Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց. հնարավոր պատճառները

Հավանաբար յուրաքանչյուր կին եղել է այնպիսի իրավիճակում, երբ զգում ես, որ դիմացինդ ցանկանում է ծանոթանալ քեզ հետ, խոսել, սակայն ինչ -որ բան նրան թույլ չի տալիս անել դա:

Հետաքրքիր է` ինչու են տղամարդիկ խուսափում ծանոթությունից կամ առաջին քայլ անելուց:

Մերժվելու վախ

Այս պատճառն ամենատարածվածն է: Տղամարդը վախենում է, որ կինը կմերժի իրեն, չի ցանկանա ծանոթանալ: Իսկ եթե մարդաշատ վայրում են, այդ վախը տասնապատկվում է, քանի որ մերժումը կլինի հանրորեն, և իր ձախողման մասին կիմանան բոլորը:

Վախ համաձայնությունից

Ինչքան էլ որ պարադոքսալ հնչի, այսպիսի բան իսկապես կա: Նրանք վախենում են ոչ միայն մերժվելուց, այլև այն դեպքերից, երբ աղջիկը կարող է հեշտությամբ ծանոթանալ: Այս դեպքում հարց է առաջանում’ ինչից խոսել, ինչպես խոսել, որպեսզի հիմարի տպավորություն չթողնել: Այսպիսի վախը հատուկ է ամաչկոտ տղամարդկանց, ովքեր ծանոթությունից հետո այդպես էլ չեն համարձակվում վերցնել հեռախոսն ու զանգահարել աղջկա հեռախոսահամարով:

Ծիծաղելի դրության մեջ ընկնելու վախ

Ով-ով, բայց կանայք լավ գիտեն’ ինչպես մեկ արտահայտույամբ ոչնչացնել դիմացինին: Աղջիկները շատ հաճախ սուր լեզու են ունենում, որի օգնությամբ էլ հեշտությամբ խայթում են, վիրավորում: Տղամարդիկ այս հարցում շատ զգույշ են, նրանք տանել չեն կարողանում, ամեն կերպ խուսափում են ծիծաղի առարկա դառնալուց: Նրան հաճելի չէ, երբ կինն իր հասցեին սանձարձակ կատակ է անում, սրամտում:

Վախ գեղեցիկ կնոջից

Այո, լինում է նաև այսպես: Միշտ չէ ,որ տղամարդկան անվստահությունը ծանոթության հարցում կապված է վախերի հետ: Եթե սրճարանում տղամարդիկ տեսնում են շատ գեղեցիկ կնոջ’ նստած միայնակ, որն իր համար որևէ զբաղմունք է գտել, ապա, չգիտես ինչու, ոչ ոք չի մոտենում, չնայած որ բոլորի հայացքները պարզապես չեն կտրվում նրանից: Այս դեպքում ամենահաճախ հանդիպող պատասխանն այն է, որ տղամարդիկ ենթագիտակցորեն չեն կարողանում հավատալ, որ այս կինն ազատ է, որ այդպիսի գեղեցիկ կինը կարող է միայնակ լինել: Բացի այդ, այս կանանց մասին տղամարդիկ մի շատ տարածված կարծիք ունեն. նրանք սառն են, հանդուգն և չափազանց ինքնավստահ:

Արդեն զբաղված է

Մենք փորձում ենք ճշտել, թե ինչու տղամարդիկ չեն մոտենում առաջինը, չեն առաջարկում ծանոթանալ, բայց մոռանում ենք մի շատ նուրբ հարց. գուցե նրանք արդեն զբաղված են: Հնարավոր է’ նա պարզապես հիանում է Ձեր գեղեցկությամբ, բայց արդեն ունի մեկը, ում հետ լուրջ հարաբերությունների մեջ է և ավելորդ արկածներ նրան պետք չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»