Իմաստուն առակ, որը ձեզ անտարբեր չի թողնի

Like on FB:

Երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում, փորձիր փոխել ուղղությունը, փոխել բառերը, և այդ ամենը իր հետ կբերի շատ ավելի մեծ փոփոխություններ:

Փոխիր ինչ-որ բան, և կփոխվի ամեն ինչ:

Այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող է բերել բառերի ուժը, պատմում է այս փոքր, բայց շատ ազդեցիկ պատմությունը:

Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ գլխարկը և մի տախտակ՝ հետևյալ գրությամբ. «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»:

Մոտերքով անցնող մի մարդ նկատեց կույրին և տեսավ, որ գլխարկի մեջ ընդամենը մի քանի մանրադրամ կա:

Նա նույնպես գումար գցեց գլխարկի մեջ, բացի այդ առանց թույլտվության վերցրեց տախտակը, գրեց դրա վրա նոր խոսքեր և առանց որևէ բան ասելու հեռացավ:

Օրվա վերջում գլխարկը լիքն էր դրամներով: Երբ անծանոթը վերադառնում էր տուն, կույրը ճանաչեց նրան քայլերից, ձայն տվեց նրան և հարցրեց, թե ինչ էր նա գրել տախտակի վրա.

– Ես չեմ գրել ոչ մի բան, որ չհամապատասխաներ իրականությանը: Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը մի փոքր այլ տարբերակով,- պատասխանեց մարդը և հեռացավ:

Կույրը դեռ երկար ժամանակ մատներով շոշոփում էր տախտակի մակերևույթը, մինչև հասկացավ. տախտակի վրա գրված էր. «Հիմա գարուն է, բայց ես չեմ կարողանում այն տեսնել»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում