Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Դժվար թե մարդկային զգացմունքների զինանոցում գտնվեն ավելի ուժեղ ու վառ զգացողություններ, քան սերն ու կիրքն են:

Նրանք միշտ միասին են, ու երբեմն շատ դժվար է հասկանալ՝ զգացածդ սեր է, թե կիրք:

Բացատրական բառարաններում կիրքը մեկնաբանվում է որպես «մարդկային ուժեղ ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, երբեմն նաև բնազդային զգացում»:

Կրքի պահին երակներում կարծես երջանկության, վախի, անհանգստության կոկտեյլ է:

Կոկտեյլի մեջ երբեմն այնքան շատ բաղադրիչներ են լինում, որ դժվար է գուշակել, թե ինչ համ եք զգում:

Այնպես էլ կրքի մեջ. բոլոր զգացողությունները խառնվում են իրար, երբեմն էլ կիրքը խառնում եք սիրո հետ:

Նոր ու անբացատրելի ուժեղ ցանկություն է առաջանում, ասենք՝ նկարելու, առավոտյան վազելու, կենդանիներ կերակրելու և այլն:

Մեծ ցանկություն եք ունենում Ձեր կրքի առարկային շատ մոտ լինելու:

Երբեմն այդ ցանկությունը դառնում է կպչունություն:

Հոգեբանները նշում են, որ կրքի հիմքը ֆիզիոլոգիական գրգռվածությունն է: Չէ որ կիրքն է ծնում բուռն սեռական կյանք, և վերջապես, սեքսը կրքի ամենաուժեղ դրսևորումն է:

Իսկ մյուս՝ ավելի «մեղմ» դրսևորումն անընդհատ «կպչուն» լինելն է զուգընկերոջը հաղորդագրությունների, զանգերի, սոցցանցերի միջոցով:

Կրքի ժամանակ օրգանիզմում առաջանում է էյֆորիա, բարձրանում է սերոտոնին և դոֆամին հորմոնների մակարդակը:

Իսկ ինչպես տարբերակել կիրքը սիրուց: Շատ հեշտ:

Եթե այն զգացմունքը, որ Դուք եք զգում, սեր է, ապա խելամտորեն և հարգանքով եք վերաբերվում Ձեր ընկերոջը: Նրա հետաքրքրություններն ու ցանկությունները Ձերինից ոչ պակաս կարևոր են: Եվ այս ամենը Ձեր գործողությունների և խոսքերի մեջ հետք է թողնում: Դուք Ձեր ազատ ժամանակը տրամադրում եք սիրելիին, նրա հետ անցկացնում ողջ օրը: Եթե նույնիսկ ինչ-որ հարցում Դուք համամիտ չեք նրա հետ, ապա փորձում եք գալ ընդհանուր հայտարարի: Այսպիսի հարաբերությունները երկար են ապրում, նույնիսկ մինչև կյանքի վերջ: Այս ամենը հնարավոր է լինում, որովհետև Ձեզ հետ լինում է սիրո արբանյակը:

Կիրքն իրեն լրիվ այլ կերպ է պահում: Սիրո նման կիրքն էլ է ազդում մարդու պահվածքի վրա: Սակայն, եթե սիրո ժամանակ առաջին հորիզոնականում սիրելիի զգացմունքներն ու ցանկություններն են, ապա այս դեպքում առաջ է մղվում սեփական «ես»-ը: Ամեն ինչ անում եք սեփական ցանկությունները բավարարելու համար:

Եթե սիրում եք, ապա զգում եք նաև կիրք, իսկ ահա կրքի դեպքում սերն ընդհանրապես պարտադիր չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․