6 միջոց տղամարդուն ձեր կողքին մշտապես պահելու համար

Հոգեբան, սեքսոլոգ և փորձագետ Ալեքս Մեյը կիսվել է ներդաշնակ հարաբերությունների սկզբունքներով:

Նրա նշած 6 կետերը կօգնեն ձեզ դառնալ այն սիրուհին, ում մոտից ձեր սիրած տղամարդը չի ցանկանա հեռանալ:

1. Եղեք անկեղծ

Տղամարդիկ չեն հասկանում ակնարկներ: Շփվեք ձեր զույգի հետ, կիսվեք տպավորություններով և զգացմունքներով, որոնք առնչվում են անկողնուն: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք նրան, պետք չէ դիմանալ և սպասել մինչև նա ինքը հասկանա դա:

2. Եղեք անկաշկանդ

Բաց թողեք ձեզ, թողեք, որ ձեր տղամարդը ձեզ հաճույք պատճառի: Սեքսը չպետք է լինի տղամարդուն արված լավություն: Ամոթխածությունն անկողնում սովորաբար դաստիարակության կամ բարդույթների արդյունք է: Տղամարդը զգում է դա, նա էլ է փակվում և, որպես կանոն, նույնիսկ դադարում է փորձել հաճույք պատճառել ու հեռանում է: Դա կարող է հանգեցնել հարաբերությունների խզման:

3. Մի մոռացեք շփման մասին անկողնում

Նկատի ունենք այն ձայները, հոգոցները, որոնք արտաբերվում են սեռական հարաբերության ժամանակ, սակայն, դուք փորձում եք զսպել: Պետք չէ ամաչել արտահայտել ձեր զգացմունքները: Տղամարդը կփորձի ձեզ ավելի հաճույք պատճառել, եթե զգա փոխադարձ կապ:

4. Կիսվեք զգացմունքներով

Տրամադրության փոփոխություն՝ առանց պատճառի: Տղամարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է: Նրանք երբեք չեն հասկանա, թե ինչպիսի զգացմունքային ապրումներ եք դուք ունենում ամեն օր: Եթե ձեզ մոտ նախադաշտանային օրեր են, զգուշացրեք նրան նախօրորք և կտեսնեք, որ տղամարդիկ անզգա կենդանիներ չեն, ուղղակի նրանց զգացական աշխարհը տարբերվում է ձերինից:

5. Հետաքրքրվեք նրա նախասիրություններով

Նույնիսկ, եթե դուք երկար եք միմյանց ճանաչում, պարբերաբար հարցրեք, թե ի՞նչ կցանկանար տղամարդը ստանալ սեռական հարաբերությունից այս անգամ: Այդպիսի ուշադրությունը նրա ցանկությունների հանդեպ շատ է գնահատվում: Եվ, ընդհանրապես, տղամարդուն գրեթե երբեք չեն հարցնում, թե ինչ է նա ցանկանում, այդ պատճառով սրտանց հետաքրքրությունը կհիշվի:

6. Շնորհակալություն հայտնեք տղամարդուն պարգևած հաճույքի համար

Այս կարևոր պահի մասին մոռանում են գրեթե բոլոր կանայք: Տղամարդկանց համար կարևոր է իմանալ, որ դուք գնահատում եք նրա կարողությունները: Հարաբերվելուց հետո ասեք նրան, թե որքան հաճելի էր ձեզ: Հաճոյախոսեք: Պետք է չափազանցնել, սակայն պարբերաբար դա պետք է անել՝ խրախուսելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․