Ինչպես է տղամարդը կործանում իր ընտանիքը

Ինքնավստահության բացակայություն

Կանանց հասկանալը դժվար է: Նրանք կարող են իրենց զուգընկերոջ մեջ տեսնել այն, ինչը ոչ ոք չի տեսնում: Կանայք ամենուր հետեւում են իրենց տղամարդուն, քանի որ սիրում են: Եվ բոլոր ամուսինները գիտեն, թե որքան ցավագին է նրանց համար իրենց անպետք եւ անվստահ զգալ միայն ուրիշ կնոջն ուղղված հայացքով:

Անկախ նրանից, թե որքան է կինը սիրում ամուսնուն, նա պետք է վստահ լինի, որ նա դեռ հավատարիմ է իրեն, որ նախկինի պես կարեւոր է ամուսնու համար, որ ամուսինը գնահատում է այն զգացմունքները, հանուն որի էլ ընտանիք են ստեղծել:

Եթե ուշադրություն չդարձնեք այդ ամենին, վաղ թե ուշ այդ ամենը ձեր դեմ կշրջվի: Կատակելով եւ դժգոհելով, որ ձեր կինը մշտապես ամեն ինչ չափազանցնում է, միայն կամրապնդեք նրա անինքնավստահությունը:

Հարկավոր է միայն կնոջը համոզել ձեր հավատարմության հարցում: Եվ դա այնքան էլ բարդ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Ցանկացած իրավիճակում, երբ նա իրեն անինքնավստահ զգա, կսկսի շատ հարցեր տալ: Եվ դա կնոջ կողմից անվստահության նշան չէ: Դա միայն նշանակում է, որ նա ցանկանում է վերադարձնել սեփական ինքնագնահատականը:

Չէ՞ որ բարդ չէ պատասխանել՝ «Սիրո՞ւմ ես ինձ» կամ «Ես քեզ դո՞ւր եմ գալիս» հարցերին: Մի ամաչեք պատասխանել, չէ՞ որ դա շատ կարեւոր է:

Ուշադրության նշաններ

Եթե ձեր կինը Ռոքֆելլերներից չէ, ապա նրան երջանկության համար ադամանդե մանյակներ պետք չեն: Նրան կբավարարեն նույնիսկ ուշադրությունն ու պարզ բաները, որոնք կարող եք նվիրել առանց դժվարության: Զգացմունքները նույնիսկ պարզ միջոցներով արտահայտելը կարող են նոր շունչ հաղորդել հարաբերություններին: Նույնիսկ «Ես քեզ սիրում եմ» գրությամբ թղթի կտորը բավարար կլինի, հավատացեք:

Զարմացրեք ձեր կնոջը՝ նրան անկողնում նախաճաշ մատուցելով: Նման մանրուքները կարող են հրաշքներ գործել: Եվ երբեմն մի մոռացեք ձեր կնոջ տարեդարձը: Հակառակ դեպքում աղետից չեք խուսափի:

Միշտ նրան քնելու ուղեկցեք քնքուշ խոսքերով, փոքրիկ անակնկալներ մատուցեք, աշխատանքից մի քիչ շուտ վերադարձեք եւ փոքրիկ երեկույթ կազմակերպեք: Ձգտեք ձեր կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, եթե նույնիսկ գործը դա թույլ չի տալիս: Պարզ զանգը կարող է ջերմացնել նրան ռոմանտիկ երեկոյից ոչ պակաս:

Երբ զայրույթն է գերիշխում

Բազմաթիվ տղամարդիկ կյանքում դժվարությունների հանդիպելիս զայրույթը կանանց վրա են թափում: Դա սարսափելի սխալ է: Ագրեսիայի յուրաքանչյուր դրսեւորում կուտակվում է եւ ժամանակի ընթացքում թունավորում ներսից: Կարիք չկա ասելու, թե ինչի կարող է դա հանգեցնել: Յուրաքանչյուր կին հրաշալի զգում է, երբ իր ամուսնուն ինչ-որ բան է անհանգստացնում: Եվ եթե նրան թույլ չեք տալիս օգնել, ուրեմն նրան ասում եք, որ արժանի չէ վստահության:

Ձեր կինը պարզապես ուզում է օգնել: Այդ ամենն անում է՝ ձեզ ավելի մոտ լինելու համար: Հաստատել այն խոսքերը, որոնք ասվում են յուրաքանչյուր նոր ընտանիքի ստեղծման ժամանակ. «Ուրախության եւ տխրության պահերին»:

Ամեն անգամ, երբ անտեսում եք ձեր կնոջ հարցադրումները, վանում եք նրան: Ավելին, նա սկսում է մտածել, որ խնդիրն իր մեջ է: Կարող եք կանխել իրադարձությունների նման զարգացումը՝ հասկացնելով, որ պարզապես հերթական դժվարություններին եք բախվել, որոնք կարող եք ինքնուրույն հաղթահարել: Բայց մի վանեք ձեր կնոջն ու մի լռեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ