աշխարհում:

Մինչև մատիտը տուփի մեջ դնելը մատիտների Վարպետը ասաց նրան.

– Կա հինգ բան, որ դու պետք է իմանաս, մինչև ես քեզ կուղարկեմ մեծ Աշխարհ: Միշտ հիշիր դրանք և դու կդառնաս ամենալավ մատիտը, որը կարող ես լինել:

Առաջին. դու կարող ես ստեղծել հրաշալի բաներ, բայց դա միայն այն դեպքում, երբ թույլ տաս, որ Ինչ-որ մեկը պահի քեզ իր ձեռքում:

Երկրորդ. ամեն անգամ, երբ քեզ ստիպված լինեն սրել, դու անասելի ցավ կզգաս, բայց հիշիր՝ դա նրա համար է, որ դու ավելի լավը դառնաս:

Երրորդ. դու պետք է կարողանաս ուղղել քո գործած սխալները:

Չորրորդ. քո ամենաարժեքավոր մասը միշտ քո ներսում կլինի:

Հինգերորդ. ինչ մակերևույթի վրա էլ որ քեզ օգտագործեն, դու միշտ պետք է կարողանաս թողնել քո հետքը: Անկախ այն վիճակից, որ դու գտնվում ես, դու միշտ պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ ամեն ինչ ու խոստանալով հետևել Վարպետի խորհուրդներին՝ ճանապարհ ընկավ դեպի Աշխարհ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․