«Որոշ մարդիկ կարծես օձեր լինեն. որքան մոտ ես նրանց թողնում, այնքան շատ է հավանականությունը, որ կթունավորեն քեզ». մեքսիկական 13 իմաստուն մտքեր

Մեքսիկան էկզոտիկայի ու իմաստության խառնուրդ է։

Այս երկիրն աշխարհին ոչ միայն տաղանդավոր ու խարիզմատիկ մարդկանց է տվել, այլ նաև ոչ պակաս խարիզմատիկ մտքեր, որոնք պետք է կարդա ու մտապահի յուրաքանչյուրը։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ մեքսիկական 13 ամենահայտնի մտքերին, որոնք մեկընդմիշտ կշրջեն ապրելու մասին ձեր պատկերացումներն ու կանոնները։

1. Նրանք փորձում էին մեզ հողում թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։

2. Ե՛վ կինը, և՛ կիթառը արձագանքում են այն ժամանակ, երբ նրանց հպվում են հմուտ տղամարդիկ։

3. Կնոջ կուրծքն ավելի զորեղ է, քան զույգ եզները։

4. Կինն ու կատուն մի նմանություն ունեն. նրանք պատկանում են նրան, ով իրենց հանդեպ բարի են։

5. Ձկանը բռնում են կարթով, իսկ կնոջը՝ գեղեցիկ բառերով։

6. Եթե տղամարդիկ վատ ճաշակ չունենային, տգեղ կանայք այդպես էլ տանը կմնային։

7. Աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կարող են յուրաքանչյուր ժայռի փողի վերածել։

8. Ցլից պետք է զգուշանալ դիմացից, էշից՝ հետևից, իսկ հիմար մարդուց՝ բոլոր կողմերից։

9. Որոշ մարդիկ կարծես օձեր լինեն. որքան մոտ ես նրանց թողնում, այնքան շատ է հավանականությունը, որ կթունավորեն քեզ։

10. Ագռավին փոքրուց որդեգրիր, ու նա մեծանալուն պես կհանի քո աչքերը։

11. Եթե սիրո մեջ ցասում չկա, ապա դա իրական սեր չէ։

12. Վախը կարծես օղակ լինի. նրա վերջը գտնել հնարավոր չէ։

13. Երեխաների դաստիարակությունը նման է նրան, որ փորձես բոլոր կատուներին մի տեղում հավաքել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․