Երբ է տղամարդն օգտագործում քեզ, որպեսզի մոռանա իր նախկինին

Նա չի կարողանում հանգիստ  խոսել նրա մասին

Հենց միայն այն փաստը, որ նա քո ներկայությամբ հիշատակում է նրա մասին՝ արդեն իսկ պետք է մտահոգի քեզ։ Բայց եթե նրա հիշատակումներում կան նաև զգացմունքներ՝ թեկուզ բացասական, ուրեմն նա հաստատ չի մոռացել նրա մասին։

Արդեն մի քանի ամիս է անցելիսկ նա դեռ քեզ չի ծանոթացրել իր ընտանիքի հետ

Գո՞ւցե նրանք նույնիսկ չգիտեն քո գոյության մասին։ Եթե երբ նրա մայրը զանգում է, նա նույնիսկ չի հիշատակում քո մասին, ուրեմն, հնարավոր է, քո մասին ոչ ոք չգիտի ու, հնարավոր է, նա նույնիսկ մտադիր չէ քեզ հետ կապել իր ապագան։

Ձեր հարաբերություններում չկա ռոմանտիզմ

Ձեր կապն ավելի շատ ֆիզիկակա՞ն է, քան զգացմունքային։ Դա ակնհայտ նշան է, որ նրա զգացմունքները այլ կնոջ հետ են կապված։ Եթե դուք մեծամասամբ պարզապես սեքսով եք զբաղվում, ընդ որում՝ առանց որևէ զգացմունքների (անգամ եթե կրքոտ), ուրեմն նա պարզապես ձգտում է քո միջոցով մոռանալ նախորդի մասին։

Նա քեզ հետ ապագայի ծրագրեր չի կառուցում

Նա չպետք է միանգամից ծնկի իջնի ու ամուսնության առաջարկություն անի, բայց նրա խոսակցություններից  դու պետք է հասկանաս, որ նա մտադիր չէ հենց հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս խզել քեզ հետ իր հարաբերությունները։

Նա չափից շատ է շտապեցնում հարաբերությունները

Դուք նոր եք սկսել հանդիպել, իսկ նա արդեն առաջարկում է տեղափոխվել իր տուն։ Նա անընդհատ գրում է քեզ ու ուզում է հանդիպել ամեն օր։ Դա, իհարկե, վատ չէ, բայց գուցե և անկեղծ չէ։ Նա չէր կարող իսկապես սիրահարվել քեզ, եթե դուք դեռ նոր եք ծանոթացել։ Գուցե նա պարզապես փորձում է ինքն իրեն համոզել, որ երջանիկ է։

Դու զգում եսոր նա քեզ համեմատում է իր նախորդի հետ

Հնարավոր է նա բարձրաձայն չի խոսում այդ մասին, բայց դու դա զգում ես։ Գուցե դու անում ես այն, ինչ նրա նախորդը չէր անի, կամ գուցե հակառակը՝  նա քեզ խորհուրդ է տալիս անել մի բան, որը նրա նախորդն էր անում։ Եթե զգում ես, որ նա փորձում է քեզ վերածել իր նախորդ ընկերուհուն, ուրեմն այդպես էլ կա՝ նա դեռ չի մոռացել այդ կնոջը։

Նրա ընկերները զարմացած ենոր նա ընկերուհի ունի

Եթե նրա ընկերները կասկածում են ձեր հարաբերություններին, ուրեմն նրանք գիտեն մի բան, որը դու չգիտես։ Գուցե հենց երեկ նա ընկերներին պատմում էր իր նախորդի մասին, իսկ այսօր արդեն քեզ հետ է ծանոթացնում։

Նա դժվարությամբ է բաժանվել նախորդից

Աղջի՞կն է լքել նրան։ Նրանք երկար տարիներ հանդիպե՞լ են։ Եթե ընդամենը մի քանի շաբաթ կամ ամիս է անցել ու նա ասում է, որ արդեն մոռացել է այդ աղջկա մասին, ապա դժվար թե դա ճիշտ լինի։

Նա քեզ շփոթում է նրա հետ

Ըստ երևույթին՝ նա չափից շատ է մտածում իր նախորդի մասին  ու մոռանում է, որ իր կողքին դու ես, այլ ոչ թե նա։ Գուցե նա նույնիսկ ինչ-որ մանրուքներ է շփոթում՝ օրինակ որ դու ոչ թե կաթով սուրճ ես սիրում, ինչպես նրա նախորդը, այլ կանաչ թեյ ես նախընտրում, կամ  մանուշակագույն ես սիրում, այլ ոչ թե վարդագույն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»