Ընտանեկան ճգնաժամ. ինչպես գայթակղել սեփական ամուսնուն

Երկար համատեղ կյանքից հետո Ձեր ամուսինը կարող է կորցնել Ձեր հանդեպ հետաքրքրությունը:

Իսկ հանձնվել պետք չէ, քանի որ այն ոչ հեշտությամբ, բայց կարելի է վերադարձնել:

Փորձառու սեքսոլոգները վստահեցնում են, որ համատեղ կյանքի յուրաքանչյուր փուլում Դուք կարող եք վառել նրա մեջ նոր կրակ:

Նախևառաջ հիշեք, որ տղամարդուն պետք է գայթակղել ամեն օր, ամեն վայրկյան: Իսկ ավելի լավ կանեք’ այն Ձեր սիրելի հոբբին դարձնեք: Եթե ամուսնական կյանքի ինտիմությունը թողնենք բախտի քմահաճույքին, ապա սեքսը նույնպես վաղ թե ուշ կձախողվի: Պետք է անդադար աշխատեք ինքներդ Ձեզ վրա: Մի զլացեք խնամել Ձեր մարմինը, զբաղվել յոգայով, օգտագործել օգտակար դիմակներ, ինքնակատարելագործվել ամեն օր:

Սեքսի ազդեցությունն ընդհանրապես շատ ուժեղ է տղամարդկանց վրա: Իզուր չեն ասում, որ խելացի կանայք իրենց բոլոր խնդիրներն ամուսնու հետ լուծում են անկողնում: Եթե Ձեր սեռական հարաբերություններն անհանգստության առիթ են տալիս, ապա սթափվելու ժամանակն է: Ազատվեք վերջապես հին գիշերանոցներից և գիշերային խալաթներից: Գնեք Ձեզ համար նոր ներքնազգեստ’ վառ ու արտահայտիչ, որպեսզի այն իրեն նկատել տա թափանցիկ վերնաշապիկի տակից: Բայց ամեն դեպքում պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, այլապես ճիշտ հակառակ արդյունքին կհասնեք՝ դառնալով նրա համար ծիծաղելի: Ավելի լավ է, արեք դա այնպես, որ նա աստիճանաբար սկսի նորովի տեսնել Ձեզ, նկատել Ձեր սեքսուալությունը:

Ազատվեք՝ 1. Դեղամիջոցներից:. անընդհատ բուժվող կինը միայն խղճահարություն է առաջացնում, այնպես որ հեռու տեղում պահեք Ձեր «դեղատունը»: 2. Հին օծանելիքից:. դրանք կարող եք թողնել աշխատանքի կամ տնից դուրս գալու համար, իսկ ննջասենյակում Ձեր բույրը պետք է միանգամայն տարբեր լինի’ ձգող և խելքահան անող: Աշխատեք ընտրել այնպիսի բուրմունք, որը համապատասխանում է Ձեր ամուսնու ճաշակին:

Տղամարդուն գայթակղելու ամենատարբեր միջոցներից մեկն էլ սա է: Ձեր ամուսնու հետ հաճախ հյուր գնացեք: Գնացեք ընկերների տուն, ռեստորան կամ ուղղակի զբոսնելու: Մինչև տնից դուրս գալը լավ պատրաստվեք’ հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ: Եթե Ձեր արտաքինն անթերի լինի, ապա բարձր տրամադրությունը երաշխավորված է: Իսկ բարձր տրամադրությամբ կինը զինված է այնպիսի սեքսուալությամբ, որ կարող է իր կամքին ենթարկել յուրաքանչյուր տղամարդու: Թող Ձեր ամուսինը տեսնի, թե ինչ կին է իր կողքին, և ինչպիսի հիացած հայացքներ են ամենուրեք հետևում Ձեզ: Այս մեթոդն իսկապես արդյունավետ է: Այն տղամարդու մեջ արթնացնում է սեփականության զգացումը, որը պարտավորեցնում է Ձեզ իր կողքին պահել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ