Բաժանման եզրին. ինչպես փրկել սիրելիի հետ հարաբերությունները

Բոլորովին վերջերս նրանք սիրում էին, վայելում միմյանց ներկայությունը:

Մի անգամ վեճ ծագեց, հետո ևս մեկը, հետո նորից ու այդպես շարունակվեց…

Ի վերջո զույգը կանգնեց բաժանման վտանգի առաջ, իսկ նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչու:

Բոլոր այն զույգերին, ում ծանոթ է այս իրավիճակը, zNews-ը խորհուրդ է տալիս չհանձնվել, պայքարել, եթե անգամ մի մազաչափ է մնացել հարաբերությունների ավարտին:

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է իրավիճակի պատճառը: Ամենից հաճախ տղամարդիկ և կանայք վիճում են, երբ…

Մեկը դադարում է լսել մյուսին:

Ինչ-որ բան նրանց դուր չի գալիս դիմացինի մեջ:

Նրանցից մեկը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել մյուսին:

Հաշվի չեն առնում միմյանց կարծիքները:

Չարժե մեղադրել կողքինին բոլոր դժբախտություններում, սխալներում, անհաջողություններում: Հիշեք, որ բոլոր վեճերում մեղավոր են երկու կողմերն էլ: Պետք է կարողանալ անկեղծանալ ինքներդ Ձեզ հետ և խոստովանել, թե որն է Ձեր սխալը: Այս ամենի համար ժամանակ է պետք, մտածելու, սթափվելու ժամանակ: Երբ ամեն ինչ հանդարտվի, զույգից որևէ մեկը կգտնի նաև ճիշտ լուծումը:

Պետք է անպայման նստել և միասին քննարկել ամեն ինչ, ամեն մանրուք, որ կարող է ազդեցություն ունենալ Ձեր հարաբերությունների վրա: Իրավիճակն օբյեկտիվ գնահատելու համար պատկերացրեք Ձեզ դիմացինի տեղում:

Զգացմունքները կարող են թարմացնել նաև համատեղ երեկոները, խնջույքները, ռոմանտիկ ընթրիքը և այլն: Կարևորը լավ պահեր ապրելն է. նվիրեք միմյանց հաճելի պահեր, գեղեցիկ անակնկալներ:

Կան մի քանի օգտակուր խորհուրդներ, որոնք կօգնեն հարթել հարաբերությունները:

Անպայման անկեղծ եղեք Ձեր զուգընկերոջ հետ: Չի նշանակում, որ միանգամից պետք է բոլոր գաղտնիքները, որոնք նախկինում ունեցել եք, բացահայտեք: Սակայն անկեղծությունը կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց:

Պետք է հստակ պատկերացնել, թե ինչպիսի հարաբերություններ եք պատկերացնում, ինչպիսին եք ուզում և ասել այդ մասին զուգընկերոջը:

Պետք է միասնական լինել’ մեկ ամբողջություն:

Ընդունեք Ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին կա: Հարգեք նար կարծիքը:

Սովորեք լուծել խնդիրները հարթ ճանապարհով: Հաճախ փոխհամաձայնությունների գնացեք:

Լուծեք խնդիրներն այն ժամանակ, երբ դրանք առաջանում են: Պետք չէ ականջի ետևում թողնել չպարզաբանված հարցը:

Սովորեք ներողություն խնդրել սխալների համար և ներողամիտ լինել նրա հանդեպ:

Առանց պատճառի մի մերժեք նրա սեռական ցանկությունը: Սեքսը յուրաքանչյուր զույգի կյանքում մեծ նշանակություն ունի:

Պլանավորեք Ձեր հետագա կյանքը միասին: Միայն հավատը, որ զույգը համատեղ ապագա է ունենալու, կմիավորի ձեզ և կամրապնդի հարաբերությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ