Ինչո՞ւ ձեզ հետ չեն ամուսնանում. 3 հիմնական պատճառ

1. Չափից մեծ կենտրոնացում նպատակի վրա

Դա վնասում է ցանկացած գործի, այդ թվում նաեւ ամուսնությանը: Երբ ցանկացած տղամարդու այնպես եք նայում, ասես խանութում ապրանք ծանրութեթեւ անեք, «ինձ հարմար է, հարմար չէ որպես ամուսին»: Իսկ նրա հետ առաջին ծանոթության ընթացքում ձեր աչքերում ընդամենը կարդացվում են «ամուսնություն» եւ «ե՞րբ» բառերը: Տղամարդն ընդամենը ժպտում է ձեզ, իսկ դուք արդեն հաշվարկում եք երեխաների մկրտության օրը: Առաջին ժամադրության ընթացքում սկսում եք նախատեսել, թե ինչպիսին կլինի ձեր հարսանիքը եւ քանի հյուր եք հրավիրելու: Ծանոթության հենց առաջին շաբաթը կարծում եք, որ ձեր հարաբերություններն արդեն լուրջ են: Այդպես դուք չեք հասցնում ճանաչել տղամարդուն, ձեզ հնարավորություն չեք տալիս հասկանալու, թե ձեզ դուր գալի՞ս է նրա հետ լինելը: Դա գրքի է նման. եթե կարդաք միայն ներածությունը եւ վերջաբանը, կարո՞ղ եք իմանալ բովանդակությունը: Նման շտապողականությունը վախեցնում է տղամարդկանց, ավելի շուտ` խրտնեցնում է: Նախ նրանք սկսում են իրենց ոչ թե տղամարդ զգալ, այլ առարկա, անշունչ նպատակ:

Փորձեք ձեզ նրանց տեղը դնել: Դուք կուզեի՞ք ինչ-որ մեկի համար ֆունկցիա լինել: Եթե այո, ուրեմն ավելի հեշտ կլիներ սեքս-շոփում ինտիմ ծառայությունների համար տիկնիկ գնել, իսկ կենցաղի համար տնտեսուհի պահել: Երկրորդ` տղամարդկանց մեջ ուժեղ է իրենց ազատությունը կորցնելու վախը: Բայց երբ հարաբերություններն աստիճանաբար են զարգանում, տղամարդը հնարավորություն ունի իմանալու, թե հանձին ձեզ, նա ինչքան բոնուս կստանա ազատության կորստի դիմաց: Եթե զարգացում չկա, ուրեմն ամուսնության վրա կենտրոնացած աղջկա հետ ժամադրությունը տղամարդու գլխում շղթաների պես է արձագանքում: Եվ ո՞վ կուզի ինքնակամ շղթա կրել, առանց իմանալու, թե դա ինչի համար է:

2. Վատ բնավորություն

Աղջիկներ կան, որոնք միշտ ամեն ինչից դժգոհ են: Նրանք կարող են սքանչելի գեղեցկուհիներ լինել: Բայց միշտ մի բանից դժգոհելու առիթ գտնում են։ Օրինակ` ծաղկեփունջ է բերել՝ փոքր է, չի բերել՝ ժլատ է, օծանելիք է բերել, լավը չէ, վատ հոտ ունի, ձիով զբոսանքի է հրավիրել, վա՜յ ես բարձրակրունկներով ու կարճ զգեստով եմ: Տղամարդը սկսում է իրեն սխալ թույլ տված աշակերտ զգալ կամ էլ ուղղակի անհաջողակ, որը ոչ մի կերպ չի կարողանում հաճոյանալ: Ոչ մեկը չի ցանկանում մշտապես ամոթ կամ անհարմարություն զգալ:

Փախչում են նաեւ ցնցող գեղեցկուհիներից: Լեղին եւ բացասական հույզերը ամեն ինչ թունավորում են: Իսկ եթե արտաքինը նաեւ միջակ է, գոռոզությունն էլ հետը, թանկագիններս, պետք է ամուսնուն հավելավճար տալ, ինչպես վնասակար ձեռնարկությունում աշխատողներին: Կամ էլ պիտի ջանաք գոնե մի քիչ դրական լինել: Ժպտալ հայելու դիմաց որպես մարզանք, մինչեւ որ դեմքի մկանները սովորեն ինքնուրույն անհրաժեշտ ձեւն ընդունել:

3. Հնարավորությունների եւ պահանջների անհամապատասխանություն

Կարելի է երազել երիտասարդ, հարուստ, գեղեցիկ եւ հայտնի տղամարդու հետ ամուսնանալու մասին: Ու որ նա նաեւ առատաձեռն լինի, շատ ժամանակ եւ ուշադրություն հատկացնի ձեզ, որդեգրի ազգականներին եւ սիրի ճղճղան բոլոնյան շնիկին: Իսկ ի՞նչ է ցույց տալիս հայելին եւ բանկային հաշիվը: Դուք երիտասարդ եք, գեղեցիկ, հարուստ եւ հայտնի՞: Նույնիսկ եթե այո, ուրեմն մնացած պահանջների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ: Տղամարդն իր ազգականներն ունի: Շներից ալերգիա են ունենում: Իսկ շատ ազատ ժամանակ փողի հետ միասին ունենում են միայն «հին» փողի ժառանգորդները, բայց նրանք մեր երկրում չեն ապրում:

Այն տղամարդիկ, որոնք իրենք են փող վաստակում, սովորաբար շատ զբաղված են: Խոշոր գործարարը ձեր կոտլետի համար միս չի աղա, որովհետեւ նրա բիզնեսը արագ կավերվի, մինչ նա ժամանակ է անցկացնում ձեր խոհանոցում: Հոգատար եւ տնտեսվար տղամարդը հազիվ թե շատ փող վաստակի, ավելի շուտ նա շարքային ծառայող կլինի շարքային աշխատավարձով: Դուք տղամարդուց ավելի քիչ փող կստանաք, բայց ավելի շատ հոգատարություն եւ ուշադրություն: Մտածեք, մի մարդը կարո՞ղ է ունենալ ձեզ համար կարեւոր բոլոր հատկանիշները: Հաճախ հենց այդտեղ ենք հակասությունների հանդիպում. գլխում գոյություն ունի դիմանկար, բայց նման տղամարդ իրականում գոյություն չունի: Ինչպես նաեւ պատասխանեք հետեւյալ հարցերին. «Ես համապատասխանո՞ւմ եմ ցանկալի զուգընկերոջը», «Ես ընդունելի՞ եմ այն շրջանակներում, որտեղ նա կարող է լինել»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը