Անգին խորհուրդներ կյանքի մասին

Like on FB:

1. Մի ապականեք ձեր կյանքը՝ ձեզ չգնահատող մարդկանց այնտեղ պահելով։

2. Միայն ինքդ քեզ վրա հույս դնելը գերազանց եղանակ է մարդկանց մեջ չհիասթափվելու ու հիանալի տրամադրությամբ ապրելու համար։

3. Մի զղջացեք միայնության մեջ անցկացրած ժամանակի համար։ Զղջացեք այն ժամանակի համար, որն անց եք կացնում ոչ նրա հետ, ում հետ ուզում եք։

4. Մի շտապիր օգնել նրանց, ովքեր քեզ չեն խնդրել։ Խորհուրդներդ մի տուր նրանց, ովքեր չեն հարցնում քեզ։ Գնահատիր քեզ, քո բառը, քո մտքերը։

5. Քչից չուրախացողը շատից էլ չի ուրախանա։

6. Չի կարելի մարդուց սպասել այն, ինչ իրեն հատուկ չէ։ Չէ՞ որ դուք կիտրոնը չեք քամում լոլիկի հյութ ստանալու համար։

7. Հավիտյան վրեժ մի լուծեք ոչ ոքից, թեկուզ ձեզ թշնամին էլ խայթի։ Հիմար ու խղճուկ է ի պատասխան շներին՝ կծող մարդը։ – Օմար Խայամ։

8. Երեխաների պես եղեք։ Նրանց համար կարևոր չէ մարդկանց կարծիքը։ Նրանք միշտ ուրախանում են կյանքով։

9. Մարդիկ իրենց արդարացնելու համար երկար ինչ-որ բան կարող են հորինել, փոխանակ պարզապես ասեն՝ կներես։

10. Կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Եթե մի տեղից ձեզ դուրս են արել, ուրեմն ինչ-որ տեղ արդեն շատ երկար են ձեզ սպասում։

11. Եթե տեղում դոփես ու առաջ չշարժվես, ապա ամեն ինչ կխամրի։ Այդպես է կյանքում, աշխատանքում և հարաբերությունների մեջ։

12. Սովորիր գայթակղությունների կողքով անցնել՝ առանց տրվելու դրանց, այլապես երբեք նպատակիդ չես հասնի։

13. Խիղճն այնպիսի բան է, որ տանջում է նրանց, ովքեր ունեն այն, այլ ոչ նրանց, ում պիտի տանջի։

14. Փողը մարդուն չի փչացնում։ Այն պարզապես ցույց է տալիս, թե ով է նա իրականում։

15. Մենք միշտ վախենում ենք նեղացնել ուրիշներին, բայց մեզ նեղացնել ոչ ոք չի վախենում։

16. Միշտ պետք է ժպտալ։ Ինչ-որ մեկին՝ անկեղծորեն, մյուսին էլ՝ ի հեճուկս։

17. Մարդուն հարցրու, թե ինչ է երջանկությունը, և դու կիմանաս, թե նրան ամենաշատն ինչ չի հերիքում։

18. Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն վախենում ծիծաղելի երևալուց, կատակներ անելուց ու փողոցում բարձր ծիծաղելուց։ Դա ավելի լավ է, քան կծկված ու չխոսկան լինելը։

19. Ամեն ինչ փոխվում է։ Փոխվում է կյանքը, փոխվում են մարդիկ, և կարծես թե ամեն ինչ լավ է։ Բայց երբեմն այնքան չեն բավականացնում այն հինը, այն կյանքը, այն մարդիկ։

20. Դու քո բարությունն ես տալիս, իսկ նրա վրա իրենց ոտքերն են մաքրում։ Դու վստահություն ես պարգևում, իսկ այն քո դեմ են օգտագործում։ Դու քո սիրտն ես նվիրում, իսկ այն քայքայում են։ Իսկ հետո նրանք զարմանում են, թե որտեղից է վերցվում դաժանությունը։

21. Հիմարության առաջին նշանն ամոթի իսպառ բացակայությունն է։

22. Ես երբեք մարդկանց չեմ խնդրի հետ վերադառնալ։ Այո, ես կկարոտեմ, այո, ես կզգամ նրանց կարիքը, բայց իրենց ընտրությունը նրանք արդեն կատարել են։

23. Աշխարհում չար մարդիկ չկան, կան սոսկ դժբախտ մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում